Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությանը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են եղել ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին եւ ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:

Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, ֆրանսիական հանրահայտ «Դասո գրուպ»-ի («Dassault Group») կազմում գործող նորարարական «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչները, ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, ընդգծել են իրենց պատրաստակամությունը համագործակցել Հայաստանի հետ տարբեր ուղղություններով՝ այդ թվում նաեւ կրթության ոլորտում.

«Հայաստանը դիտարկում ենք որպես երկիր, որը միտված է իր ներդրումն ունենալ նորարարական տնտեսության ոլորտում: Մենք այցելել ենք ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt», «Բեթ Կոնստրակտ», «Սինոփսիս Արմենիա» ընկերություններ եւ տպավորված ենք: Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար շատ եզրեր կան, որոնք կտանեն մեզ դեպի ապագայի կրթություն եւ ապագայի աշխատաշուկա»,-նշել է «Դասո սիստեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչների պատրաստակամությունը, նշել է, որ նման ընկերությունների հետ համագործակցությունը միանգամայն այլ մակարդակի կարող է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգը.

«Մեր գիտական եւ հետազոտական կենտրոններն այժմ համագործակցում են համաշխարհային գիտական ու հետազոտական կենտրոնների հետ, ունեն բավական բարձր վարկանիշ, ինչը մեզ թույլ է տալիս լավատեսորեն նայել ապագային եւ իրականացնել հեռանկարային ծրագրեր: 21-րդ դարում գիտելիքն ու փորձառությունն առանց տեխնոլոգիաների դժվար է պատկերացնել, եւ մենք վստահ ենք, որ հետազոտության եւ գիտության ոլորտում իրականացվող ներդրումները կարող են լուրջ արդյունքներ ապահովել»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այժմ աշխատանքներ են իրականացվում գիտական եւ հետազոտական բաղադրիչը բուհ վերադարձնելու ուղղությամբ, որը թե՛ գիտության, թե՛ կրթության ոլորտում արդյունավետ կառավարում կապահովի եւ կտա իր դրական արդյունքները:

Հանդիպման ավարտին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի եւ «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության ձեւաչափեր եւ մոտ ապագայում դրանք կյանքի կոչել:

Նշենք, որ «Դասո սիստեմս»-ը ռազմարդյունաբերական ոլորտի, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար ծրագրային ապահովում տրամադրող ընկերություն է։ Խումբը գործունեություն է ծավալում նաեւ լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի եւ այլ բնագավառներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1648 դիտում

Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի. նախագիծ

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. ինքնաբացարկ Մարտուն Գրիգորյանից և մանդատների բաշխում

Թրամփն իր գոլֆ-ակումբում սեփական արձանն է կանգնեցրել. լուսանկարներ

«Քայլ դեպի տուն» ծրագիրը՝ հնարավորություն բացահայտելու հայրենիքը

Որքան եք ատում մեզ ու հայրենիքը, միալիարդներից չկշտացա՞ք, թե՞ նաչալնիկը սապոգի կրնկի տակ ճզմում է. Սաֆարյան

Ելույթներով Գյումրին կառուցող, ղեկավարող Մարտուն Գրիգորյանը նախընտրեց պատգամավորի տաքուկ աթոռը. Հարությունյան

ՀՀ բանակը կունենա սերժանտական պաշտոններ. մանրամասներ

Հանրապետության ամբողջ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ, ձյան ծածկը որոշ մարզերում կհասնի 30-40 սմ-ի

Այս օրերին Տավուշում կրակոցի ձայներ չեն լսվել․ Ղալումյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը

Վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 662 հազար դոլարին համարժեք վնասը

Կապանի ակումբ-գրադարանը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է մշակույթի տունը. ՊՆ

Թրամփը Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հարվածները «սխալմունք» է անվանել. տեսանյութ

Կրակոցներն անհասցե են, սահմանին կուտակումներ չկան. ՊՆ փոխնախարար

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երևանի որոշ հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

Ավինյանը գտնվում է գործուղման մեջ, Անաստաս Միկոյան փողոցի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. քաղաքապետարան

Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում ՀՀ առանցքային տնտեսական գործընկերոջ՝ ՌԴ-ի նկատմամբ. Գալուզին

Թուրքիա-Հայաստան սահմանին թուրք երիտասարդ է անհետացել

Կրակոցներ Երևանի կենտրոնում, կա վիրավոր. հայտնաբերվել են «Cadillac» և «Jeep» մեքենաներ, կրակված պարկուճներ

Եթե ​​Հայաստանը գնա եվրոպական ճանապարհով, բավական ցավոտ գործընթացներ կսկսվեն բնակչության համար. Գալուզին

Արթիկի տարածաշրջանում գիշերն առատ ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել

Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը. լուսանկարներ

ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել և աջակցել ապօրինի գտնվող անձանց հեռացմանը երկրից

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է, Լոռիում ձյուն է տեղում

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք մասնակից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ի՞նչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր