Երևան
12 °C
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների մարմինները խոշտանգելու գործով Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված 22 գործերը ընդունելի են ճանաչվել և հաղորդակցվել են Ադրբեջանի կառավարությանը՝ առարկություններ ներկայացնելու համար։ Այս մասին ասված է Իրավաբան-իրավապաշտպանների խմբի հայտարարության մեջ:
Իրավաբան-իրավապաշտպանների խումբը հայտարարություն է տարածել 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ ՄԻԵԴ ներկայացված գանգատների վերաբերյալ:
«2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակիչների անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել ընդհանուր առմամբ 385 գանգատներ:
Նշվածից 22 գանգատներ ներկայացվել են զոհվածների մարմինները խոշտանգելու հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի բացակայության, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտման հիմքերով: Դրանցից երեքում բարձրացվել են զինծառայողների կյանքի իրավունքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքի խախտման հարցեր: Մեկ գանգատ ներկայացվել է Թալիշի բնակիչների հարազատների անունից, որով վիճարկվում են նրանց սպանության և մարմինների նկատմամբ միջամտության, դիմումատուների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային պատկանելության հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումներ։
Ադրբեջանի դեմ ներկայացված այս 22 գործերը ընդունելի են ճանաչվել և հաղորդակցվել են Ադրբեջանի կառավարությանը՝ առարկություններ ներկայացնելու համար։ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է առարկություններ, որոնց տրվել են պատասխաններ։ Ներկայումս բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և սպասվում են այդ գործերով վճիռներ: Եվրոպական դատարանը որևէ տեղեկություն վճռի հրապարակման օրվա վերաբերյալ չի հայտնել։ Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ նշված 22 գործերը քննվում են արագացված կարգով, քանի որ Եվրոպական դատարանը դրանց տվել է առաջնահերթություն՝ գանգատները ներկայացնելուց կարճ ժամանակ անց։
Մնացած 363 գանգատները վերաբերում են շփման գծին մոտ տեղակայված գյուղերի և քաղաքների հրետակոծության հետևանքով քաղաքացիական անձանց գույքի վնասմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև կյանքի իրավունքի պոտենցիալ խախտումներին:
Հայտնի է նաև, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերի հիմքով Ադրբեջանի բնակիչների կողմից մեծաքանակ գանգատներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի դեմ ներկայացված գործերի երկու խմբաքանակից իր հայեցողությամբ ընտրել է մեկական գանգատ՝ Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի և Ամրահովն ընդդեմ Հայաստանի գործերը, և 2019 թ. փետրվարի 26-ին կայացված երկու առանձին որոշումներով դրանք ճանաչել է անընդունելի՝ համապատասխանաբար եզրահանգելով, որ թեև Ս․Խուդունցը ներկայացրել է տան և հողակտորի սեփականության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն չի կարողացել հիմնավորել, որ իր գույքը վնասվել է ռմբակոծության արդյունքում, իսկ Ամրահովը չի ներկայացրել իր սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը։ Դատարանը երկու գործերով էլ կիրառել է prima facie ապացույցի չափանիշ։
Անհրաժեշտ է փաստել, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը համանման են Հարավային Օսիայում և Ուկրաինայում հակամարտությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստացված մեծաքանակ գործերին, որոնց քննարկման արդյունքում արդեն իսկ դատարանի կողմից ձևավորվել են կիրառվող սկզբունքներ, այդ թվում՝ հակամարտության արդյունքում պատճառված վնասի ապացուցողական շեմի, ապացույցի չափանիշի վերաբերյալ։ Այս տեսանկյունից Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի գործով դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած դատական քաղաքականության շրջանակում է և նպատակային շեղումներ չունի։
Հարկ է նշել նաև, որ վերոնշյալ երկու գանգատները անընդունելի ճանաչելը դեռևս չի նշանակում, որ մնացած բոլոր գործերը կարժանանան միևնույն ճակատագրին: Յուրաքանչյուր գործ Եվրոպական դատարանի կողմից քննության է ենթարկվում իր փաստական հանգամանքների և ապացույցների համադրության մեջ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքները:
Հաղորդակցված, ինչպես նաև դեռևս ընդունելիության փուլում գտնվող յուրաքանչյուր գանգատի հետագա զարգացումների վերաբերյալ աշխատանքային խումբը պարբերաբար կտրամադրի լրացուցիչ տեղեկություն», - ասված է հայտարարությունում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան
Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը
Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը
Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը
Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի
Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան
Որ գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է
Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ
Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին
Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է
ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները
Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան
Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան
ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում
Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել
Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ
Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի
Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար
Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա
Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան
Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է
Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար
Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից
Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար
Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ
Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT