Նոր ուսումնական տարվանից դասագրքերի մի մասը կլինեն երկու մասից, եւ պայուսակները կթեթեւանան

Նոր ուսումնական տարվանից որոշակիորեն կբեռնաթափվեն աշակերտների պայուսակները: Տասնյակ դասագրքեր տպագրությունից առաջ կբաժանվեն երկու մասի, որպեսզի երեխաներն անհրաժեշտություն չունենան ամեն անգամ տեղափոխել ամբողջ դասագիրքը: Այս փուլում խոսքը վերաբերում է այն դասագրքերին, որոնց գործածության ժամկետն արդեն լրացել է եւ անհրաժեշտ է դրանք վերահրատարակել:

«Այս տարի առաջին անգամ մոտավորապես 45 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս եւ երկրորդ մաս: Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ ծանր դպրոց չի տանի, դա ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նա ընդգծեց, որ դա չի լինելու պարզապես մեխանիկական կիսում: «Բոլոր հրատարակիչների հետ հանդիպել ենք, հեղինակների հետ քննարկվել է, որովհետեւ դասագրքեր կան, որոնք իրենց վերջին մասում ունեին բառարաններ, հարցերի պատասխաններ, խնդիրների պատասխաններ: Եվ այդ կիսելը կատարվել է այնպես, որ դասապրոցեսի ընթացքում որեւէ խոչընդոտ չառաջանա: Ու հիմնականում կիսվել են այն դասագրքերը, որոնք հնարավոր են եղել, որովհետեւ հրատարակիչների հետ երբ որ հանդիպեցինք, իրենք հրատարակչական այսպիսի խնդիրներ առաջ քաշեցին, որ դասագրքերի էջերի քանակից կախված է նաեւ դասագրքի որակը, որովհետեւ ինչքան քիչ է էջերի քանակը, այնքան թելակարման, կազմի եւ այլնի հետ կապված խնդիրներ են լինում: Դրա համար բոլոր դասագրքերը հնարավոր չեն եղել կիսել»,- շարունակեց Աշոտ Արշակյանը:

Վերահրատարակվելուց հետո, ըստ նրա, երկու մասից են կազմված լինելու տարրական դպրոցի դասագրքերը, որոնք ձեռք է բերում կրթության եւ  գիտության նախարարությունը, ինչպես նաեւ մինչեւ 12-րդ դասարանի այն դասագրքերը, որոնք հրատարակում է դասագրքերի շրջանառու հիմնադրամը: Նոր սկզբունքով են տպագրվելու, օրինակ, 4-րդ դասարանի «Մայրենի լեզու», «Մաթեմակիա», «Անգլերեն», «Գերմաներեն» «Ես եւ շրջակա աշխարհը» առարկաների դասագրքերը, 3-րդ դասարանի «Ռուսաց լեզու», 2-րդ դասարանի «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Մայրենի լեզու» առարակների դասագրքերը եւ այլն: «Առաջիկայում քննարկենք նաեւ մյուս դասագրքերի կիսման հարցը»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Իսկ մինչ այդ նոր ուսումնական տարում դպրոցներում, փաստորեն, կլինեն թե կիսված եւ թե չկիսված դասագրքեր: Ինչպես վստահեցրեց Արշակյանը, նախարարությունը հոգ է տարել, որպեսզի բոլոր աշակերտներն ունենան նաեւ նոր սկզբունքով տպագրվածներից: «Բոլոր մարզպետարանների կրթության վարչության պետերին խորհրդակցության ժամանակ հորդորել ենք, որ դպրոցներում բաժանումը կատարեն այնպես, որ  բոլոր երեխաները հավասարապես ունենան ե՛ւ կիսված ե՛ւ չկիսված դասագրքեր, որպեսզի խտրականություն չլինի»,- ասաց նա:

Աշակերտների դպրոցական պայուսակների ծանրության հարցն, ինչպես հայտնի է, ծնողներին ու բժիշկ-մասնագետներին մտահոգում է արդեն վաղուց, նրանք շարունակ ահազանգում էին, որ դրա հետեւանքով երեխաների մոտ առաջանում են ողնաշարի ու կեցվածքի խնդիրներ: Առկա իրավիճակը պարբերաբար  հայտնվում էր նաեւ ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում, քննարկվել են լուծման տարբեր ուղիներ:

Ժամանակ առ ժամանակ տարբեր ծնողներ կշռում էին երեխաների՝ դասագրքերով ու գրենական պիտույքներով պայուսակը ու արձանագրում, որ դա երեխայի ուժից վեր բեռ է: Տարբեր առիթներով նշվել է, որ օրինակ 6-րդ դասարանի 12 տարեկան երեխայի դպրոցական պայուսակը կշռում է ավելի քան 5 կգ, 5-րդ դասարանի աշակերտի մի ծնող էլ մի առիթով հայտարարել էր, թե տղայի պայուսակը 7-8 կգ է եւ այլն: Որոշ ծնողներ փորձում են խնդիրը լուծել դասագրքերը երկուական օրինակով գնելու ճանապարհով, որպեսզի երեխան մեկը թողնի դպրոցում, մյուսը տանը: Բայց հասկանալի է, որ այդ տարբերակը քչերի գրպանին է հարմար: Որոշ դեպքերում էլ դասընկերն են փորձում իրար մեջ կիսել օրվա ընթացքում անհրաժեշտ դասագրքերը եւ այլն: Բայց այսուհետ, փաստորեն, դպրոցականների բեռը էականորեն կարող է կրճատվել՝ դասագրքերը երկհատոր դարձնելու ճանապարհով:

Այն, որ դպրոցականների գրքերն ու գրենական պիտույքները պետք է կշռեն շատ ավելի քիչ, քան կշռում են այսօր, սահմանվել է առողջպահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N12-Ն հրամանով: Այդ փաստաթղթի 78-րդ կետն ամրագրում է. «Սովորողների կողմից բերվող դասագրքերի եւ գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ»:

Տպել
6947 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը