Երևան
24 °C
«Վերջերս բավականին ակտիվ խոսվում է քաղաքապետարանի ոչ շատ հաջող աշխատանքի մասին, ինչը շատ հետաքրքիր է: Սրած դանակով կտրվում է ամեն ինչ՝ առանց հաշվի առնելու իրավիճակը, առանց հաշվի առնելու պայմանները, եւ մեկ-մեկ դա բավականին զարմանալի է, սկսած աշխատավարձերի հարցերից, վերջացրած նրանով, որ մենք խոչընդոտում ենք ներդրումային ծրագրերին, ուշացնում ենք շինարարության թույլտվությունները: Այսինքն՝ բավականին այսպես լուրջ մեղադրանքներ են գալիս մեր հասցեին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Նա չբացառեց, որ այդ մեղադրանքները որոշակի հիմք ունեն, բայց եւ նկատեց, որ ավելին անել այսօր ուղղակի չեն կարող: «Խոսվում է, թե ինչու չեն արվում համակարգային փոփոխություններ: Համակարգային փոփոխությունները սկսվում են օրենքների փոփոխություններով, համակարգային փոփոխությունները օդից չեն գալիս եւ օրենսդրական դաշտի առումով բավականին տխուր վիճակի մեջ ենք»,- արձանագրեց Մեսչյանը:
Նա բերեց ձեղնահարկերը միանմանեցնելու ծրագրի օրինակը, որի իրագործումը, սակայն, չի սկսվել, որովհետեւ շինարարական թույլտվությունից առաջ պետք է լինի բնակիչներից հարյուր տոկոսի ստորագրությունն ու համաձայնությունը: Այժմ առաջարկվում է փոփոխել օրենսդրական այդ կտրուկ պահանջը եւ պահանջվող ստորագրությունների շեմը հասցնել 2/3-ի:
Արթուր Մեսչյանը նաեւ ասաց, որ մասնավորապես իր համակարգման ոլորտում գտնվող բաժինների աշխատակիցները շատ են աշխատում ու նրանց վարձատրությունը համարժեք չէ: «Նրանք մինչեւ գիշերվա ժամը 11-ը աշխատում են ու երբ հեռուստատեսությամբ լսում են անդուր նախադասություններ իրենց աշխատավարձի վերաբերյալ, որ մի քանի կոպեկ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած դա այնքան էլ ազնիվ չէ: Ես մի բան պետք է ասեմ, չզարմանաք. եթե մոտակա ժամանակները իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18-ին բոլորին ես ուղարկելու եմ տուն: Ոչ ոք ժամը 18-ից հետո աշխատաքի վայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Կարող եք դա ընդունել որպես նախազգուշացում»,- հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետը:
«Ոչ ոք չի եկել քաղաքապեարան աշխատելու հարստանալու, գումար վաստակելու կամ ինչ-որ խնդիրներ լուծելու: Մենք իսկապես փորձում ենք հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին, եւ գոնե բարոյական աջակցություն ինչ-որ չափով պետք է պահանջենք ձեզանից»,- հավելեց նա:
Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով
Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել
Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից
Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն
Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու
Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան
«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)
Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն
Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները
Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել
Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել
Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել
Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու
ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին
Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին
Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել
Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան
Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ
Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
© 2024 Հայկական ժամանակ