Ըմբշամարտի ֆեդերացիան Միհրան Հարությունյանին հորդորում է չափերը չանցնել

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան վրդովված է օլիմպիական արծաթեմեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պահվածքից: Ռիո 2016-ին մասնակցելուց եւ վնասվածքից ապաքինվելուց հետո նա հավաքականի կազմում մրցումների ու հավաքների չի մասնակցել, հետագայում էլ սկսել է հանդես գալ խառը մենարատերում: Վերջերս էլ աղմկահարույց հայտարարություն է արել՝ ասելով, որ հավաքականի գլխավոր մարզիչը Լեւոն Ջուլֆալակյանը չէ, որ պետք է որոշի՝ ինքը կլինի հավաքականում, թե՝ ոչ: Ասել է, որ ինքը կարող է վաստակել իր տեղը եւ որ այդ թեմայով պայմանավորվածություն ունի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպեցին ֆեդերացիայի ղեկավարները, ազատ եւ հունահռոմեական ոճի ընտրանիների գլխավոր մարզիչները եւ մարզիկները: Նրանք մեկնաբանեցին մարզիկի խոսքերը: Լեւոն Ջուլֆալակյանը կետ առ կետ անդրադարձավ դրանց:

«Մի քանի ամիս առաջ ասում էր. «Օլիմպիական խաղերից հետո գումար չեմ ստացել»: Համար առաջին սուտ: Օլիմպիական խաղերից հետո նա մինչեւ 2017 թ. մայիս վարձատրվել է առանց մասնակցելու հավաքների ու մրցումների եւ հայտարարել է, որ ես պետք է գնամ MMA:

Ասում է. «Ինձ չգնահատեցին»: Իրեն դիմավորեցին, ինչպես օլիմպիական չեմպիոնի, բայց փաստը մնում է փաստ, որ նա չեմպիոն չէ, արծաթեմեդալակիր է:

Ասում է. «Կարող եմ գալ մասնակցել, պարապել, եթե ինձ վճարում են 3 հազար դոլար եւ ավելի, նոր ես կմտածեմ՝ ոնց եմ մասնակցելու հավաքների, կմասնակցեմ, թե՝ չէ»: 3 տարի ոչինչ չի արել, նախապայման է դնում:

Ասում է. «Ինձ Ռուսաստանում չէին ընդունում, դրա համար եկան Հայաստան: Դրանից հետո էլ Լեւոն Ջուլֆալակյանն ինձ չէր ուզում ընդունում»: Հարց է ծագում՝ ինչն է պատճառը, որ դու Ռուսաստանի հավաքականում չէիր կարող տեղ գտնել:

Նշում է, որ միայն Ռիոյից առաջ է ՀՀ հավաքականի հետ մարզումներ անցկացրել: Եվս մեկ սուտ: 2016 թ. շատ խնդրեց, ընդառաջեցինք, որ Ռիգայի Եվրոպայի առաջնությունից առաջ անձնական մարզիչներից հետ մարզվի, եւ Ռիգայի մասնակցությունը տեսանք՝ ինչ եղավ. 1 գոտեմարտ, պարտություն:

Նրա լավագույն արդյունքը մինչեւ օլիմպիական խաղերը եղել է Եվրոպական խաղերի 2-րդ մրցնակակիր: 2015 թ. ՀՀ առաջնության մրցումների կշեքին չի կարողացել իր քաշին կանգնել: Բոլոր ժամանակներում այսպիսի մոտեցում է, եւ ճիշտ հավաքականներում դա պահպանվում է. այն մարզիկը, որը չի կարողանում իր քաշը ապահովել, պարտությունից էլ ավելի վատ, խայտառակ մոտեցում է:

Այս ամենից հետո հայտարարում է. «Ես մեկնեցի Բաքու»: Հավաքականի առջեւ հարցը դրված է եղել, որ մեկին չի պարտադրվել: Նա գիտեր, որ անելանելի վիճակ է, ինքը պետք է օգտվի առիթի, եւ գնաց: Բայց Բաքու առաջին անգամ մեկնել է մեր հավաքականը 2007 թ.: Այնպես որ դա հերոսություն չի համարվում: Ապրես, գնահատեցին, բայց չի կարելի մատի փաթաթան անել:

Ի՞նչ է նշանակում՝ ես հավաքներին ընդհանրապես չեմ մասնակցել: Եվս մի սուտ: Մեր բոլոր փաստաթղթերի մեջ կա՝ որ հավաքներին է եղել, ինչ մրցումների է մասնակցել: Օրինակը պատահական չբերեցի. երբ Ռիգայի առաջնությունից առաջ չմասնակցեց ոչ մի հավաքի, արդյունքը տեսանք: Ռիոյից առաջ բոլոր հավաքներին մասնացկեց, եւ ցույց տվեց, որ իրոք պատրաստ է:

Նշել է, թե ես պարոն Ծառուկյանի հետ համաձայնեցրել եմ: Ծառուկյանն առ այսօր երբեք չի խառնվել գլխավոր մարզիչների՝ հավաքականների կազմը որոշելուն: Նա միայն կողմնակից է ուժեղներին եւ արդար պայքարին:

Նշեմ, որ նա շատ տաղանդավոր ըմբիշ է, բայց տաղանդը միայն կարելի է աշխատանքի շնորհիվ հղկել: Այլ պարագայում իրենից շատ տաղանդավորներ էլ կան: Ոչ մեկ իրավունք չունի առանց հավաքների, մրցումների մասնացկելու ասել՝ ես եկել եմ, գնում եմ աշխարհի առաջնություն, ես ամենաուժեղն եմ: Նման մարզիկներ մեր հավաքականում երբեք չեն եղել ու չեն լինի, թող ականջին օղ անի»,- ասաց Ջուլֆալակյանը՝ ավելացնելով, որ այլեւս Հարությունյանի հայտարարություններին չի պատասխանելու:

Հավաքականի մարզիկների անունից խոսեց օլիմպիական արծաթեմեդալակիր, Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Նա ընդգծեց, որ այն ընթացքում, ինչ Հարությունյանը հավաքականում է եղել, ոչ ոքի հետ խնդիրներ չի ունեցել, եղել են լավ հարաբերություններ: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա, սա ըստ, նրա շոու է: Ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին անթույլատրելի է համարում Հարությունյանի պահվածքը: Շեշտում է, որ ֆեդերացիայի բոլոր մարզիկները, անկախ իրենց նվաճումներից, աչքի են ընկնում համեստությամբ ու հորդորեց չանցնել սահմաները:

«Մեր հավաքականներում ունենք օլիմպիական չեմպիոն, բարձրակարգ մարզիկներ, որոնք միշտ հանդես են գալիս խելոք ու համեստ դիրքորոշումով: Խնդրում ու պահանջում եմ բոլոր մարզիկներից, որ հանկարծ իրենց չափի զգացողություն չկորցնեն»,- ասաց նա:

Խաչատրյանը եւ ՀԱՕԿ-ը ներկայացնող ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը նաեւ պարզաբանեցին Հարությունյանի հայտարարությունը, թե Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունի: Նրանք նշեցին, որ Ծառուկյանը երբեք չի խառնվում մարզիչների որոշումներին, իսկ նրան ասել է, որ պետք է հետեւի կանոններին:

«Ծառուկյանը միշտ կողմնակից է եղել արդար մրցակցության: Նա արտահայտություն է արել հետեւյալ ձեւով, որ տվյալ մարզիկը պետք է մանակցի երկրի առաջնությանը, հաղթողին ոչ ոք ոչինչ չի ասում, նա պետք է մասնակցի հետագա մրցաշարերին: Ծառուկյանի հետ այդպիսի ընդհանուր հայտարարի են եկել, բայց ուրիշ կերպ են ձեւակերպել»,- ասաց Ամոյանը:

Ամեն դեպքում, Հարությունյանը ցանկության դեպքում կարող է վերադառնալ հավաքական: Թե ֆեդերացիան, եւ թե Լեւոն Ջուլֆալակյանը հավաքականի դռները չեն փակում նրա առաջ: Մարզիչը նշեց, որ ցանկացած ըմբիշ, որը պատրաստ է հետեւել կարգուկանոնին, կարող է իր տեղն ունենալ ընտրանու կազմում:

«Եթե մարզիկը պատրաստ է անցնելու այն ճանապարհը, որը պահանջվում է իրենից, ուրեմն բոլոր մարզիկներն էլ իավունք ունեն, եթե մարզիկը պատրաստ չէ անցնելու այդ ճանապարհը, ուրեմն իրավունքն չունի»,- ասաց Ջուլֆալակյանը:

Հարությունյանն առաջիկայում մասնակցելու է ըմբշամարտի մրցման, սակայն դա հավաքականների մակարդակով չէ: Ըմբշամարտի երեկո է, ըստ էության շոու: Տեղի է ունենալու մայիսի 17-ին Կրասնոդարում:

Տպել
2532 դիտում

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ