Կան շատ բաներ, որ տենց չեն եղել. Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան չընդունեց մեղադրանքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց քրեական հեղինակություն Նորատուսցի Արա մականունով հայտնի Արա Բանդուրյանի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Ռաֆայել Մանուկյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հոկտեմբերի 13-ին Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 4/1 հասցեում գործող «Հուկաման» ակումբում, զուգորդված ակումբում գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նույն ժամանակահատվածում քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք բերած եւ կրած 9մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակով կատարել է խուլիգանություն։

Լսելով մեղադրանքը՝ Բանդուրյանը սկզբում հայտարարեց, որ այն իրեն պարզ չէ, մեղադրանքը չի ընդունում.

«Կան շատ բաներ, որ տենց չի եղել»,–ասաց նա։ Դատավորը մեղադրանքի էությունը բացատրեց Բանդուրյանին, ինչից հետո քրեական հեղինակությունն ասաց. «Մեղավոր չեմ ճանաչում ինձ, մարդկանց սպառնալիք տալ, նման բան չի եղել»։

Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը թեեւ բացարկի միջնորդություն չներկայացրեց մեղադրող դատախազ Ռաֆայել Մանուկյանին, սակայն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ նախաքննական մարմինը սխալ է գնահատել նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները, դրան տվել է սուբյեկտիվ եւ մեղադրողական մեկնաբանություններ, բազմաթիվ հակասություններ չեն պարզաբանվել, որի հետեւանքով չեն փարատվել մի շարք ենթադրություններ: Ըստ պաշտպանի՝նշված  չէ, թե Արա Բանդուրյանը կոնկերտ ինչով է դրսեւորել խուլիգանական արարքը: «Նախաքննական մարմինը չի հիմնավորել 2018 թվականի հոկտեմբերի 13-ին ակումբում տեղի ունեցած հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով արտահայտված հասարակական կարգի կոպիտ խախտումը, այդ ուղղությամբ որեւէ ապացույց ձեռք չի բերվել, այդ օրը ակումբում գտնված եւ նախաքննության ընթացքում հարցաքննված մեկ տանսյակից ավելի անձիքն այդ թվում հասարակակական կարգն ապահովող ոստիկանության աշխատակիցները իրենց ցուցմունքում նշել են, որ  որեւէ միջադեպ չի գրանցվել, ակումբի աշխատանքը չի խաթարվել, որեւէ հաճախորդի անհանգստություն չի պատճառվել վերջիններս որեւէ դժգոհություն չեն ներկայացրել»,- հայտարարեց Բատիկյանը: Վերջինս խոսքով՝ գործի քննության ավարտին եւս նախաքննական մարմինը չի կոնկրետացրել, թե կոնկերտ որ գործողության կամ գործողությունների կատարումն է դիտարկվել անձանց նկատմամբ բռնություն գործադրման սպառնալիք, ինչում է դրսեւորվել խուլիգանական արարքը:

Բատիկյանը նշեց, որ մեղադրողը հաշվի չի առել, որ գործի քննությամբ չի պարզվել որ խուլիգանական կատարման հանգամանք: «Քրեական  գործի քննությամբ բավարար տեղեկություններ են ստացվել, որ Արա Բանդուրյանը գտնվել է հուզական վիճակում»,- ասաց պաշտպանը հավելելով, որ բացարկի միջնորդություն չի ներկայացնում մեղադրողին քանի որ լիահույս է, որ նա կփոխի իր դիրքորոշումը, կդրսեւորի սկզբունքային եւ օբյեկտիվ դատավարական վարքագիծ:

Այոնւհետեւ դատարանը սայամնեց ապաույցների հետազոտման հաջորդականությունը. ըստ այդմ՝ սկզբում կհարցաքննվեն վկաները, հետո կհետազոտվեն գործում եղած ապացույցները, իսկ վերջույմ կհարցաքննվեի մեղադրյալը: Այսօր դատարան էր ներկայացել վկա ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը, որը ծառայում է ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակում (կարմիրբերետավոր): Ն աասաց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն Արա Բանդուրյանին: Վկան պատմեց, որ դեպքի օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 12-ի լույս 12-ի գիշերը Հյուսիսային պողատայում ծառայություն իրականացելիս է եղել, սակայն միջադեպի մասին չի իմացել, ակումբում աշխատողներից որեւէ մեկը չի ասել: «Այդ օրվա մասին իմացել եմ այն ժամանակ, երբ ինձ կանչել են Կենտրոնականի բաժին»,- ասաց վկան:

Մեղադրող դատախազի հարցին, թե դեպքի օրն այցելե՞լ եք «Հուկաման» ակումբ, ոստիկանը դրական պատասխան տվեց. «Ժամը 01-ի 02-ի սահմաներում էր, կնոկրետ չեմ հիշում հաճախորդների նկատել եմ, բայց քանակը չեմ հիշում: Դուրս գալուց աստիճանների տակ նկատել եմ Արա Բանդուրյանին մի քանի հոգու հետ, մենք դուրս էինք գալիս իրենք մտնում էին ակումբ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Բանդուրյանի վարքագծում տարօրինակ ոչինչ չի նկատել:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին, որի ժամանակ կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Տպել
3320 դիտում

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան