ԵԱ փոխչեմպիոն Վահագն Դավթյանը վնասվածքից հետո սկսել է ելույթները. ձգտելու է առավելագույնին

Եվրոպայի փոխչեմպիոն մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ) վնասվածքից հետո նոր-նոր է կարողանում կատարել վարժությունը: Ձմեռային դադարի ընթացքում զբաղվել է ուսի վնասվածքը բուժելով: Տեւական ժամանակ չի մարզվել ու կորցրել է մարզավիճակը: Մրցաշրջանի առաջին մրցմանը՝ ՀՀ 2019 թ. առաջնությանը, նա հասցրեց մասնակցել ու 14.980 միավորով 2-րդ տեղը գրավեց՝ Արթուր Թովմասյանին զիջելով 0.04 միավորով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ իր համար շատ կարեւոր էր մրցաշարը բաց չթողնել:

«Հասցրերցի: Մոտ 1.5 ամիս գրեթե ոչինչ չէի արել: Նոր տարուց հետո՝ հունվարի կեսերից, նոր սկսեցի մարզվել: Վերականգնողական փուլ էի անցնում՝ ոչ լիարժեք բուժման, ջլի մասնակի պատռվածք է: Մի փոքր վերականգնողական փուլ անցա: Այդ ընթացքում մարզավիճակս գրեթե զրոյականի հասավ: Այսքան հասցրերցի մինչեւ այս մրցումները, բայց շատ կարեւոր էր, որ մասնակցեի: Մտածում էի թեթեւ վարժություն անել վնասվածքիս պատճառով, բայց, քանի որ աշխարհի գավաթի խաղարկությունը եւ Եվրոպայի առաջնությունը մոտ են, նպատակահարմար համարեցի անել այն վարժությունը, որ պետք է անեմ այնտեղ»,- ասաց նա:

Մարզիկը խոստովանեց, որ վնասվածքը խանգարում է եւ ոչ միայն ինքն իրենով: Դավթյանը պարզաբանում է, որ տեւական ժամանակ չմարզվելը թուլացնում է ֆիզիկական վիճակը, ինչը եւս ցավի պատճառ է: Ընդգծում է, որ քաշը եւ տեխնիկան կարելի է արագ հետ բերել, իսկ ահա ֆիզիկականի առումով բարդ է:

«Վնասվածքը խանգարում է ցավի տեսակետից, բայց, բացի այդ, չպարապելու, մարզավիճակ կորցնելու պատճառով ուժերս պակասել են: Վարժության 80-90%-ն ուժային էլեմենտներ են, 1.5 ամիս չպարապելուց հետո քաշդ է կարգավորվում, տեխնիկադ ես տեղը բերում, լավ է լինում, բայց ֆիզիկականի համար կոնկրետ ժամանակահատված է պետք: Իսկ, եթե ֆիզիկականդ սովորականից հետ է ընկնում, դա էլ է դառնում ցավի լրացուցիչ պատճառ: Դա էր ինձ ավելի շատ խանգարում, որ ֆիզիկականս էր պակասել: Հասցրեցի: Մաքսիմալ արեցի, ինչ կարող էի»,- ասաց նա:

Վահագն Դավթյանին առաջիկայում 2 մրցաշար է սպասվում: Նախ պետք է մասնակցի Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունը, ապա Եվրոպայի 2019 թ. առաջնությանը, որը կայանալու է Լեհաստանում: Մարզիկը նշում է, որ այս պահին չի կարող ասել՝ ինչ արդյունք կստացվի այդ մրցաշարերում:

«Չեմ կարող ասել, մրցումները ցույց կտան: Անկեղծ ասած, չէի էլ սպասում, որ Հայաստանի առաջնությունում կանեմ վարժությունը, որովհետեւ իրոք ֆիզիկապես ի վիճակի չէի վարժությունն անելու 15-20 օր առաջ: Մինչեւ մրցումները երեւի 2-3 անգամ եմ արել: Պարզապես արել եմ, որ ծանրաբեռնվածությունը զգամ օրգանիզմիս վրա: Չեմ կարող ասել՝ արդյոք կհասցնեմ, որքան կհասցնեմ: Պետք է փորձեմ սրանից ավելին անել: Մաքսիմալ հնարավորություններս պետք է ներդնեմ, (խմբ. նպատակս է) լավ վարժություն, լավ գնահատական ստանալ, մտնել եզրափակիչ ու պայքարել մեդալի համար»,- ասաց նա:

Գավաթի խաղարկությունը կայանալու է մարտի 22-24-ը, Եվրոպայի առաջնությունը՝ ապրիլի 10-14-ը: Գավաթի խաղարկությունում ՀՀ հավաքականի կազմում հանդես են գալու նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզեմեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանը: Եվրոպայի առաջնությունում այս 4 մարզիկներին միանալու են Վիգեն Խաչատրյանը եւ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթեմեդալակիր Արթուր Ավետիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1966 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի