Նոր վերելակների համար բնակիչներից պահանջվող ամսական գումարը կլինի 2 000 դրամի չափ` մինչեւ 25 տարի

Երեւանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման եւ բարելավման քաղաքապետարանի ծրագիրն ավարտական փուլում է: Քաղաքային իշխանությունն առաջիկա օրերին կդիմի կառավարություն` համապատասխան ֆինանսական մոդելի հաստատման նպատակով, որովհետեւ ծրագրի իրագործումը պահանջում է մեծ ծախսեր:

Տեղեկությունն այսօր հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը` լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքով, մայրաքաղաքի գրեթե 3 600 վերելակների փոխարինման համար հարկավոր է լինելու 30 միլիարդ դրամ, ինչի հնարավորությունը Երեւանի բյուջեն չունի: Համայնքային բյուջեի սեփական մուտքերի ամբողջ ծավալը 2019 թվականի համար կազմում է 31 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ եթե համանքը որոշի այս ծրագիրն իրականացնել ինքնուրույն, ապա որեւէ այլ ծախս չպետք է անի:

Քաղաքապետարանը կդիմի կառավարություն, որպեսզի վերելակների փոխարինման ծրագիրն իրականացվի ինչպես պետական բյուջեի աջակցությամբ, այնպես էլ լրացուցիչ միջոցների ներգրավմամբ` փոխառու, վարկային ու դրամաշնորհային միջոցներ:

Նախատեսվում է նաեւ, որ բնակիչները 20-25 տարվա ընթացքում փոխհատուցելու են վերելակների նորացման համար ծախսված գումարները: «Օրինակ միջին հաշվարկով միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար այժմ ամսական վճարում է շուրջ 1600 դրամ: Որեւէ ալգորիթմ, որեւէ տրամաբանություն բացահայտված չէ, թե ինչու մի շենքի մի մուտքում նույնատիպ վերելակի սպասարկման ծառայությունը քաղաքացու համար արժենում է 1 000 դրամ, մեկ այլ շենքում նույն հարկայնության դեպքում արժենում է 4 հազար: Այս սպասարկման վճարները իրականացվում են համատիրությունների կողմից հավաքագրմամբ, ուստի տրամաբանությունը շատ դժվար է հիմնավորել: Այդ նպատակով դիտարկել ենք միջինացված հաշվարկ: Եվ այսօրվա այդ միջինացված 1 600 դրամը  կարող է ավելանալ ոչ ավելի, քան 20-30 տոկոսով»,- նոր վերելակների համար ամսական վճարի հնարավոր չափը նշեց Հայկ Սարգսյանը: Ծրագրի իրագործումից հետո ծախսերի փոխհատուցում է նախատեսվում նաեւ խնայված էլետրաէներգիայի հաշվին, որվհետեւ նոր վերելակները առավել քիչ հոսանքով են աշխատելու:

Երեւանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում են ավելի քան 40 տարի, այնինչ նրանք պետք է դադարեին գործել 25 տարի հետո:

Արտակարգ իրավիճակի նախարարությունը միառժամանակ առաջ իրականացրել է շուրջ 1100 վերելակների տեխնիկական գնահատում ու պարզել, որ դրանց 31-ը ենթակա չէ շահագործման, ու կազմել է խոտանման ակտեր: Բայց հետագայում այդ վերելակները նորից միացվել են: Այժմ, ըստ Սարգսյանի, աշխատում են խիստ հսկողությամբ: Սպասվում է, որ շահագործումից հանվելու ենթակա վերելակների թիվը կավելանա մնացած մասի ուսումնասիրության արդյունքում:

«Քաղաքը սեփական միջոցներով կսկսի այդ խոտանվող եւ շահագործումից հանվող վերելակերի փոխարինման գործընթացը: Դա կլինի փոքր ծավալ, մինչեւ մենք կարողանանք տոտալ փոխարինման մոդելը կյանքի կոչել»,- ասաց փոխքաղաքապետը:

Նախորդ վեց տարիներին` 2012-2018 թթ., վերելակների վթարների հետեւանքով զոհվել է 6 մարդ, 5-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4629 դիտում

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի՛ լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի

Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Հայտնի է՝ քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից

ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ. նախարար

Որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանյան լճում

FacePass-AMIO դեմքի սկանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է

2018-ից մեր օրակարգում է նոր Սահմանադրությունը, չպետք է այն կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի կոշիկի միջից բջջային հեռախոս են հայտնաբերել

Սու՛ս մնացեք, մի՛ անցեք չափերը, հանգստացե՛ք. լարված զրույց Ռուբինյանի ու Խաչատրյանի միջև. տեսանյութ

Սահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո Դատախազությունը դիրքորոշում կներկայացնի

Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Արագածոտնի փոխմարզպետը պաշտոնից ազատվել է

Դադարեցվել են Վահագն Թևոսյանի լիազորությունները

Երրորդ երկրո՞ւմ, թե՞ սահմանին. Միրզոյանը հայտնել է՝ որտեղ կարող է կնքվել խաղաղության համաձայնագիրը

«Նիսսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ

Աշխարհում չկա խաղաղության համաձայնագիր, որ պատասխանի բոլոր հարցերին, թշնամանքը մեկ թղթով չի լուծվում. նախարար

Հայ և թուրք մասնագետները հանդիպել են Թուրքիայում. նպատակը Անիի պատմական կամրջի վերականգնումն է. Միրզոյան

Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը

Ժան Կլոդ Վան Դամը ՌԴ նախագահ Պուտինին առաջարկ է արել. տեսանյութ

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվել է տան տանիք

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը՝ փակ

Թբիլիսիում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում

Քարաթափում Դիլիջանի ոլորաններում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան

Հարգանքի տուրք է մատուցվել Ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը