Երևան
12 °C
Տուգանային միավորների կիրառման համակարգով պայմանավորված՝ կանխատեսվում է, որ տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով: Եթե կոպիտ ասենք, այս 2.7 մլրդ դրամը փոխարինվում է բալով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:
«Դա արդեն պետական հոգածության խնդիր է, եւ պետբյուջեից անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան միջոցներ՝ ոստիկանությունում համապատասխան ծախսերն իրականացնելու համար»,- նշեց Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ տուգանային միավորների կիրառման համակարգը՝ բալային համակարգը, մի քանի խնդիր է լուծելու՝ երթեւեկության անվտանգության բարձրացում, սոցիալական բեռի թեթեւացում:
Պատգամավորի կարծիքով՝ երթեւեկության անվտանգության մակարդակը ՀՀ-ում շատ մտահոգիչ է: Նա նշեց, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ այսօր գրանցվել է 109 զոհ, իսկ 2018 թվականին արձանագրվել է ՃՏՊ հետեւանքով 343 մահվան դեպք եւ 6000 վիրավոր:
«Երթեւեկության անվտանգության մակարդակը կբարձրանա, որովհետեւ այս համակարգով վարորդները վտանգի տակ են դնում տրանսպորտային միջոցներ վարելու իրենց իրավունքը: Երկրորդ էֆեկտը սոցիալական բեռի թեթեւացումն է, ոչ միայն տուգանային միավորներ են կիրառվում, այլ տուգանքների չափեր են նվազում: Բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը լինելու է 29 հազար դրամ՝ ներկայիս 500 հազար դրամի փոխարեն»,- ասաց Խաչատրյանը:
Արմեն Խաչատրյանը ասաց, որ օրենքի նախագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 6 ամիս անց:
Խաչատրյանը նշեց, որ ոստիկանությունն ուսումնասիրությունը մոտ 2 տարի առաջ էր սկսել իրականացնել: Անհրաժեշտությունն առաջացավ, երբ սկսեցին կիրառվել տեսահսկման համակարգերը, տարիներ անց վիճակագրությունը փաստեց, որ կան վարորդներ, որոնք կատարում են հարյուրավոր, հազարավոր խախտումներ եւ չեն վճարում: Այս իրավիճակի հետ հաշտվելը ընդունելի չէր, եւ միջոցներ պետք է ձեռնարկվեին՝ այս վարորդներին սաստելու համար»,- ասաց Խաչատրյանը:
Խաչատրյանը նշեց, որ 100 անուն իրավախախտում կա երթեւեկության կանոնների խախտման, որից 21-ն են բալայնացված: «Ոչ բոլոր 5000 դրամանոց խախտումների դեպքում է կիրառվում 1 բալ վարչական տույժ, կանգառ-կայանման կանոնների խախտման համար կիրառվում է կես բալ»:
Խաչատրյանը նշեց, որ արդեն զրկված կամ կասեցված իրավունքով տրանսպորտային միջոց վարելը վարչական իրավախախտում չէ, այդ արարքը քրեականացվել է եւ դարձել է հանցագործություն: «Այս հանգամանքը, կարծում եմ, կստիպի, որպեսզի մարդիկ ձեռնպահ մնան նման հանցագործություններ կատարելուց»,- ասաց Խաչատրյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ
Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան
Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի
Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը
Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր
32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի
Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր
Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան
Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել
Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ
Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին
Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները
Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին
Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան
Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև
Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի
Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ
Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ
Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար
Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը
Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը
Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ
Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում
Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ
Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը
Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ
Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները
«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը
Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT