Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Շոպենի և Բորոդինի ստեղծագործություններից

Մայիսի 16-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ հանրահայտ դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացրեց Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։

Վալենտինա Բաբորը երրորդ անգամ է Հայաստանում. Երևանում ելույթ է ունեցել 2014 և 2016 թվականներին։ Նա նկատում է, որ մարդիկ այստեղ շատ ջերմ, սիրալիր և բացսիրտ են, և իր համար հաճելի է լինել մեր երկրում: Դաշնակահարուհին խոստովանում է, որ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտն իր ամենասիրելի ստեղծագործություններից է։ Այն տասնամյակներ առաջ նվագել է դեռևս իր պապիկը բարեգործական համերգում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում վիրավորված մարդկանց։

Բաբորը բարձր է գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Նրանք շատ պրոֆեսիոնալ են, հիանալի հնչողություն ունեն: Շոպենի ստեղծագործության կատարման ժամանակ կարողանում են իսկապես լսել, հետևել և զգալ նույնիսկ իմ ամենափոքր տեմպային փոփոխությունները»,- ասում է դաշնակահարուհին:Համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց ռուսական էպիկական սիմֆոնիզմի հիմնադիր Ալեքսանդր Բորոդինի Երկրորդ՝ «Դյուցազնական» սիմֆոնիան, որը երկար տարիներ չէր հնչել Հայաստանում։ «Մեր ցանկությունն է կատարել սիմֆոնիկ երաժշտություն, որն իմ պատկերացմամբ չի կարող չհնչել, բայց Հայաստանում հազվադեպ է հնչում։ Այս ստեղծագործությունը բացառիկ սիմֆոնիզմ է պարունակում, շատ է կատարվում արտերկրում, շատ անվանի երաժիշտներ ձայնագրել են այն, և այժմ մենք այդ գեղեցիկ գործը ներկայացնում ենք երևանյան ունկնդրին»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ իրենք շատ ուրախ են նվագախմբի համերգաշրջանում Վալենտինա Բաբորին հյուրընկալելու համար։


Նշենք, որ համերգին ներկա էին նաև ԴասA ծրագրի մասնակիցները, իսկ մեկ օր առաջ՝ մայիսի 15-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Վալենտինա Բաբորը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչները հանդիպել էին Երևանի թիվ 119 և 65 ավագ դպրոցների աշակերտների հետ։ Դաշնակահարուհին աշակերտների հետ անցկացրել է վարպետության դաս, տեղի է ունեցել քննարկում դասական երաժշտության մասին։

Տպել
1305 դիտում

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)