Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մերժելով «Նաիրի» ԲԿ-ում արտագնա նիստ անելու միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Լեւոն Բաղդասարյանն այսօրվա նիստում նաեւ միջնորդեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով, որպես գրավի չափ կրկին առաջարկելով 10 միլիոն դրամը։ Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի թաքնվի: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, նա Արցախի հերոս է, ունի երեխաներ, որոնցից մեկն՝ անաչափահաս:

Բաղդասարյանը կրկին պնդեց, որ Մանվել Գրիգորյանը պետք է իր խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ:

Նշենք, որ Գրիգորյանը դատարան չէր ներկայացվել, քանի որ ըստ «Նաիրի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ ստացիոնար բուժում է ստանում եւ առողջական վիճակից ելնելով՝ չի կարող մասնակցել նիստին:

Գործով մեղադրող դատապազ Վահե Դոլմազյանն էլ դիրքորշում հայտնեց՝ նշելով, որ կալանավորման պարագայում է հնարավոր այս գործով ճիշտ եւ օբյեկտիվ քննություն իրականացնել, իսկ գրավն ըստ նրա՝ չի կարող պատշաճ երաշխիք հանդիսանալ Գրիգորյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Ապա Դոլմազյանը դատարանին ներկայացրեց «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ–ի պետի կողմից՝ վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված գրությունը։ 2019թ. ապրիլի 8–ին, պատասխանելով քննիչի հարցմանը, ՔԿՀ–ի պետը հայտնել է, որ Մանվել Գրիգորյանին բազմիցս առաջարկվել է սնվել ըստ շաքարային դիաբեդ հիվանդության համար նախատեսված սննդակարգի։ «Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու չէ սահմանափակել եւ նրան չթույլատրել սնվել համապատասխան սննդակարգով հակացուցված սննդամթերքով, ինչպես նաեւ, որպես հանձնուք ընդունել միայն այդ հիվանդությանը չհակացուցված սննդամթերք: Կալանավոր Մանվել Գրիգորյանի համար, որպես հանձնուք բերվել եւ ընդունվել է իր հիվանդությանը հակացուցված սննդամթերք»,–ասված է քննիչին ուղարկված պատասխանում։ Վահե Դոլմազյանը նշեց, որ պաշտպանական կողմը մշտապես բարձրաձայնում է շաքարային դիաբետի հարցը, իսկ ներկայացված փաստաթղթով մեղադրողը կասկած է հայտնում, որ հնարավոր է սննդակարգի միջոցով արյան մեջ շաքարի մակարդակը փոփոխել:

Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը դատարանը մերժել էր Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Նա նշել էր, որ ամբաստանյալի՝ դատական նիտին մասնակցելու իր կարծիքը հայտնելու արգելը հիմք է տալիս ենթադրլելու, որ ուղղակի պատվեր է իջեցված այս դատարանին՝ յուրովի արդարադատություն կատարել: «Նախագահող դատավորը, ըստ էության, ունի որոշակի կաշկանդավածություն»,- հավելել էր Բաղդասարյանը: Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող դատախազ Դոլմազյանը՝ այն անհիմն որակելով: Մինչ այդ դատարանը նաեւ մերժել էր Լեւոն Բաղդասարյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ այս գործով «Նաիրի» ԲԿ-ում արտագնա նիստ անելու վերաբերյալ:

Տպել
1807 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է