«Վուդու» 24-ժամյա սրճարանի ոստիկան սեփականատերը խախտում է օրենքը. բաց նամակ ոստիկանապետին

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին բաց նամակով դիմել է քաղաքացիներից մեկը՝ բողոք ներկայացնելով Երեւանի շուրջօրյա գործող սրճարաններից մեկի գործունեությունից: Մասնավորապես, քաղաքացու բարձրացրած խնդիրը նրանում է, որ չնայած ոստիկանություն հասցեագրված բողոքների եւ սրճարանի գրավոր պարտավորության, այդուհանդերձ, հատկապես գիշերային ժամերին, աղմուկը չի դադարում եւ խանգարում է  բնակիչների հանգիստը:

Բաց նամակն առանց խմբագրման ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ  ոստիկանապետ  ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին

 Հարգելի´ ոստիկանապետ, հարկադրաբար բաց նամակով եմ դիմում Ձեզ:

Խնդիրն այն է, որ 2018թ. նոյեմբեր, ապա դեկտեմբեր ամսին գրավոր դիմել եմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բա­ժանմունքի պետ, ոստի­կա­նու­թյան կապիտան  Ա.Ասատրյանին` խնդրելով պարտա­վորեցնել Չարենցի 43 հաս­ցեում գտնվող «Վուդու» հաս­տատությանը  դա­դա­րեցնելու գի­շե­­րա­­յին ժա­մե­րին (23:00-7:00) հնչող այս­պես կոչ­ված «երաժշտու­թյու­նը» և ա­պահովել «Վարչա­կան իրավախախ­տում­ների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդ­վածի պա­հանջը. գի­շե­րա­յին ժամերին՝ 23:00-ից մինչև 7:00-ն ընկած ժա­մա­­նա­կա­հատ­վածում, «ժաման­ցի և զվարճանքի վայ­րերը» պար­տա­վոր են չխանգա­րել հա­­մա­քա­ղա­­քացի­ների գիշե­րա­յին հանգիստը։ 

Ի պատասխան երկրորդ դիմումի` ոստիկանության կապիտան  Ա. Ա­սա­տրյանի` 2018թ. դեկտեմբերի 30‐ին Ν 30/1-4-3117 գրու­թյան մեջ նշվում է, որ դի­մումը քննարկ­վել է «ոստ. Կենտրոնական բաժ­­նի Մարաշի բա­ժան­մունքում, որը թողնվել է ան­հետևանք և կցվել քարտուղա­րու­թյան կարգագրին»։ Ցավալի է փաստել, որ ՀՀ ոստի­կա­նության գրության մեջ կա­րող է նման արտառոց ձևակերպում սպրդել, քանի որ ըստ այդ ձևա­կերպ­ման` «ոստ. Կենտ­րոնական բաժնի Մարաշի բա­ժան­մունք»-ն է «թողնվել  անհե­տևանք և կցվել քար­­­տու­ղա­րության կարգագրին»։ Գրու­թյան մեջ ար­ձա­նա­գրվում է նաև, որ ««Վու­Դու» սրճա­րանի տնօրինու­թյու­նը պարտա­վորվել է պահպանել համա­կե­­ցու­թյան կա­նոն­ները»:

Դատելով, սակայն, «Վուդու» հաս­տատության` հատկապես գիշե­րա­­յին ժամերին (23:00 - 7:00) ծավալած բուռն գործու­նեությու­նից («Վուդու»-ն ար­դեն գործում է շուր­ջօրյա` 24 ժամ, և այդ է վկայում ոչ միայն հաստատության մուտքի ցուցանակը, այլև գի­շե­րա­յին ժամերին՝ 23:00 - 7:00-ն ընկած ժա­մա­­նա­կա­հատ­վածում, «Վուդու»-ից հնչող այս­պես կոչ­ված «երաժշտու­թյու­նը»)` հարկ է արձա­նա­գրել, որ «Վու­դու» հաս­­տատու­թ­յան «տնօրինու­թյու­նը» նույն կերպ «ան­հե­տևանք է թո­ղել» ոստիկանության կա­պի­տան Ա. Ա­սա­տրյանի ստո­րա­գրած գրու­թ­յան մեջ հավաստվածը, թե իբր ««Վու­Դու» սր­ճա­­­րա­նի տնօրինու­թյու­նը պար­տա­վորվել է պահ­պանել համակե­ցու­թյան կա­նոն­­նե­րը»:

Ուստի դիմելով Ձեզ`ակնկալում եմ, որ իրապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ պար­­տա­վորեցնելու «Վուդու»-ի «տնօրինու­թյա­նը», որ սույն հաստա­տու­թյունը, գի­շե­րա­յին ժամերին՝ 23:00-7:00-ն ընկած ժամա­նա­կա­հատ­վա­ծում, չխախ­տի «Վար­­չական իրա­վա­խախ­տումների վերաբերյալ» ՀՀ օրենս­գրքի 180-րդ հոդվածի  պա­հանջը, չխան­գա­րի հա­­մա­քա­ղա­­քացի­ների գիշերային հանգիս­տը և պահ­պանի հա­մա­կե­­ցու­թյան կա­նոն­նե­­րը։

Հարկ է նաև հավելել, որ սույն հաստատությունը գտնվում է Ջոն Կիրակոսյանի ան­վան թիվ 20 (Այգեստան 4. հիմնադրվել է 1943թ.) դպրոց  շտապող և դպրոցից տուն վերադարձող աշա­կերտ­ների  ամենօրյա ճանապարհին, իսկ դեմ հանդիման՝ դիմացի մայթին, գործում է թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատու­թյու­նը (Չարեն­ցի 38. հիմնադրվել է 1953թ.):

Ի դեպ, բոլորովին պատահականորեն պարզվեց, որ «Վուդու»-ի սեփականատերը ոստի­կանության աշխատակից է (թեև, ինչպես մեզանում ընդունված է, հավանական է` սեփա­կա­նությունը ձևա­կերպ­­ված լինի այլ անձի ա­նունով), և փաստորեն ոստի­կա­նո­ւթյան աշխատակիցը` օրենքի պահապանն է, մեղմ ասած, ոտնա­հա­րում ՀՀ օրենս­դրությունը ...

Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ «ժաման­ցի և զվարճանքի»  սույն «վայ­րը»   գոր­ծում էր նաև ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

ՀՀ  քաղա­քացի Նազիկ  Հովհաննիսյան

Տպել
5172 դիտում

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան