Պատգամավորներն առաջարկում են դիվանագիտական ներկայացուցիչ նշանակելուց 15 տարվա ստաժի պահանջ դնել

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ են դրել՝ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

Պատգամավորներն առաջարկում են դիվանագիտական ներկայացուցիչ նշանակել դիվանագիտական ծառայության առնվազն 15-ամյա ստաժ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձանց շրջանակից:

Պատգամավորներն առաջարկում են նաեւ օրենքում կատարել հետեւյալ լրացումը. «արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ այլ անձանց շրջանակից՝ նշանակման առաջարկը Հանրապետության նախագահին ներկայացնելուց առաջ վարչապետը կարող է իր առաջարկած անձի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով, որը կարող է ներկայացնել թեկնածուի վերաբերյալ խորհրդակցական եզրակացություն»:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը ենթադրում է խորհրդարանին ավելի բարձր լիազորությունների վերապահում՝ նպատակ ունենալով ապահովել գործադիրի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն, թափանցիկություն, ինչպես նաեւ հաշվետվողականություն: Այս ամենով հանդերձ՝ խիստ կարեւոր է նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում գործադիրի որակական գործառնականության բարձրացումը՝ որպես արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ շահի խթանման կարեւոր գործոն:

Հաշվի առնելով վերջին տարիներին դիվանագիտական ծառայության ոլորտում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում հաճախ ոչ հիմնավոր եւ անարդյունավետ նշանակումների պրակտիկան՝ պայմանավորված քաղաքական եւ երբեմն նույնիսկ անձնական շահերով, անհրաժեշտ է հարցի կարգավորումը դնել ինստիտուցիոնալ հենքի վրա՝ հետագայում քաղաքական վերադասավորումների ցանկացած պարագայում նմանատիպ պրակտիկայի բացառման համար:

Այս հանգամանքից ելնելով՝ վերոնշյալ փոփոխության նախագիծը լուծումներ է առաջարկում մի քանի հիմնական հնարավոր բացասական պրակտիկաների բացառման եւ դիվանագիտական ծառայության ոլորտի առողջացմանը նպաստելու համար:

Մասնավորապես՝ օրենքի առաջարկված կարգավորման նախագիծը նվազագույնի է հասցնում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում քաղաքական կամ անձնական շահով պայմանավորված նշանակումների հնարավորությունը, ինչը առողջացնում է դիվանագիտական ծառայության ոլորտը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ եւ առողջ մրցակցային մթնոլորտ դիվանագիտական ծառայության ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին տիրապետող դիվանագետների առաջխաղացման համար:

Նաեւ, սահմանելով 15 տարվա ստաժի պահանջ, օրենսդրական այս կարգավորումը նպաստում է դիվանագիտական ծառայության պատասխանատու պաշտոններում ավելի փորձառու դիվանագետների նշանակմանը՝ որպես երաշխիք ՀՀ արտաքին քաղաքական շահի խթանման համար:

Ի վերջո, առաջարկված փոփոխության նախագիծը գործնական առումով շոշափելի լծակներ է ապահովում արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների իրացման համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանի վերահսկողության լիազորությունները սահմանված են օրենսդրությամբ, անհրաժեշտ է ապահովել գործնական առումով ավելի արդյունավետ լծակներ վերահսկողության գործիքների կիրառման ապահովման համար: Այս համատեքստում կարեւորվում են ինչպես խորհրդարանի, այնպես էլ իրավասու մշտական հանձնաժողովի լիազորությունների հետ կապված համապատասխան օրենսդրական խմբագրումները, որոնք խորհրդարանին հնարավորություն կտան գործնական իմաստով իրականացնել օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունները՝ ապահովելով դիվանագիտական ծառայող չհանդիսացող անձանց նշանակման գործընթացի թափանցիկությունը եւ հավաստելով դրա հիմնավորվածությունը:

Այս համատեքստում անհրաժեշտ է նաեւ ընդգծել այն հանգամանքը, որ խորհրդարանի վերահսկողության լծակների հզորացումն ամրապնդում է Կառավարության գործունեության հիմնավորվածությունը՝ քաղաքական առումով վերջինիս օժտելով կայունությամբ եւ ավելի բարձր լեգիտիմությամբ: Դեսպանի կամ միջազգային կառույցում ՀՀ ներկայացուցչի նշանակման առնչությամբ խորհրդարանի վերահսկողական մեխանիզմների կիրառումը նաեւ բացահայտում է կառավարության կենսունակությունը՝ հիմնավորելու, մեկնաբանելու եւ անհրաժեշտության դեպքում պատախասխանատու լինելու իր գործողություններում լիազորությունների առումով ավելի կենսունակ խորհրդարանի առջեւ:

Կարեւոր է նաեւ շեշտել, որ այլ անձանց շրջանակից դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակումների 15 տոկոս սահմանափակումը վերաբերում է սույն օրենքի ընդունմանը հաջորդող նշանակումներին եւ օբյեկտիվորեն չի կարող մեկնաբանվել որպես հիմք 15 տոկոսը գերազանցող եւ ծառայության մեջ գտնվող դիվանագիտական ներկայացուցիչների հետկանչի համար:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ վերոնշյալ փոփոխությունների նախագիծը պետք է դիտարկել ինչպես խորհրդարանի դերի բարձրացման, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում մասնագիտական գործունեության  իրականացման տեսանկյունից՝ ՀՀ արտաքին քաղաքական շահերի խթանմամբ պայմանավորված»:

Տպել
2333 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել