Մեր գյուղացին չի շարժվում շուկայի պահանջներին համապատասխան. Մնացականյան

Շիրակի մարզի մի քանի համայնքներում հողագործները դեռեւս անցած տարվանից պահեստավորած բերքի իրացման հարցերը չեն լուծել: Կառնուտ, Շիրակ, Մանթաշ գյուղերի պահեստարաններում ու մառաններում են մնացել մի քանի հարյուր տոննա ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը։ Եթե մի քանի օրվա ընթացքում գնորդներ չգտնվեն, ապա ապրանքը կսկսի նեխել:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեցին, որ նախարարությունը այդ խնդրի մասին տեղեկացրել է արտահանող ընկերություններին եւ այժմ սպասում են պատասխանի: Նախարարությունը կապի մեջ է նաեւ մարզպետարանի համապատասխան վարչության հետ եւ եթե կլինեն մթերողներ, որոնց կհետաքրքրի դա, կարող են մթերման գործընթացը կազմակերպել:

Գյուղատնտեսության նախկին նախարարի խորհրդական, գյուղատնտես Հարություն Մնացականյանը մեր զրույցում ներկայացրեց, թե որն է ստեղծված իրավիճակի պատճառը:

- Պարոն Մնացականյան, Շիրակի մարզում գյուղացիները չեն կարողանում իրացնել տոննաներով մնացած՝ ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը: Նմանատիպ խնդիրների պարագայում ի՞նչ լուծում եք տեսնում եւ այս պահին մնացած ապրանքն ի՞նչ պետք է լինի:

- Մնացած ապրանքը հնարավոր է իրացնել, եթե գյուղացիները ցանկանան եւ ճիշտ համագործակցեն մթերողների հետ: Ես մի հատ մեծ կոնցեպտ եմ առաջարկել պետությանը, որ նման խնդիրներ չլինեն: Եթե այդ կոնցեպտը նորմալ իրագործվի, ինչպես աշխարհի զարգացած երկրներում, մեր գյուղացիները նման խնդիրներ չեն ունենա: Պետք է մի քիչ հարմարեցնենք մեր տեղական մենթալիտետային պայմաններին, որը կհամահարթեցնի այդ խնդիրն ամբողջությամբ:

- Ո՞րն է այդ կոնցեպտը:

- Հայաստանում չկան նորմալ մասնագիտացված լոգիստիկ կազմակերպություններ՝ պտուղ բանջարեղենի իրացման համար: Հայաստանում պտուղ բանջարեղենի իրացումը կատարվում է տարերայնորեն, կատարվում է ոչ կանոնակարգված ձեւով, ինչը հանգեցնում է հետեւյալ տեսարանին. ունենք 15 դրամ ինքնարժեքով կաղամբ, բայց շուկայում, խանութում 500 դրամով վաճառվող կաղամբ: Ենթադրենք, ունենք 60-70 դրամ ինքնարժեքով կարտոֆիլ, իսկ շուկայում վաճառվում է 350 դրամ: Այդ կազմակերպությունները նաեւ պետք է բանկային համակարգով աշխատեն, որը գյուղացիներից կմթերի ապրանքը եւ կիրացնի ամբողջ լոգիստիկան՝ ամբողջ ՀՀ-ով: Այդ դեպքում նա հստակ պատկերացում կունենա՝ ինչքան ապրանք է պետք, որից ինչքան է պետք, վարունգի գերարտադրություն չի լինի, լոլիկի թերարտադրություն չի լինի, որովհետեւ նա արդեն կսկսի բանկին պատվեր իջեցնել: Այսինքն, բանկին ուղղորդել՝ որից ինչքան է պետք: Քանի որ գյուղացիական տնտեսությունը 70 հազարից ավելի վարկառու ունի, բանկը արդեն վարկառուներին ենթադրենք իքս քանակությամբ վարունգ աճեցնելուց հետո կասի՝ վարունգի աճեցման համար վարկ չեմ տա ձեզ, դուք աճեցրեք պոմիդոր, որովհետեւ, եթե դուք գերարտադրություն ունեցաք, վաճառեցիք 20 դրամով, դուք չեք կարող ձեր ծախսը հանել ու իմ վարկը փակել:

- Այս խնդիրն ինչի՞ց է առաջացել, ո՞ւմ մեղքով:

- Շուկայի սխալ կազմակերպման: Մեր գյուղացիները սիրում են լսել այն, ինչ իրենք են ուզում: Բերբերյան Հրաչ կար 1-2 տարի առաջ գյուղացիներին ասաց՝ կարտոֆիլի գինը թռնելու է 450-500 դրամ, գյուղացիները պահեցին, չվաճառեցին 180 դրամով, այն դեպքում, որ Վրաստանը ներմուծում էր, վերջում գարնանը 60 դրամով մի կերպ կարողացան իրացնել: Այդ բացը շուկայում երբ մնում է եւ գյուղացին իր ապրանքը չի իրացնում, արտասահմանից ներմուծում են արդեն՝ ինչպես գազարի պարագայում եղավ: Ես դեկտեմբերից ասում եմ, որ եթե չանեն, գազար է ներմուծվելու Հայաստան, 260-270 դրամով մեծածախ գնով գազար է իրացվել: Ունենալու ենք այն, ինչ կունենանք, ապրիլ-մայիս ամիսներին այդքան պահանջարկ չի լինելու ու բախվելու ենք խնդրի:

Ամենակարեւորը մեր նախկին ԳԱՄԿ-երը (գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը) շատ վատ են աշխատում: Ընդհանրապես նախարարություն-գյուղացի կապը շատ վատ է, պիտի այդ կապն ապահովվի: Որովհետեւ տեսեք՝ մեր գազարի ապրանքային տեսքը շատ վատն է, մեր գյուղացին չի շարժվում շուկայի պահանջներին համապատասխան: Մեր գյուղացին անում է՝ անելու համար: Մեր վատ ապրանքային տեսքով գազարը նա կարող է չկարողանա վաճառել 90 դրամով, իսկ սպառողը 400 դրամով գնի նորմալ ապրանքային տեսքով գազար: Երբ որ համագործակցությունը լինի, երբ որ կոնկրետ գյուղացիներին ուղղորդեն՝ ինչ պարարտանյութ տան, ինչպես աճեցնեն, ոնց հիվանդությունների դեմ պայքարեն, ինչպես տանեն պայքարը, ոնց հասցնեն վեգետացիայի ավարտը, երբ քաղեն եւ այլ տարբեր հարցերով օգնեն, այս խնդիրը չի լինի:

Տպել
6860 դիտում

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով