Նորարար գյուղատնտեսություն՝ սեփական ձեռքերով. ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել

Ռուսաստանում գյուղատնտեսական կրթություն ստացած Արտակ Ղարանլղցյանը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան, Արարատի մարզի Սիփանիկ գյուղում հողատարածք գնել և սկսել է զբաղվել ջերմոցաշինությամբ: Ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծել՝ ինքնաշեն ջեռուցման, խոնավեցման համակարգ, անգամ վնասատուներին որսացող սարքավորում և էկոլոգիապես մաքուր, ցածր ինքնարժեք ունեցող, սակայն մեծ պահանջարկ վայելող գյուղմթերք է արտադրում։

Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ նորարարություններին ծանոթանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանն այսօր փորձագետ Հարություն Մնացականյանի հետ այցելել էր Սիփանիկ համայնք։ Նրանք շրջել են ջերմատանը, զրուցել ֆերմերի հետ։

Այժմ ջերմատան ընդհանուր մակերեսը 1000 քմ է, որից 500 մ-ի վրա ֆերմերը լոլիկ է աճեցնում, իսկ մյուս հատվածում՝ վարունգ, մեկ քմ-ից մոտ 40 կգ լոլիկ և 50 կգ վարունգ է ստանում։ «Ես արդեն հարմարվել եմ Հայաստանի պայմաններին, որ քիչ ֆինանսներով կարելի է շատ գործ անել»,- պատմում է  նա։ Ցրտից պաշտպանելու հատուկ համակարգի շնորհիվ էականորեն կրճատել է ջեռուցման ծախսերը, իր խոսքով՝ օրական 15 000 դրամի փոխարեն ընդամենը 3000 դրամ  գազի վճար է մուծում։  Ամռան շոգն Արտակի ջերմոցին նույնպես վնաս չէ։ Իր ստեղծած խոնավեցման համակարգի միջոցով, որը գետնի տակից սառը ջուրը քաշում է և փչում ջերմոցի վրա՝ մոտ 10 աստիճանով կարողանում է սառեցնել  օդը։ Հրաժարվել է թունաքիմիկատներից, թռչող վնասատուների դեմ պայքարի իր միջոցն է գտել՝ սովորական էլ. լամպով փոքրիկ ինքնաշեն սարքը դեպի իրեն է գրավում թիթեռներին ու միջատներին, իսկ օդափոխության համակարգի միջոցով դրանք հավաքվում են  ցանցի մեջ։   Եթե 100 քմ վրա մեկ հատ նման սարք տեղադրվի, ապա պայքարի այլ միջոցների կիրառության անհրաժեշտություն չի լինի՝ վստահ է ջերմոցատերը։ Վնասատուների դեմ պայքարի մեկ այլ միջոց է ստերիլ գոմաղբի օգտագործումը։ Ջերմոցում կաթիլային ոռոգման համակարգ  է ներդրել,  վստահեցնում է՝ շուրջ 5 անգամ խնայողություն է ունենում, խնայում է նաև ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը. այգին ոռոգելիս լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն չկա՝ պարզապես բացում է ջրի ծորակն ու անցնում այլ գործերի։

Ֆերմերը շուտով պատրաստվում է բերքահավաքի։ Բերքի իրացման խնդիրներ չունի, որակը բարձր է, պահանջարկը՝ մեծ։ Եթե նախորդ տարի ուրիշ ֆերմերների վարունգը 20 դրամով էին մթերում,  իր աճեցրածն իրացրել է  100-120 դրամով, իսկ լոլիկի ինքնարժեքը ձմռանը կազմում է ընդամենը 100 դրամ:

Հետագայում Արտակ Ղարանլղցյանը նախատեսում է ջերմոցը վերածել օրինակելի ջերմատնային տնտեսության:

«Ուրախ եմ, որ մեր երկրում ապրում են նման քաղաքացիներ, և մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի Ձեզ նման ֆերմերները հասնեն հաջողության: Հուսով եմ, որ այս ջերմոցը մի քանի տարի անց օրինակելի տնտեսություն կդառնա և վստահ եմ, որ Ձեր գաղափարները կհետաքրքրեն և կոգեշնչեն մյուս  ֆերմերներին ևս», - նրա հետ զրույցում նշել է Արտակ Քամալյանը:

Տպել
1264 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել