Քաղաքապետը եկավ կառավարություն, գործադիրը հաստատեց քաղաքապետարանի առաջարկը․ աղբահանության 2-րդ օպերատորի հարցը կլուծվի

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով ժամանեց կառավարություն՝ պարզաբանելու աղբահանության երկրորդ օպերատորի վերաբերյալ հարցը:

Քաղաքապետն ասաց, որ աղբահանության հարցով սկզբնական շրջանում «Սանիթեք»-ի աշխատանքը նորմալ էր, սակայն սխալ աշխատանքը բերեց այն վիճակին, որն այսօր առկա է, իսկ սկզբնական շրջանում աշխատանքները նորմալ էին, քանի որ տեխնիկական խնդիրներ էլ չկային, մեքենաները լավ էին աշխատում, նոր էին․

«Մենք բազմիցս իրենց զգուշացրել ենք, որ այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, եթե մեկ կամ երկու մեքենա փչանում է, այդ վարչական շրջանում, որտեղ այդ մեքենան պետք է սպասարկի, խնդիր է առաջանում։ Մենք զգուշացրինք, որ պետք է լուծել այս հարցերը, իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք մրցույթի հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երեւան քաղաքը»,- ասաց Հայկ Մարությանը:

Նա նաեւ նշեց, որ 13 մլն դրամ տուգանել են ընկերությանը։

Վարչապետը հետաքրքրվեց՝ կրիտիկակա՞ն է վիճակը, ինչին ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց, որ կրիտիկական չէ․

«Կրիտիկականը 2012 թվականին էր Նեապոլում, ես նկարել եմ, լուսանկարները նիստից հետո, եթե ուզեք, կուղարկեմ, կտեսնեք, դա կրիտիակականն է, հուսով ենք` չենք հասնի կրիտիկականին», - ասաց Մարությանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ձեւով պետք է աջակցի քաղաքապետարանին, որ «Սանիթեքը» պատշաճ կատարի իր աշխատանքները:

Փաշինյանն ասաց, որ 13 միլիոն դրամով տուգանելը ոչ թե լավացնելու է իրավիճակը, այլ ավելի է վատացնելու, որովհետեւ նրանք հաջորդ փուլում ասելու են` դե 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք․

«Կասեն՝ էն ժամանակ երեքն էր փչանում, հիմա յոթն է փչանում, դե գնացեք, ինչ ուզում եք արեք», - ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդիրն առաջացել է այն ժամանկ, երբ փաստացի եղել է մեկ օպերատոր, որովհետեւ, եթե ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ:

Ի վերջո ծավալուն քննարկումից հետո կառավարությունը ընդունեց որոշումը`աղբահանության հարցով բերել երկրորդ օպերատոր։ Վարչապետը քաղաքապետին հորդորեց՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ խնդիրը չսրվի եւ փորձ արվի առնվազն միջանկյալ լուծումներ տալ, իսկ քննարկումներին հետեւող ընկերություններին հեռակա կարգով ասաց՝ վատ չի լինի, որ իրենց աջակցությունն առաջարկեն քաղաքապետարանին։

Որոշումը միաձայն ընդունվեց․ կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով․ կգնվի 15 աղբատար մեքենա:

Տպել
4708 դիտում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան (տեսանյութ)

Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, այս գործողություններով կրակում են իրենց ոտքին. Դավիթ Ստեփանյան

Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը. Տուսկ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ․ ԱՆ-ում ընդունել են Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Ինչու է Զելենսկին զանգել Ալիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ․ նախագահը՝ Ֆղանսուազ Ժակոբին

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Վազգեն Գալստանյանի հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը առաջնահերթություն է․ «Սևան» ազգային պարկի տնօրենին է հանձնվել կառավարման պլանը

Կա կամք երկու երկրների միջև համատեղ կառուցել իրավական կայուն համագործակցություն․ Բրենդոն Յոդերը՝ Աննա Վարդապետյանին

Շվեյցարական բանկում Գարեգին Երկրորդի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

ԵՄ-ն պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել Մոլդովայի հետ

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը․ դրանք խիստ քայքայված և վնասված են (լուսանկարներ)

Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

ԱԽ քարտուղարն ու Դեյվիդ Քոհենը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկի գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

2024-ին Հայաստանում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական մի շարք նախաձեռնություններ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունը

Վարչապետն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ (լուսանկարներ)

Դանակահարություն Երևանում. տղամարդը հայտնել է անծանոթից հարվածը ստանալու մասին