Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները. Լեւոն Երանոսյանը ժամանեց դատարան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը քիչ առաջ ժամանեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Լեւոն Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ: Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: Մասնավորապես, այդ օրը կիրառվել է «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ:

Երանոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների բամաթիվ հարցերին, փոխարենը նրա պաշտպանը լրագրողներին Երանոսյանի անունից հայտարարություն բաժանեց, որում մասնավորապես նշված է.

«Ես՝ գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին եւ 22-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաատանի ազգային եւ պետական շահերին: Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես եւ իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ եւ ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների եւ ոստիկանության ուժերի միջեւ, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետեւանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում եւ դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ եւ անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4520 դիտում

Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին

2031 թվականին ևս Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու. Ալեն Սիմոնյան

11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 14.48%-ը

«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ. ՆԳՆ

Թուրքիայի որևէ քաղաքացու հաշվառման դեպք չկա. տվյալ անձը ՀՀ քաղաքացի է. Նելլի Դավթյան

Մոսկվայից Հայաստան ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» փոխնախագահը ձերբակալվել է

Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Հարությունյան

Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում ՅԱՐՈՒԹՅՈՒՆ հայրանունով թուրք կա. Ալեքսանյան

Վավերականությունն ավարտված անձը հաստատող փաստաթղթով ևս հնարավոր է քվեարկել. պարզաբանում

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունն արհեստական է, որոշ ուժերի կողմից ստեղծված. Փաշինյան

Մենակ խորոված չի, էդ փողով քեզ մի հատ ցեփ եմ առնելու. ով ընտրըմ ա՝ մարդա 100 փող ա հասնում. նոր ձայնագրություն

Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ

Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է

Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը

ՆԳՆ-ն պարզաբանել է ընտրատեղամասերից մեկում ոստիկանի քվեարկելուց հետո քվեաթերթիկներ դուրս բերելու լուրը

Ընտրական գործընթացում կան տեխնիկական խնդիրներ, մենք բոլոր ահազանգերով զբաղվում ենք. ԿԸՀ նախագահ

ԱՄՆ-ն և Ֆրանսիան քննարկել են ՆԱՏՕ-ում եվրոպական երկրների ներդրման ավելացման հարցը

ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով

ՄԻՊ աշխատակազմն ընտրությունների օրն աշխատում է արտակարգ ռեժիմով. գործում է թեժ գիծ

Ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ