Ինչպես ժանտախտով հիվանդից, այնպես էլ այս գործից բոլորն աշխատում են հեռու մնալ. պաշտպան

Երեկ առավոտյան Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:

Դատավորի այս որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս 2008 թվականին մարտի 1-ի գործով ներգրավված է եղել որպես պաշտպան եւ ինքնաբացարկ հայտնելու հիմքը հենց սա կարող է լինել: Երեկ, սակայն, ողջ օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի եւ մամուլի ծառայությունից չասացին, թե ի վերջո ինչ հիմքով է դատավորն ինքնաբացարկ հայտնել: Սովորաբար դատավորի սույն որոշման հիմնավորումները ներկայացվում են նաեւ Դատական տեղեկատվական համակարգում, սակայն այնտեղ նույնպես որեւէ տեղեկություն չկար ինքնաբացարկի մասին:

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ գործը համակարգչային եղանակով մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Վերջինս, ի դեպ, մի քանի ամիս առաջ հրաժարվել էր քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ որպես պատճառաբանություն նշելով այն, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել: Այս որոշումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որի վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի մայիսի 13-ին։ Դատական օրենսգրքի համաձայն, դատավորի նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, անգամ՝ լիազորությունների դադարեցում: Բացի պատասխանատվության ենթարկելուց, ԲԴԽ-ն կարող է նաեւ մերժել միջնորդությունները:

Մեր մի քանի հարցերին է պատասխանել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

- Պարոն Ալումյան, Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկ հայտնելու որոշումը դուք ստացե՞լ եք, թե՝ ոչ, սպասելի՞ էր ձեզ համար նման ընթացք:

- Որոշումը դեռ չեմ ստացել, դատարանի աշխատակազմից ինձ հաստատեցին, որ այդպիսի որոշում արդեն կայացվել է: Ինքնաբացարկի որոշումը սպասելի էր, բայց սպասելի չէր, որ այս ընթացում դատավորը իրեն թույլ կտա քրեադատավարական օրենքի կոպիտ խախտում:

- Մասնավորապես ի՞նչ խախտման մասին է խոսքը:

- Մասնավորապես քրեական դատավարության օրենսգրքի 300 հոդվածում ասված է, որ եթե դատավորը այս փուլում ինքնաբացարկի վերաբերյալ որոշում է կայացնում, ապա պարտավոր է այդ որոշման հետ միաժամանակ անդրադառնալ խափանման միջոցի հարցին, ուղղակի պարտավոր է, իսկ խափանման միջոցի հարցին չի անդրադարձել: Մյուս տարբերակը, եթե ինքը անդրադարձել է խափանման միջոցի հարցին, բայց անդրադարձել է առանց մեր մասնակցության, դա է՛լ ավելի կոպիտ խախտում է, որովհետեւ Սահմանադրական դատարանը վաղուց արդեն մեկնաբանել է 300 հոդվածը այնպես, որ մեղադրյալը եւ նրա պաշտպանները պետք է խափանման միջոցի հարցի քննարկմանը ներկա լինեն ու մասնակցեն: Հիմա կամ ինքը խափանման միջոցի հարցը չի քննարկել ընդհանրապես, ինչը շատ կոպիտ խախտում է, կամ քննարկել է առանց մեզ, որը է՛լ ավելի կոպիտ խախտում է: Երկու դեպքում էլ ես չէի սպասում, որ Վարդան Գրիգորյանի նման բանիմաց եւ լավ համբավ ունեցող դատավորը կարող է հայտնվել այնպիսի վիճակում, որ այսպիսի կոպիտ խախտումներ թույլ տա:

- Պարոն Ալումյան, բայց եթե դատարանը գտնում է, որ ինքը սույն գործով կաշկանդվածություն ունի, հետեւաբար ինչպե՞ս կարող է ինքնաբացարկի հետ միաժամանակ անկաշկանդ քննել խափանման միջոցի հարցը:

- Առաջինը բանը, որ դատավորը չի կարող անել՝ դա իրավաստեղծ գործունեութամբ զբաղվելն է, եթե օրենքի մեջ գրված է, որ բացի ըստ ընդդատության ուղարկելուց մնացած բոլոր դեպքերում ինքը պիտի անդրադառնա խափանման միջոցի հարցին, ապա դատավորը հավանեց էդ օրենքը, չհավանեց, պարտավոր է այդ հարցը լուծել: Մնացած բոլորը լիրիկական զեղումներ են: Ես չգիտեմ՝ ինքը ինչ գաղափարներով է առաջորդվել, բայց ցանկացած գաղափարով, որով ինքը առաջնորդվել է՝ ուղիղ օրենքին հակասում է:

- Անգամ եթե կաշկանդված լիներ՝ պե՞տք է քններ խափանման միջոցի հարցը:

- Խափանման միջոցի հարցը միաժամանակ պետք է լուծվեր ինքնաբացարկի հետ, որից հետո, երբ գործը ինքնաբացարկի արդյունքում հայտնվեր մի ուրիշ դատավորի մոտ, նա իր հերթին պետք է այդ հարցը քննարկեր, բայց այս ժամանակահատվածում պիտի արդեն խափանման միջոցի հարց լիներ լուծված...: Եթե դատավորն իրեն թույլ է տալիս օրենքի ուղիղ պահանջը չկատարել, դա ամենամեծ պրոբլեմն է, որը մենք այսօր կարող է ունենանք:

- Պարոն Ալուման, մինչ այս որոշումը դուք միջնորդություն ներկայացրե՞լ էիք դատարանին:

- Այո, այսօր առավոտյան շատ շուտ ներկայացրել եմ, երբ դեռ ինքը այդ որոշումը չէր կայացրել: Ես ասել էի, որ այդ որոշումներից մեկն ու մեկը կայացնելիս պարտադիր պետք է անդրադառնաք խափանման միջոցի հարցին եւ մեզ էլ ներգրավեք այդ հարցի լուծմանը: Թեեւ դա դատավորին կարիք չկար բացատրել, բայց հասկանալով՝ ինչ մթնոլորտ է ստեղծվել այս գործի շուրջ, ես այդ հարցը առավոտյան գրավոր մուտք եմ արել դատարան, ժամով, րոպեով գրված է՝ երբ է մուտք եղել ու դա եղել է ավելի շուտ, քան դատավորը իր ինքնաբացարկը կհայտներ:

- Այսինքն՝ մտավախությո՞ւն կար, որ առանց ձեզ կանդրադառնար խափանման միջոցի հարցին:

- Մտավախություն կար, որ կաներ այն, ինչ հիմա արեց: Ես հասկանում եմ դատավորների հոգեվիճակը, երբ այս գործը հայտնվում է իրենց վարույթում:

- Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ե՞րբ է լրանում:

- Մայիսի 19-ին, բայց դա կապ չունի, կալանքի ժամկետը չլրացած՝ դատավորը պարտավոր էր խափանման միջոցի մասին որոշում կայացնել:

- Այս մասով ձեր հետագա գործողությունները որո՞նք են լինելու:

- Չենք ասելու նախապես՝ ինչ ենք անելու, բայց որ անելու ենք, որ սրա իրավական կամայականությունների պատասխանը մեր կողմից լինելու է, դրանում չկասկածեք: Երբ Վարդան Գրիգորյանի նման դատավորներն են արդեն սկսում էս ձեւի վարվել օրենքի հետ, ուրեմն արդարադատության համակարգի վերջնական փլուզման եզրին ենք:

- Դուք գործի ձգձգման միտում տեսնո՞ւմ եք:

- Ես ձգձգման միտում չեմ տեսնում, ես տեսնում եմ՝ ինչպես ժանտախտով հիվանդից, այնպես էլ այս գործից, բոլորն աշխատում են հեռու մնալ:

Տպել
2940 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը