Երևան
12 °C
Օրերս Atlantic Council ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնը հետաքննություն էր հրապարակել, որտեղից պարզ էր դառնում, որ Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան: Կենտրոնը գրել էր, որ դրա հետ կապ ունեցող անձինք են՝ AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, «Ադեկվադի» հիմնադիրներ Արթուր Դանիելյանը եւ Նարեկ Մալյանը, ինչպես նաեւ Blognews-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: Այդ հրապարակումից հետո սոցցանցերում մի շարք քննարկումներ սկսեցին: Վերոնշյալ անձինք եւ նրանց սակավաթիվ համակիրները սկսեցին մեղադրել, թե իրենց դեմ տոտալ հարձակում են սկսել:
Վերոնշյալ անձինք թիրախավորել էին նաեւ քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանին՝ նշելով, թե Սաֆարյանն այդ տոտալ հարձակման ղեկավարներից է: Ի պատասխան՝ Սաֆարյանը դատական հայց է պատրաստվում ներկայացնել՝ նշելով, որ սուտ տեղեկություն են տարածում եւ դա չեն կարող ապացուցել:
- Պարոն Սաֆարյան, օրերս antifake.am կայքը գրել էր, թե իրենց ֆեյսբուքյան էջն ու կայքը տոտալ հարձակման է ենթարկվել: Նշում էին, որ դուք նույնպես մասնակցություն եք ունեցել դրան: Ինչպե՞ս էիք «մասնակցել» այդ ամենին եւ ինչո՞ւ են ձեր անունը շոշափում այստեղ:
- Մի ճշգրտում, բուն հայտարարությունը, որն արվեց, ոչ թե մասնակցության մասին էր, այլ անգամ ղեկավարման: Իրականության մեջ հասկանալի է, թե խնդիրը որտեղից է գալիս, այսինքն, ինչու էին զայրացած եւ ինչու հիշեցին իմ անունը: Նախ ինձ բացարձակ անակնկալ էր, որ Ատլանտյան խորհրդի նման հեղինակավոր կազմակերպությունը հանկարծ հայտնաբերում է, որ հայաստանյան մի կազմակերպություն, որը հանդես է գալիս իբրեւ փաստերի ճշգրտման հարթակ՝ իրականում կարելի է ասել՝ հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի թրոլների ֆաբրիկայի ֆիլիալը՝ Հայաստանում: Զեկույցը 2 մասից էր բաղկացած, որը մանրամասն կարդացինք: Բնականաբար, այդ զեկույցը չէր կարող որեւէ լուրջ լրատվամիջոցի աչքից վրիպել՝ ինչպես եւ տեղի ունեցավ: Քանի որ ինքս սոցիալական ցանցերում բավականին մեծ հետեւորդներ ու լսարան ունեմ թե՛ ի դեմս իմ պաշտոնական եւ ոչ պաշտոնական էջերի եւ թե՛ ինստիտուտի էջի, որտեղ տեղադրվեց այդ տեղեկատվությունը, հասկանում եմ, որ սրտնեղեցին դրանից: Իրենք կնախընտրեին, որ այդ զեկույցը մոռացության մատնվեր. ձեր ասած անձնավորությունն իր հայտարարած լայվ-ասուլիսում, որն իրականում լայվ-մենախոսություն էր, փորձում էր հանրությանը ներկայացնել, որ ինչ-որ ոչ էական կազմակերպություն է կատարել հետազոտությունը, այն դեպքում, երբ դա աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է եւ ԱՄՆ Հանրապետական կուսակցության ուղեղային կենտրոններից մեկը: Անկեղծ ասած ես նույնիսկ չգիտեի, որ նման լաբորատորիա էլ ունեն, որը զբաղվում է թրոլների ուսումնասիրությամբ:
Մեծ ցանկության դեպքում այդ կազմակերպության տակ կարելի է տեսնել ոչ միայն Թրամփի ադմինստրացիային, այլեւ ավելի լուրջ կազմակերպություններ: 2-րդ՝ իրենք հասկանում էին, որ մեծ լսարանին հասու դառնալու արդյունքում իրենց գործունեության դաշտը նեղանում է եւ այլեւս լրատվամիջոցներից սկսած՝ հանրությունով վերջացրած, տեղյակ են, որ դա ակնհայտ քարոզչական գործիք է՝ անպատվաբեր առաքելությամբ: Ու քանի որ ես մասն էի կազմել այդ մեծ լսարանի ու անդրադարձողների, բնականաբար չէին կարող չսրտնեղել:
- Դուք գրառում էիք արել՝ նշելով, որ պատրաստվում եք դատական հայց ներկայացնել՝ ձեր հասցեին հնչեցված մեղադրանքների համար: Ներկայացրե՞լ եք արդեն, թե՝ ոչ: Ո՞ւմ դեմ եք ներկայացնելու հայցը, կոնկրետ ինչ մեղադրանքի համար եւ ի՞նչ եք պահանջելու:
- Հայցը ներկայացնելու եմ antifake-ի հիմնադիրներից Նարեկ Սամսոնյանի դեմ: Պահանջվելու է բարի համբավի վնասի եւ արժանապատվության ու հեղինակության վերականգնում: Ես ի վերջո միջազգային մասշտաբի փորձագետ եմ՝ շատ լուրջ մեգապրոեկտում ներգրավված: Ես համարում եմ, որ դա կվնասի իմ հեղինակությանը: Ես ազատ եւ անկախ հետազոտական կենտրոնի հիմնադիր եմ եւ անկախ իմ քաղաքացիական հայացքներից ու համակրանքներից՝ փորձագիտական դաշտում շարունակում եմ հանդես գալ որպես անկախ փորձագետ: Սա, կարծում եմ, բավականին թանկ պիտի արժենա այդ կազմակերպության համար՝ պատճառված վնասների փոխհատուցման առումով: Այնպես որ դրվելու է ներողության հարցը: Անձնական հեղինակություն, բարի համբավ՝ այս ամեն ինչը շատ կարեւոր է, բայց այս իշխանությունը պարտադրում է բոլորին՝ դուրս գալ ստվերից: Սա ՀՀ-ն դուրս է բերում ստվերից՝ իր տնտեսությամբ, քաղաքական պրոցեսներով: Հիմա անվանենք սեւեր, հակահեղափոխականներ, ես տեսնում եմ, որ շատ վտանգավոր գրոհ է գնում ՀՀ-ի դեմ, հեղափոխության դեմ, ինչն օրեցօր ամրապնդում է Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը: Ինձ համար սա մարտահրավեր է ու ես իմ պարտքն եմ համարում՝ իմ հնարավորությունների չափով, իմ գործի շրջանակներում հասկացնել, որ նրանք պատժվելու են օրենքով:
Դատարանում իրենք պարտավոր են նախ ապացուցել, որ հարձակում եղել է: Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այդ կայքի կամ էջերի վրա ընդհանրապես հարձակում եղել է:
Այդ մարդիկ մինչեւ օրս չեն դիմել ԱԱԾ եւ չեն դիմել ոստիկանությանը: Փորձում են թվացյալ տպավորություններ ստեղծել, որ իրենք թիրախի տակ են, անգամ իրենց նկատմամբ էժան հետաքրքրություն գրավելու համար փորձում են ցույց տալ, թե իրենց չեն թողնում, որ լայվ մտնեն, իրենք այսպես «հերոսաբար» լայվ են մտնում, որովհետեւ միակ ընդդիմությունն են, իրենց նեղացրել են, խեղճացրել են: Այսպիսի էժան տպավորություններ...: Ոչ միայն ես, հանրությունն էլ լավ հասկանում է այս կլոունադան, որ փորձում են ապացույցներ ստեղծել, թե գրոհ է եղել էջի վրա:
Իրականում իհարկե Միացյալ Նահանգները, եթե արդեն գիտի, որ ՀՀ սոցցանցերում գրանցված որեւէ կազմակերպություն կամ լրատվամիջոցի տակ հանդես եկող խումբ կապ ունի Սակտ Պետերբուրգի թրոլների ֆաբրիկայի հետ եւ այդ ֆաբրիկան ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, որովհետեւ նրանք նաեւ միջամտություն են ունեցել ԱՄՆ ներքաղաքական կյանքում, ինչն ապացուցված է, իհարկե պարզ է, որ ԱՄՆ-ում արգելափակելու են այդ էջը: Ու սա ամենեւին ապացույց չի, որ այդ էջերը գրոհի տակ են: Ձեզ բռնացրել են հանցագործության վրա: Պարզ է չէ՞, որ այդ զեկույցից հետո այն մարդիկ, որոնց անունները թվարկված են, այլեւս մոռանալու են ԱՄՆ այցելելու եւ վիզա ստանալու մասին:
Հաջորդ օրն ավելի զգուշավոր գտնվեցին: Նրանք խոստացել էին իմ անձի մասին շատ երկար խոսել, հասկանալով, որ իրենց լեզվին են տվել եւ դա վատ է տեղ է տանում՝ հատկապես իմ զգուշացումից հետո, որ դատարան եմ դիմելու՝ նախընտրեցին խեղճացած, ողորմելիացած կեցվածքով ասել, թե նա ո՞վ է, իր մասին չենք խոսելու ընդհանրապես: Այնինչ, 1 օր առաջ պատրաստվում էին բացել իմ «դիմակը», բայց պարզվեց՝ դիմակ չունեմ եւ իրենք ցանկություն չունեն ինձնից խոսելու:
- Արդյո՞ք անհրաժեշտություն կար, որպեսզի այդ խմբին այդպիսի ուշադրություն դարձվի, քանի որ ըստ նրանց ֆեյսբուքյան էջերի տեսանյութերի՝ հետեւորդների քանակն այդքան էլ մեծ չէ, իսկ հավանողների թիվը չի գերազանցում 500-ի սահմանը, որոնց մեծ մասն էլ կեղծ էջեր են:
- Ի դեպ, լայվի ժամանակ նա (Նարեկ Սամսոնյանը) գոհունակություն էր հայտնում, թե այս ընթացքում, երբ իրենք հարձակման ենթարկվեցին, իրենց հավանումները բարձրացավ 500-ով, բայց իրականում այս խմբերի լսարանը փոքր է՝ ճիշտ եք ասում: Ես նաեւ ուսումնասիրել եմ մի քանի գրառումների կամ նյութերի տարածման կառուցվածքը, բովանդակությունը: Մեծամասնությունը ֆեյքեր են: Այս խմբերի վերջին շրջանում ագրեսիվացած վիճակը պատահականությունների շարքից չէ: Մայիս-հունիս ամիսների համար Հայաստանում ինչ-որ գործընթացներ կային պլանավորված, որոնք պետք է ուղեկցվեին քաոսով, հասարակական խժդժություններով եւ այլն: Չեմ բացառում նաեւ իշխող վերնախավի մեջ որոշակի ճեղքումներով: Ես կարող եմ ուղղակի մակերեսորեն ասել, որ վերջինի առումով ձախողվել են, այսինքն, ճեղքումը էլիտայի ներսում ձախողվել է եւ այն թեմաները, որոնց հետ ակնկալիք ունեին, դրանցից մեկը շարքից դուրս է եկել՝ դա Ղարաբաղի թեման էր: Որովհետեւ նույնիսկ նրանք շատ մեծ հույսեր էին կապում, որ մայիսին ոչ միայն կառավարության փոփոխություն կլինի, այլեւ մայիսին նաեւ շատ մեծ աղմուկ կլինի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը կկանգնի հողերը հանձնելու խնդրի առաջ: Անգամ ռուս փորձագետներն էին այդ ժամկետի մասին պարզ խոսել: Բայց սա մեծ հիասթափության բերեց ու բոլոր նրանք, ովքեր ղարաբաղյան խնդրով դիրքավորվել էին, տապալվեցին ընտրություններում: Այժմ մնացել է ԼԳԲՏ-ների թեման եւ այստեղ ուղղակի ջրեր են պղտորում: Ինձ համար այս խմբերը որքան էլ անէական են, որքան էլ ֆեյք են, այնուամենայնիվ կարեւոր են՝ շատ ավելի մեծ սցենարի մասնիկը լինելու առումով: Նրանք այդ դաշտում են անհանգստացնող: Թե չէ ազդեցության առումով նրանք կարող են առավելագույնը 10-20 մարդու մտքեր պղտորել եւ ոչ ավելին:
- Արդյո՞ք նրանք կարող են արդյունքի հասնել, համենայնդեպս, տեսանք, որ անցած շաբաթ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի թեթեւ կատակն ինչ փոթորիկ առաջացրեց նրանց ջանքերի շնորհիվ:
- Չեն կարող: Այդ թեման էլ փակվեց, այդ թեմայի կյանքը ժամեր տեւեց: Ասել, թե ՌԴ վարչապետը գեղեցիկ է պահել իրեն կամ հաջողված էր այդ կատակը, թե՝ ոչ, սա այլ խնդիր է: Բայց այդ օպերացիան իրենք, որ արեցին, հետքեր թողեցին: Նրանք մանիպուլյացիաներ սկսեցին, թե ՀՀ վարչապետը ստորացվել է եւ այլն: Մի կողմ եմ թողնում այն բարոյական կողմը, որ եթե դա անգամ այդպես լիներ, ինչո՞ւ պիտի նրանք իրենց այդքան բավարարված զգային, բայց իրենք էլի սխալ հաշվարկներ արեցին: Պլանավորել էին ուրիշ բան, ստացվեց ուրիշ բան: Վերջում սկսեցին ասել, այ, որ ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը հակառուսական են՝ ահա ապացույցը, Ստեփան Սաֆարյանը գրել է, Ռուբեն Մեհրաբյանը գրել է: Մենք ընդամենը գործընկերներ ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, համակիրներ եւ ոչ ավելին: Հանուն արդարության կան լիքը հարցեր, որտեղ աշխարհն ու կյանքը պատկերացնում ենք շատ տարբեր ձեւերով: Իրենք շատ արագ այդ բոլոր գրառումները ռուսերեն էլ թարգմանեցին: Հիմա հարց եմ տալիս, այդ ո՞ւմ համար էին թարգմանում: Ուզում էին Կրեմլում ասել՝ տեսեք, Ալեն Սիմոնյանն այսպես գրեց, Ռուբեն Մեհրաբյանն այսպես գրեց, Ստեփան Սաֆարյանն այսպես գրեց: Մի կողմից իրենք բացատրում են, թե Սանկտ Պետերբուրգում հոստինգ ունենալը չի նշանակում, որ իրենք այդ ֆաբրիկային են կցված, մյուս կողմից էլ հենց այս նյութը տեղով արդեն ցույց է տալիս, թե ով ում հետ կապ ունի: Սա էլ հո հոսթինգ չի՞, որ ասես՝ լավ, տեխնիկական պատճառ է, սա արդեն ռեփորթինգ է կոչվում:
- Երեկ նաեւ ֆեյսբուքյան գրառման միջոցով դիմել էիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ Հայաստանում չպետք է լինեն օտար պետությունների շահերին ծառայող քաղաքական գործիչներ, դուք առաջարկել էիք լյուստրացիա անել: Ի՞նչ է դա իրենից ենթադրում, ի՞նչ մեխանիզմներով պետք է դա իրականացվի: Ձեր գրառումից հետո ի՞նչ արձագանքներ են եղել:
- Իհարկե, լյուստրացիայի գաղափարի հեղինակը ես չեմ: Մինչեւ իմ քաղաքականություն մուտք գործելը շատ ավելի պարկեշտ քաղաքական գործիչներ են խոսել դրա մասին: Բայց ես ՀՀ խորհրդարանական պատմության մեջ այն պատգամավորն եմ, որը նաեւ մշակեց այդ ամբողջ օրենքների փաթեթը: Եթե հիշողությունս չի դավաճանում դա մոտ 10 օրենքների փոփոխություն եւ մայր օրենքի մշակում էր: 6 ամիս ես աշխատել եմ դրա վրա՝ առանց որեւէ աջակցության: Այն ճկուն մի գործիք է ստեղծում, որը բացառում է հասարակական համակարգերի եւ պետական համակարգերի վրա օտար ազդեցությունները՝ հատուկ ծառայությունների միջոցով:
Այն ենթադրում է ուղղակի բացահայտել օտար ծառայությունների հետ համագործակցող մեր հայրենակիցներին լյուստրացիայի մեխանիզմով: Սա անցումային արդարադատության շատ կարեւոր էլեմենտ է: Այս թեմայով ես ունեմ չհրապարակված հետազոտություն ու այդ չհրապարակման պատճառը եղել է մարդկանց անձնական եւ ընտանեկան կյանքի սահմանադրական իրավունքի խնդիրը: Շատ մարդկանց հատուկ ծառայությունները օգտագործում են շանտաժի եղանակներով՝ ունենալով նրանց վրա որոշակի կոմպրոմատներ: Նա հասարակական ակտիվություն պետք է ցուցաբերի: Պատկերավոր ասեմ. ինքը նույնասեռական է, իր հետ կապվում են հատուկ ծառայություններից եւ ասում են, որ իր դեմ ունեն կոմպրոմատներ եւ եթե ինքը, լինելով նույնասեռական, չպայքարի նույնասեռականների դեմ, ապա իր նույնասեռական լինելու վերաբերյալ փաստերը կհրապարակվեն որեւէ եղանակով: Հավատացնում եմ ձեզ՝ ես ունեմ այսպիսի ապացույցներ՝ 2012-13 թվականների, երբ ակնհայտորեն նույնասեռական մարդկանց նույնասեռականների դեմ էին հանել: Ունեմ փաստեր, թե ինչպես այդ մարդկանցից ոմանք կես ճանապարհից փորձում էին դուրս գալ, բայց նրանց շարունակեցին շանտաժի տակ պահել ու նրանք պարտավոր էին ցույց անել, ենթադրենք ԱՄՆ դեսպանատան դիմաց: Նրանք պարտավոր էին ցույց անել կոմայգու մոտ: Դա հրապարակելը անթույլատրելի է, քանի որ առանց այն էլ նրանք զոհեր են: Լյուստրացիան վերին աստիճանի կարեւոր իմացություն է հենց մեր պետության համար: Այս բոլոր պատանդներին ազատազրկելու լավագույն ուղին ոչ թե այդ փոքր խմբերին լյուստրացիա անելն է, ինչը կարող են անել ցանկացած պահի, այլ շատ ավելի խոշոր խնդիր լուծելն է: Պարոն Փաշինյանն ու իր թիմը ընտրությունների ժամանակ դա անելու խոստում չեն տվել, բայց դրա անհրաժեշտությունը առաջացել է, ու նաեւ իմ նամակի արձագանքը շատ մեծ էր՝ հանրության կողմից: Պետք է սկսել քննարկումների շարք: Երեկ հազարներով միացել են այդ նախաձեռնությանը՝ սոցիալական ցանցերով: Մենք բոլոր ռիսկերը պիտի հաշվի առնենք, դա ցավագին պրոցես է: Շատ կուզենամ, որ ՀՀ վարչապետն ու կառավարությունը ասեն, որ իրենց հետաքրքրում է: Եթե անգամ լուծումների առումով մենք ունենանք տարբեր պատկերացումներ, բայց միանշանակ ե՛ւ ես ե՛ւ կառավարությունը տեսնում ենք, որ կա խնդիր այս դաշտում: Սպահանում վարչապետը խոսել էր Հայաստանում այլ երկրների շահեր սպասարկող քաղաքական գործիչների մասին, վարչապետն ուղղակի խոսել էր հայտարարված ինֆորմացիոն պատերազմի մասին: Ես տեսնում եմ, որ ՀՀ կառավարությունը վտանգը, ռիսկը ճանաչում է:
- Ինչպե՞ս տարբերակել նրանց: Ո՞րն է նրանց կամ նրանց վարձողների նպատակը:
- Պատահական չեն այն պատերի տակի խոսակցությունները, թե ճի՞շտ է, որ մայիս-հունիսին կառավարություն է փոխվելու: Դա ցույց է տալիս, որ կար նախապատրաստական մեծ աշխատանք: Թույլ տվեք չասել, թե ովքեր էին փորձում, որովհետեւ շատ բաներ որպես մերկապարանոց հայտարարություն կհնչեն: Այդ սցենարը, նորից եմ կրկնում, ձախողվել է: Այս երկար ամիսների փայփայանքը, որ մայիսին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կձախողվի, որի համար հարցումներ արեցին, այն հույսը, որ հանրության մեջ կկարողանան տարբեր հնարքներով հիասթափություն առաջացնել, սպասելիքները, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Արցախը կհանձնի, ըստ էության խոշոր ձախողում էր: Այժմ իրենք հասկանում են, որ միակ խաղային դաշտը մնացել է վիրտուալ հանրային տրամադրություններ ստեղծելու դաշտը, ցածրակարգ թռոլների դաշտը, եւ նրանք ուղղակի հուսահատ իրենց պատեպատ են տալիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱնցել ենք «նոր մակարդակի». Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին
Իրանը փակում է իր օդային տարածքը և բանակը բերում մարտական պատրաստության վիճակի
Ինչ է կատարվել Երևանում. ՆԳՆ-ից պարզաբանել են աղմուկի պատճառ դարձած տեսանյութի իրադարձությունները
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված․ Կանադայի Արտաքին գործերի նախարար
ՔՊ-ն կարող է հնարամիտ վարվի և այնպես անի, որ Վարդան Ղուկասյանը չկարողանա դառնալ քաղաքապետ. Քոչինյան. տեսանյութ
Մյանմարի ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, ևս մեկ ուժգին ցնցում էլ՝ Ճապոնիայի մոտակայքում
Իրկուտսկի մարզում ռմբակոծիչ է կործանվել. օդաչուն մահացել է
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են հանրային ծառայությունների մատուցումը ՀՀ մարզերում
ՔՊ Արմավիրի գրասենյակում կայացել է կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստը
Սենատը հաստատել է Մեթ Ուիթաքերին ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում
Երևանում բախվել են «Ֆորդ»-ն ու շտապօգնության մեքենան. տուժել է բժիշկը
ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
Գյումրիի ընտրության պատկերով ուրախ եմ, քաղաքացին կհասկանա՝ ինչ խաղեր են տալիս՝ լափամանի գալու համար. տեսանյութ
Փամփուշտներ, սվին-դանակներ, զինվորական ռադիոհեռախոսներ. Լոռիում ապօրինի զենք-զինամթերք է առգրավվել
Արդյունավետ և կառուցողական. Բոլատ Իմանբաևը՝ ՀՀ-Ղազախստան ոլորտային համագործակցության մասին
Դադարեցնել քաղաքական հետապնդումները. Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա
Բախվել են «ԳԱԶել»-ը և «Մերսեդես»-ը, կա 4 տուժած, այդ թվում՝ անչափահաս
Դավիթ Խուդաթյանը KFW պաշտոնյայի հետ քննարկել է Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի խնդիրները
«Ես ձեզ նման չեմ, ձեզնից մեկն եմ»․ «Իմ ուղին» կենտրոնում նշել են Աուտիզմի իրազեկման օրը
Գյումրու և Փարաքարի ԸԸՀ-ներում վերահաշվարկի արդյունքում որևէ ուժի քվեների էական փոփոխություն չի եղել
Վարչապետը ներկա է գտնվել Ուռուցքաբանության կենտրոնի նոր Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Աուտիզմ ազգային հիմնադրամի» կազմակերպած ցուցահանդեսին և համերգին. տեսանյութ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները
Պարզաբանումներ և վիճաբանություն «Յանս» ակումբի մոտ. կա վիրավոր
Միլիարդների գույք և դրամական միջոց. Գագիկ Խաչատրյանը ապօրինի գույքի գործով հաշտության առաջարկ է արել. Լուրեր
Ադրբեջանը շարունակում է ամենօրյա ապատեղեկատվությունների շարքը. ՊՆ-ն հերթականն է հերքել
Երևանում պարեկները ծառայություն կիրականացնեն տեխնիկապես հագեցած, նոր էլեկտրամոբիլներով. վարչապետ
Մհեր Գրիգորյանը Վիետնամի գործընկերոջ հետ քննարկել է ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման հնարավորությունը
2024-ին դատարաններում քննվել և ավարտվել է 2023-ի համեմատ գրեթե 93,5 տոկոսով ավելի քրեական գործ
Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կազմված է 17 պարբերությունից. Ալիևը նշել է այն կնքելու պայմանները
Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում
Երկու երկրի միջև հարաբերությունները պատմական և բարեկամական են. Կիպրոսի դեսպանը՝ Խանդանյանին
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն
Քույրը դանակով հարվածել է տնակը հրկիզելու փորձ կատարած եղբորը
Հասարակությունը պետք է մերժի կանանց նկատմամբ ատելության խոսքը․ ՀԿ-ները՝ Վարդան Ղուկասյանի խոսքերի մասին
Մեքենան բախվել է եզրաքարին, հողաթմբին և գլխիվայր ընկել մայթին. վարորդն ու անչափահաս ուղևորը հիվանդանոցում են
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
Ինձ համար պրոբլեմ չէ լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղությանը, սարսափելի բառ չէ, չվախենանք. Խանդանյան
Ընդգծվել է ՀՀ-ի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը. Ղազարյանն ընդունել է Իլզե Յակոբսենին
Վիլեն Գաբրիելյանը դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT