Գյուտը հնարավորություն է տալիս պարզագույն եղանակով ապահովելու ատամնապրոթեզների՝ լնդերին կպչելու խնդիրը

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ

Մեծարգո վարչապետ

Սա՝  իմ բաց նամակ գրելու,  առաջին փորձն է:

Բազմիցս Դուք ասել եք, որ կառավարությունը նախաձեռնողը չէ՝  այլ նախաձեռնությունների և գաղափարների  քաջալերողն ու հովանավորն է: Եվ դա շատ ոգևորիչ է: Այս ձևով Ձեզ դիմելը,  պայմանավորված է բազմահազար  մարդկանց առողջության հետ և շատ օգտակար կլինի խնդրի արագորեն լուծելը:

Նշեմ նաև, որ Ձեզ  ներկայացրել եմ իմ CV-ն ( 19. 11. 18) , որտեղ նախապես նշել եմ , որ պաշտոնի չեմ հավակնում, այլ որ ունեմ կոնկրետ գիտական ձեռքբերումներ (այս նամակի խնդրի հետ կապ չունեցող՝ ինձ շատ հոգեհարազատ բնական գիտությունների ոլորտից) և որ ուզում եմ հասնել դրանց ներդրումներին: Մինչ այսօր արձագանք չունեմ: Թեպետև ըմբռնումով եմ մոտենում դրան՝  համաձայն CV-ի մասին նախնական տեղեկատվության պայմանների:

Մեծարգո վարչապետ.

Նամակովս ուզում եմ բարձրաձայնել  հազարավոր  մարդկանց «տանջող»  ատամնապրոթեզների լնդերին կպչունությունը ապահովող՝  իմ գյուտի ներդրման հարցը ( Հանովի ատամնապրոթեզ: Գյուտի արտոնագիր №3274A):

Դուք ճիշտ եք: Իրոք՝  ես կարող եմ դիմել առողջապահության նախարարին: Բայց ես արդեն այդ խնդրով  դիմել եմ առողջապահության  նախարար Ա. Թորոսյանին (05.03.19): Եվ ստացել եմ   ...  սենսացիոն պատասխան ( գրություն 20.03.19 №ԱՍ/17/4008-19): Պարզվում է՝ ատամնաբուժությունը չի պատկանում առողջապահության նախարարության ոլորտին: Թերևս ամենազարմանալին նաև այն է, որ բժշկության բնագավառում նոր գաղափարը ԱՆ-ին բացարձակ չի հետաքրքրում: Կարծես թե նոր գաղափարների տարափ է և չեն հասցնում բոլորի հետ ծանոթանալ:

Դարձյալ Դուք ճիշտ եք: Իրոք կարող եմ և ներկայացնել հայտ՝  ԳՊԿ-ի կողմից  մոտակա սպասվող որևէ հայտարարվող մրցույթի: Սակայն , ինչպես ասում են, տառապանքս փորձ ունի: Ես բազմիցս հայտեր եմ ներկայացրել ԳՊԿ -ի կողմից հայտարարված թեմատիկ , բազային և այլ մրցույթների՝ սակայն 0 արդյունք: Եվ քանի դեռ ԳՊԿ-ի նախագահն է Ս. Հարությունյանը՝ արդարացի մրցույթ չի կարող լինել:

Ի դեպ՝ ԳՊԿ-ի հետ առնչվողների մոտ շոկ առաջացավ, երբ պարզվեց որ Ս. Հարությունյանը մնում է իր պաշտոնին: Եվ տարակուսանքը բնական է՝ այդ  ո՞ր ձեռքբերումների համար: ԳՊԿ- ի համար կան յուրայիններ և ոչ յուրայիններ: Եվ որպեսզի սին չհնչի , միանում եմ շատերի պահանջին՝  հրապարակեք մշտապես հաղթողների անունները: Ասենք՝ ՊՎԾ-ն թող պարզի (և հրապարակի), թե վերջին 10 տարիների ընթացքում այդ ովքե՞ր  են  3 և ավելի անգամներ դարձել ԳՊԿ-ի մրցույթների հաղթող: Դա կարող է տևել ամենաշատը մեկ օր:  Այդ ի՞նչ գերկարևոր թեմաներ են եղել:

Քանի որ հսկայական գումարներ են ծախսվել, նշել նրանց,  եթե չասենք աշխարհացունց՝ այլ գոնե Հայաստանացունց արդյունքները , որ ունեցել են այդ թեմաները ֆինանսավորելուց հետո ( գիտական նոր ուղղություններ, սարքեր, նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ):  Ես որ,  այդպիսի ձեռքբերումներից տեղյակ չեմ:  Նման հարցումներին, ԳՊԿ-ի կողմից ,սովորաբար,  որպես «աննախադեպ»  արդյունք՝  նշվում է տպագրված հոդվածները:  Հետաքրքիր է, նրանք որպես գիտնականներ՝  էլ ինչո՞վ պետք է զբաղվեին իրենց հիմնարկներում, եթե այդ ֆինանսավորումը չլիներ: Եվ եթե միակ արդյունքը՝  տպագրված գիտական հոդվածներն են , ապա նման միջազգային  չափանիշների դեպքում՝ այսօր էլ դեռևս  էշով  էինք  տեղից-տեղ գնալու:

Ի վերջո իմ նամակի առարկայական մասը: Իմ գյուտը հնարավորություն է տալիս պարզագույն եղանակով ապահովելու ատամնապրոթեզների՝ լնդերին կպչելու խնդիրը , որը  հազարավոր մարդկանց ամենօրյա հուզող հարցն է: Հնարավոր է ազատվել նաև սարսափազդու իմպլանտներից: Իմ կարծիքով՝ ներդնումից հետո գյուտը կստանա միջազգային ճանաչում:

Մեծարգո վարչապետ.

Գյուտը ներդնելու համար հարկավոր է անցկացնել փորձարարական հետազոտություններ, ճշգրտել որոշ պարամետրեր և վերջնական տեսքի բերել գյուտի ներդրման տեխնոլոգիան: Քանի որ ստացվում է մի տեսակ փակուղային վիճակ,  ուստի  խնդրում եմ Ձեր միջամտությունը այդ հարցում:

Հարգանքով՝   Սլավիկ Ավագյան  ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ:

ՀԱՊՀ  Գյումրու մասնաճյուղի դոցենտ:

Տպել
4615 դիտում

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան