Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հանդիսացել է իմ գործատուն. ինքնաբացարկ հայտնած դատավորը երեք հիմք է նշել

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի գործով երեկ ինքնաբացարկ հայտնած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը ներկայացրել է այն հիմքերը թե ինչու է նման որոշում կայացրել:

Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված է ինքնաբացարկ հայտնելու հիմքերը: Ըստ այդմ՝ Գրիգորյանը նշել է, որ ծանոթանալով քրեական գործի նյութերին, ուսումնասիրելով այն, պարզել է, որ սույն գործն անջատվել է դեռեւս 2008 թվականին հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից, իսկ այդ գործով նախաքննության ընթացքում, ինչպես նաեւ այդ գործից հետագայում անջատված մասերով նաև դատարաններում, իրականացրել է երկու մեղադրյալների շահերի պաշտպանություն: Որպես երկրորդ հիմք Վարդան Գրիգորյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից իրեն է մակագրվել ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հր.Մուշեղյանի միջնորդությունը` թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Այս գործով Գրիգորյանը, դատախազի միջնորդության հիման վրա, 2018թ-ի դեկտեմբերի 29–ին հայտնել էր ինքնաբացարկ:

Գրիգորյանը որպես ինքնաբացարկի հիմք նաեւ նշել է, թե ինքը ժամանակին աշխատել է ՓՊ-ում գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանի ղեկավարության ներքո։ «Ես 2007 թվականից մինչեւ 2014 թվականը աշխատել եմ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում եւ ինձ հետ աշխատանքային պայմանագիրը, որպես գործատու, 2007 թվականին կնքվել է, ինչպես նաեւ հետագայում այդ պայմանագարի ժամկետը երկարացվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ.Սահակյանի կողմից»,–նշել է նա: «Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ 62202608 քրեական գործով ես հանդիսացել եմ այդ գործով երկու մեղադրյալների պաշտպան, հանդես եմ եկել պաշտպանության կողմում, բացի այդ` գործով մեղադրյալներից Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի շահերի պաշտպան, ի թիվս այլոց, հանդիսանում է նաեւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Սահակյանը, որը նակինում տարիներ շարունակ հանդես է եկել որպես իմ գործատու, իսկ այդ հանգամանքները դատավարության մասնակիցների կամ օբյեկտիվ եւ անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության եւ անաչառության վերաբերյալ, ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաեւ քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը, հետեւաբար արդարադատության շահերից ելնելով գտնում եմ, որ անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ»,- որոշման մեջ նշել է դատավորը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննությունը համակարգչային եղանակով պատահական բաշխման սկզբունքով վերամակագրվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Տպել
2978 դիտում

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները