Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացրել են Հենրիխ Մխիթարյանի ու հայերի հարցը. զայրացած են ՈՒԵՖԱ-ի վրա (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում՝ Համայնքների պալատում, բարձրացվել է «Արսենալի» կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանի հարցը: Ինչպես հայտնի է, նա, անվտանգության նկատառումներով, չի մասնակցելու մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսի»-«Արսենալ» եզրափակչին: Սա մեծ աղմուկ է բարձրացրել համաշխարհային մամուլում, սոցիալական ցանցերում: Թեմային անդրադարձել են ու ՈՒԵՖԱ-ին եւ Ադրբեջանին քննադատել են մեծ թվով համաշխարհային խոշոր լրատվամիջոցներ: Խնդիրը զայրացրել է նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներին: Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Թոմ Ուոթսոնը խորհրդարանում իր ելույթի ժամանակ պահանջել է, որ Ադրբեջանի նման երկրներում խոշոր ֆուտբոլային մրցումներ չանցկացվեն:

«ՈՒԵՖԱ-ի ներառականության եւ բազմազանության քաղաքականությունն ասում է հետեւյալը. «Յուրաքանչյուրն իրավունք ունի վայելելու ֆուտբոլը՝ անկախ նրանից՝ ով է նա, ինչ ծագում ունի կամ ինչպես է խաղում»: Բայց հաջորդ շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու իր կյանքի հանդիպումը, որովհետեւ նա Հայաստանից է, եւ «Արսենալի»՝ հայկական անուններ ունեցող երկրպագուներին արգելել են ճանապարհորդել Բաքու: Սա սկանդալ է: Շատ գեղեցիկ խաղի շատ տգեղ կողմն է: Եթե ես լինեի պետքարտուղարը, ՈՒԵՖԱ-ին կասեի, որ դա բացարձակ անընդունելի է: Արդյո՞ք նախարարը կպահանջի ՈՒԵՖԱ-ից վստահեցնել, որ այն երկրները, որոնք ստիպում են ընտրություն կատարել իրենց մարզաձեւի ու անվտանգության միջեւ ու խտրականություն են դնում իրենց երկիր մտնող երկրպագուների միջեւ, հետագայում նման միջոցառումներ հյուրընկալելու իրավունք չեն ստանա»,- ասել է նա:

Ուոթսոնից հետո խոսել է եւս մեկ պաշտոնյա: Նա ընդգծել է, որ ֆուտբոլը բոլորի համար է: Նշել է, որ իրենք կապ են հաստատելու ՈՒԵՖԱ-ի հետ հստակեցնելու համար, որ այն դեպքերում, երբ մարդիկ ֆուտբոլ նայելու համար պետք է ճանապարհորդություն իրականցնեն, այդ մրցավայրերը պետք է ընդունեն երկրպագուներին: Ավելացրել է, որ Բրիտանիայի՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիները խնդիրներ ունեն Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, եւ այս խնդիրն իրենց արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրելու է: Ընդգծել է, որ շատ կարեւոր է, որ նրանք, ովքեր ուզում են ճանապարհորդել իրենց թիմին երկրպագելու համար, պետք է դրա հնարավորությունն ունենան, եթե այդպես չէ, ուրեմն ֆուտբոլը չի ծառայում նրան, ինչին պետք է ծառայի:

Տպել
5150 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ