Երաշխիք չունեմ, որ կեսից չեն փոշմանի ու հետ վերցնի. քաղաքապետարանը «Կանազ»-ի շենքը տրամադրելու ռիսկեր է տեսնում

2017 թվականի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանն ավագանու որոշմամբ՝  Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցել «Կանազ» մշակույթի կենտրոնը: Առաջին իսկ օրվանից նախկին իշխանությունների այս քայլը դիտարկվեց գավառական վերնախավի արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից հերթական նվեր ու եւս մեկ հոյակապ կոռուպցիոն գործարք:

Անկախ ամեն տեսակի քննադատությունենրից ու պիտակավորումներից Հրանտ Թոխատյանը մեծ ոգեւորությամբ էր խոսում կենտրոնի վերանորոգման եւ բուռն աշխատանքային գործունեություն ծավալելու մասին: Փաստաթղթերով կենտրոնի տրամադրումից հետո փաստացի անցել է գրեթե մեկ ու կես տարի, բայց այն դեռ չի վերանորոգվել եւ անորոշ վիճակ է:

Պարզվում է, քաղաքապետարանը, մասնավորապես ավագանու անդամները այնքան էլ նպատակահարմար չեն գտնում մշակութային կենտրոնի տրամադրումը: Կամ էլ նպատակահարմար են գտնում, բայց հստակ քայլեր չեն ձեռնարկում ու Թոխատյանի խնդրանքը ամիսներով ձգձգում: Մեր նախորդ զրույցում նա ասել էր՝ ցանկանում է պայմանագրի ժամկետը երկարաձգել, քանի որ 10 տարին շատ քիչ է իր ներկայացրած ծրագիրը կյանքի կոչելու համար: Սակայն քաղաքապետարանն անընդհատ ձգձգում է եւ ամեն անգամ մի նոր պատճառ կամ խոչընդոտ առաջ քաշում:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է հիմնադրամի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ, որը մանրամասնել է մշակույթի կենտրոնի հետ կապված ծրագրերը, իրականացված աշխատանքներն ու Երեւանի քաղաքապետարանի քաշքշուկները:

- Պարոն Թոխատյան, մեր նախորդ զրույցի ժամանակ կարծես թե նման խնդիրներ չկային, հիմա ինչն է փոխվել: Ինչու են աշխատանքները կասեցվել:

- Երազանքս էր ունենալ մանկական ստուդիա, մանկական ներկայացումներ պատրաստել: «Կանազ» մշակույթի պալատը մեզ տալուց առաջ էլ օդում կախված էր, որեւէ ռեգիստրացիա չուներ, որեւէ մեկի անունով չէր, բայց շենքում անընդհատ ինչ-որ մարդիկ կային: Երբ մշակույթի կենտրոնը մեզ տվեցին, ես հասկանում էի, որ շատ դժվար է լինելու հանդիսատեսին սովորեցնել կենտրոնից հասցնել Արաբկիր, որպեսզի նայի մեր ներկայացումները, բայց վստահ էի, որ եթե լավ բան ես անում, ապա հանդիսատեսին աշխարհագրությունը չի խանգարում: Դրա վառ ապացույցներից էին Գյումրիի ներկայացումները, երբ մարդիկ սկսեցին Երեւանից գնալ Գյումրի, որպեսզի ներկայացում նայեն: Մեր թատրոններից շատերը բողոքում են, որ հանդիսատեսի պակաս կա: Ուզում եմ ասել՝ եթե լավ բան մատուցենք, հնարավոր չէ չուզենան: Կոնկրետ մեր ներկայացումները միշտ էլ ունեցել են հանդիսատես, որովհետեւ կարողացել ենք բեմից անկեղծ խոսել բոլոր այն թեմաներով, որոնք արդիական են տվյալ պահին: Իհարկե՝ դրանք հրապարակախոսային են, բայց դա էլ թատրոնի մի ուրիշ ձեւ է: Մի ժամանակ դրան էլ սկսեցին պիտակավորել, նախ, ասեցին՝ շոու, հետո կոմերցիոն թատրոն դրեցին մեր անունը: Հիմա էլ շարունակում են ասել, որ «Կանզ» մշակութային կենտրոնն իմ շահերին եմ ծառայեցնելու: Թող նստեն քաղաքապետարանի եւ կառավարության ֆինանսիստները ու հաշվարկեն, թե այդ ի՞նչ եկամուտ պետք է լինի մանկական դպրոցից: Անընդհատ խոսում են՝ ներդրումներ չի կատարվում, ներդրումային ծրագրեր չունենք, այստեղ խոսքը մոտ 2 միլիոն ներդրումային ծրագրի մասին է՝ մշակույթի դպրոցի զարգացման մեջ, քի՞չ է: Մի ցենտ ես պետությունից չեմ ուզում: Դե թող թույլ տան:

- Թույլ չե՞ն տալիս, ինչն է խնդիրը:

- Ես իրենց ոչ ասում եմ՝ նվեր տվեք, ոչ էլ ասում՝ գումար տան, որ կառուցեմ: Պարզապես ասում եմ՝ երկարացրեք ժամկետը, որ կարողանամ աշխատանք կատարել, ծրագիր իրականացնել: Կընկնեմ աշխարհով մեկ, իմ ընկերներից գումարները կհավաքեմ, ներկայացումներիս գումարները կդնեմ, բայց թող չխանգարեն: Այն ժամանակ էլ, երբ շենքն ինձ տվեցին, ասեցի, որ 10 տարին շատ քիչ է, բավարար չէ: Այնտեղ նվազագույնը 3 տարվա աշխատանք կա, մանավանդ բեմի համար բավականին ժամանակ կպահանջվի: Տակը մնում է 7 տարի եւ ես չգիտեմ, թե այդ  ընթացքում ինչ կհասցենենք: Ես երաշխիք էլ չունեմ, որ ավագանին կեսից չի փոշմանի, բա որ վերանորոգենք, վերջացնենք, ասեն, որ այդտեղ այլ բան են ուզում լինելի:

- Այսինքն, այդ մտավախությունն է ձեզ խանգարում, որ մինչեւ հիմա շինարարություն չեք սկսել:

- Միայն դա չէ: Երբ մենք նոր մտանք շենք, այնտեղ այլ խնդիրներ էլ կային: Երբ սկսեցինք գույքագրել, պարզվեց, որ ամբողջովին չի գործում կոյուղին: Հիմա էլ՝ շենքը չունի գազ, էլեկտրական լարերը շարքից դուրս են եկած, քանի որ տարածքը առնետաշատ էր, լարերը կրծել էին, մի տեղ լույս էինք վառում հանկարծակի մի բան պայթում էր: Սարսափելի անմխիթար վիճակում է շենքը:

- Իսկ ինչքա՞ն գումար է անհրաժեշտ՝ շենքը խելքի բերելու համար:

- Այն ժամանակ մասնագետները հաշվարկել էին 1 միլիոն դոլար, բացի բեմի կահավորումից: Բեմի կահավորումն ահավոր մեծ գումարներ արժե, եւ հետո տանիքն էլ է պետք փոխել, ջեռուցման ու հովացման համակարգերը: Աշխատանք շատ կա անելու, դրա համար էի ուզում ժամկետներ երկարաձգել: Նախորդ իշխանության օրոք դիմում էի գրել, մինչեւ պետք է քննարկեին, եկան ապրիլյան դեպքերը, թավշյա հեղափոխություն, իշխանափոխություն եւ դիմումս այդպես էլ մնաց:

-Նոր ավագանուն դիմե՞լ եք:

- Այո, 2018 թվականի հոկտեմբերից եմ դիմել, հայտնել, որ պատրաստ եմ ներդրումային ծրագիրն էլի ավելացնել: Ավագանու հետ հանդիպել եմ, գնացել ենք շենք, իրենք իրենց աչքով ամեն ինչ տեսել են: Անգամ ավագանու նիստին չի հասել հարցը, բոլոր փաստաթղթերը ներկայացրել էի, անցավ մի քանի ամիս, նոր որոշեցին, որ պետք է բոլոր փաստաթղթերը հավաքեմ եւ նորից մի պատուհանից ներս տամ: Ասում եմ՝ հարգելիներս, 4 ամիս առաջ դուք դրա մասին չգիտեի՞ք: Անգամ նամակներ եմ տարել այն մարդկանցից, որոնք գումարներ են նվիրաբերել, դա ինձ համար ամենաամոթալի բանն էր: Ամեն ինչ արել եմ, բայց ոչինչ չի փոխվել: Հարց բարձրացվեց, որ եթե մի տարի գործ չի արվել, կարող է տուգանքներ լինեն, ես պատրաստ եմ այդ տուգանքներին, միայն ժամկետը երկարացնեն, կարողանանք հանգիստ ու վստահ աշխատել: Կարող էինք մտնել, ներկեր վերցնել եւ աչք փակելու համար ներկել, ասել, տեսեք՝ ինչ թարմ է, բայց իրականում, այդ թարմությունը մի քանի օր էր տեւելու, մի տեղից կոյուղին էր պայթելու, մյուսում լույսերը չէին աշխատելու, քանի որ հիմնանորոգում է անհրաժեշտ:

- Իսկ որքան գումար է հավաքվել:

- Այս պահին 1 միլիոն 500 հազար դոլար ունենք: Ամենապարադոքսալն այն է, որ գումարը կա, բայց շենքը դատարկ ու վատ վիճակում կանգնած է եւ ոչ մի լուծում չի գտնվում: Ինչ տարօրինակ բաներ ասես լսել եմ, թե՛ հների, թե՛ նոր իշխանությունների ժամանակ:

- Ի՞նչ եք լսել:

- Նախկիները ասում էին՝ ախր, հիմա մնացածը կասեն՝ բա ինչի մեզ չտվեցիք շենք, ինչի հենց Թոխատյանը: Ես էլ ասում էի՝ հարգելիներս, ծրագիր ներկայացրե՞լ են, եթե ներկայացրել են ու լավն է՝ տվեք իրենց: Բոլորն այսօր ասում են՝ տվեք մեզ շենք, որը կլինի վերանորոգված եւ կահավորված, մենք այդտեղ կանենք մեր ներկայացումները, կամ չգիտեմ՝ մեր ցուցահանդեսը:

- Իսկ նորե՞րը:

- Իրենց կողմից էլ հնչում է նման ֆրազա՝ ռիսկեր ենք տեսնում: Շենքը իրենցն է՞ այո՛, գումարը ե՞ս եմ ներդնում՝ այո, եթե պայմանագրի կետերը չկատարեմ, ե՞ս եմ տուգանվում՝ այո: Հիմա ի՞նչ, ռիսկի տակ իրե՞նք են, թե՝ ես: Այսպես մի քանի ամիս շարունակ, մի քանի շաբաթը մեկ հանդիպում ենք նույն խնդրի շուրջ եւ ամեն անգամ ինչ-որ նոր պատճառներ, նոր խոչընդոտներ: Ծրագիրը հավանում են, շատ մեծ գոհունակություն հայտնում, բայց հարց չի լուծվում:

- Իսկ քաղաքապետին դիմե՞լ եք առանձին:

- Քաղաքապետի հետ այդ հարցով մի անգամ ենք հանդիպել, ասեց՝ շատ լավ ծրագիր է, բայց որոշողը ավագանին է: Գիտեք՝ ժամանակն եմ ափսոսում, շա՜տ եմ ափսոսում:

- Այս պահին շենքում ինչ-որ աշխատանք կա՞ արված, թե՝ ոչ:

Այնպես չէ, որ այնտեղ ոչինչ չի արվել, չափագրումն է արված, որը բավականին թանկ է, տանիքն է մի փոքր վերանորոգվել: Աղբի մի մասն ենք վերացրել, որը տեսել էիք, թե ինչքան շատ էր: Բայց բացի ժամկետից, այլ խոչընդոտներ էլ կային սկզբում, որովհետեւ ինչքան խորանում էինք, այնքան ավելի մեծ թերություններ էինք գտնում: Հին տնօրենը ինչ-որ գույք ունի այնտեղ թողած, նախորդ օրը ոստիկանություն էր բերել, փորձեցինք բացատրել, որ մեզ մոտ չգան, եթե ինչ-որ հարցեր ունեն, քաղաքապետարանի հետ լուծեն, որովհետեւ գույքը քաղաքապետարանում է հաշվարկած:

- Հիմա, եթե ավագանին որոշի եւ շենքի հանձնման ժամկետը երկարաձգվի, որքա՞ն ժամանկում կվերջացնեք աշխատանքները:

- Ըստ շինարարների՝ մոտ 3 տարի: Հիմնական աշխատանքներից՝ գազը, էլեկտրականությունն ու կոյուղին ամբողջ շենքում միանգամից պետք է արվի: Հետո մնացած հարկերը ընթացքում կանենք: Առաջին հարկը հենց դպրոցի տարածքն է՝ իր փոքրիկ դահլիճով, դա կանենք սկզբում: Ուզում եմ, որպեսզի այնտեղ լինի թատերական դպրոց, դպրոց՝ շատ լայն իմաստով, որովհետև երեք տարիքային խումբ լինի մեզ մոտ, լինեն՝ 6-ից 10 տարեկանն երեխաներ, 11-ից 16 եւ 16-ից բարձր: Երեխաները սովորելու են տարբեր թատերական մասնագիտություններ, սկսած դերասանի վարպետությունից, վերջացրած ձայնից, ինտոնացիայից: Դերասանը պետք է փոքրուց բեմական շարժում իմանա, պարել, նկարել, խեցեգործություն և այլն: Ուզում եմ նաեւ, որ լինի պրոֆտեխուսումնարան, որտեղ կպատրաստվեն նաեւ թատրոնի ու կինոյի համար միջին տեխնիկական մասնագետներ: Եթե թատրոնում կա ձայնային ռեժիսոր, նա պետք է ունենա իր տեխնիկները, մենք դրա դպրոցը չունենք, պատահական մարդիկ են գալիս, պետք է սովորել, սովորեցնել: Հրավիրելու եմ դրսի իմ ընկերներին, որոնք պարբերաբար մաստերկլասներ կանցկացնեն:

Տպել
10085 դիտում

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ