Մեկնարկել է բնակարանաշինության աջակցությանն ուղղված՝ 2019 թվականի ծրագիրը (լուսանկարներ)

30/04/2019 schedule21:17

Ընթացիկ տարվա բյուջեն հաստատվել է, ծրագիրը՝ հստակեցվել: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել են շարունակվող համագործակցության ու 2019 թվականի անելիքների մասին: Գործընկերների աջակցության թիրախն այս տարի դարձյալ մարզերն են: Տուն կառուցելու, ընտանիքներին վագոն-տնակներից և անբարենպաստ պայմաններից ազատելու՝ գործընկերների կամքը հաստատուն է: Նոր բնակարանի կառուցման լուրը ընտանիքներից մեկն ստացել է անակնկալ հեռախոսազանգով: Աջակցող կազմակերպությունների համատեղ որոշումը կայացվել է տարեսկզբին իրականացված շրջայցից ու նկարահանումներից հետո կատարված ուսումնասիրության արդյունքում:Հասոյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում, 18 քմ մակերեսով վագոն-տնակում: Մետաղական կացարանի ու հողատարածքի գումարը մաս-մաս վճարելու համար, ընտանիքի հայրը երկու անգամ մեկնել է արտագնա աշխատանքի: Կառուցել է նաև ինքնաշեն ջերմոց՝ ապագայում հավելյալ եկամտի ակնկալիքով: Սակայն տուն ունենալու ցանկությունը մնացել է երազանք: Արդեն շուրջ ութ տարի, առողջական խնդիրներ ունեցող Սուրենն իր կնոջ և երեխաների հետ ապրում է մի փոքր սենյակում, որը ննջասենյակ, հյուրասենյակ ու լոգարան է ծառայում՝ օրվա տարբեր ժամերի: Կինը՝ Զարինեն, օրը համակարգում է հստակ ժամանակացույցով՝ տան բոլոր գործերը հասցնելու համար:«Ամուսնուս ծնողների տանից մետաղական տնակ տեղափոխվելու որոշումը հեշտ չէր կայացնել, բայց ստիպված էինք. տասներկու հոգով ապրում էինք մեկ հարկի տակ: Երբ նոր էինք տեղափոխվել, ոչինչ չունեինք: Ջուրը վերցնում էինք հարևաններից: Այժմ, բարեկամների օգնությամբ՝ լուծել ենք ջրի խնդիրը, սակայն մենք դեռևս քնում, սնվում և լոգանք ենք ընդունում միևնույն սենյակում: Չնայած ռեսուրսների և հարմարությունների բացակայությանը, փորձում եմ թաքցնել անհանգստությունս ու հոգալ ընտանիքիս կարիքները: Եվ այդ ամենը՝ ժպիտով, որպեսզի երեխաներս չընկճվեն: Ցավոք, մենք չենք կարող մեզ թույլ տալ կառուցել կամ գնել նոր տուն»,- ասաց Զարինեն:ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, ընթացիկ տարում, Հասոյանների համար տուն կկառուցվի: 

«Մենք սկսում ենք 2019 թվականի՝ բնակարանաշինության ծրագիրը: Ուրախ եմ, որ այս գործընթացը շարունակվող է: Ոտքի կանգնող ամեն ընտանիքի հաջողություն մեր հաղթանակն է: Մի առիթով, այս ընտանիքներին համեմատել եմ քարը ճեղքող ծառի հետ, որը չի կոտրվում: Նրանց կողքին ճիշտ ժամանակին հայտնվելը հաճախ կարևոր ու մեծ փոփոխություն է բերում նրանց կյանք: Հպարտ եմ՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ տարիների գործընկերության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Ծրագրի շարունակականությունը բազում ընտանիքների համար երկար սպասված հույսերի իրականացումն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ hամագործակցության շնորհիվ բազում ընտանիքներ են գտել իրենց երջանկությունը: Ընտանիքի կենցաղային պայմանների բարելավումը նրանց կյանքի որակական փոփոխության երաշխիքն է: Շնորհակալ ենք այս համագործակցության համար»,-ասել է « Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:Գործակցության մեխանիզմները հստակ են. ընտանիքների ընտրությունն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»՝ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, ընտանիքում անչափահասների առկայությունը, բազմանդամությունը և մի շարք այլ չափորոշիչներ: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, հաճախ նաև, կամավորականության սկզբունքով շինարարական աշխատանքներին մասնակցությունը: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

***

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  մոտ 700 ընտանիքների: 

Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Տպել
1980 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ