Պրպտող, աշխատող, գործից տեղյակ մարդ է. Արթուր Գրիգորյանը՝ տնօրենի նորանշանակ ԺՊ-ի մասին

Ապրիլի 29-ին Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հաղորդավար, պրոդյուսեր, «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը: Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Արթուր Գրիգորյանը: Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իր դրական վերաբերմունքը հայտնեց Արմեն Սարգսյանին տնօրենի ԺՊ-ի պաշտոնում նշանակելու կապակցությամբ:

Գեղարվեստական ղեկավարի կարծիքով՝ մշակույթի նախարարությունը ճիշտ որոշում է կայացրել. «Պրպտող, աշխատող, նորմալ տղա է: Ես Արթուրին գիտեի որպես լրագրող: Ինչքանով, որ խոսել եմ հետը, զգացել եմ՝ գործից տեղյակ մարդ է: Ինձ թվում է՝ կստացվի իր մոտ»:

Արթուր Գրիգորյանը վստահեցնում է՝ նորանշանակ ԺՊ-ի եւ իր միակ հետաքրքրությունը պետք է լինի ամեն ինչ անելը, որպեսզի թատրոնը շահի եւ նորովի սկսի շնչել: Գեղարվեստական ղեկավարը հույս ունի, որ Արմեն Սարգսյանը կկարողանա վերջապես բարեփոխել թատրոնի անմխիթար վիճակն ու տեխնիկական մասը:

«2008 թվականից այս կողմ մեր թատրոնում ոչ մի տեխնիկական զարգացում չի եղել, արդեն երկու սերունդ է փոխվել, բայց մեզ մոտ ոչինչ չի փոխվել: Նորամուծություններ է պետք մտցնել, թատրոնի բեմն էլ շատ վատ վիճակի է: Դպրոցների մասով էլ պետք է առաջ գնանք, որպեսզի այստեղ սովորող երեխաներին բազային գիտելիքներ տանք, չսահմանափակվենք միայն ներսի ուսուցմամբ»,-ասաց Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե թատրոնի ներսում կան արդո՞ք մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել տնօրենի մրցույթին մասնակցել: Վերջինս նշեց, որ նման անձինք չկան եւ որ ինքն էլ հարմար որեւէ թեկնածու չի տեսնում. «Չունեինք մենք այնպիսի մեկը, որը Արթուր Ասատրյանի հեռանալուց հետո կկարողանար ֆինանսական եւ մնացած հարցերով զբաղվել»:

Երգի պետական թատրոնի նախկին տնօրեն Արթուր Ասատրյանը հիվանդության պատճառով տեղափոխվել է ԱՄՆ։ Չնայած պաշտոնավարման ժամկետը արդեն լրանում էր, սական ինչպես գեղարվեստական ղեկավարն է նշում, Ասատրյանը կմնար տնօրենի պաշտոնում, եթե հիվանդությունը չլիներ:

Արմեն Սարգսյանը 10 տարուց ավելի պրոդյուսերական կենտրոն է ղեկավարել, միջոցառումներ կազմակերպել։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նա վստահեցրել էր, որ ԺՊ լինելն իրեն չի խանգարի նախագծեր իրականացնել, սակայն դրանց մասին պաշտոնավարման առաջին օրով հրաժարվել է խոսել։ Երեկ առավոտյան մշակույթի նախարարությունից Երգի պետական թատրոնին են ներկայացրել տնօրենի նոր ԺՊ-ին:

Տպել
2636 դիտում

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել