Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք․ արդարադատության փոխնախարար

Անցումային արդարադատության ինստիտուի միջազգային իրավական հիմքերը թեմայով այսօր խորհրդարանում զեկույցով հանդես եկավ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։

Քանի որ անցումային արդարադատության (այսուհետ՝ ԱԱ,-հեղ․) էության վերաբերյալ ամենատարբեր մեկնաբանություններ են լինում, փոխնախարարը նախ ներկայացրեց, թե ինչ է անցումային արդարադատությունը միջազգային իրավական հիմքերով․

«Միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունն ամրագրված է որպես գործիքների եւ կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի իրավիճակից դեպի մյուսը»,-ասաց Վարդապետյանը։

Նա հատուկ քաղաքական ձեւակերպումներ չարեց՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ գործիքակազմը իրավական է․

«ԱԱ-ի գործիքակազմը առաջին հերթին նպատակ ունի վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների։ ԱԱ-ի մասին խոսելիս հաճախ նշվում է, թե խոսքը գնում է պատերազմական պետությունների, արյունահեղությունների մասին, եւ, չգիտես ինչու, մոռանում են նշել, որ զանգվածային խախտումները կարող են լինել առանց բռնության դրսեւորման, կարող են լինել տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային բազմաթիվ զանգվածային խախտումներ, որոնք ի վերջո կարող են հասարակության մեջ բերել ժողովրդավարական արժեքների նվազեցմանը, առանձին դեպքերում՝ նաեւ արժեզրկմանը»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ հենց այս պատճառով պետությունն ինքը ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ եւ ինչ գործիք է օգտագործելու․

«Եթե պետությունը ցանկություն է հայտնում օգտագործել ԱԱ-ի մեխազնիմները, դա չի նշանակում, որ պետությունը սահմանափակված կամ պարտավորված է հատ-հատ կիրառել բոլոր գործիքները, յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ՝ լրացնելու իր ունեցած ինստիտուցիոնալ բացը»։

ԱԱ-ն, ըստ փոխնախարարի, միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք։ ԱԱ-ի բոլոր գործիքները միտված են մի բանի՝ հասարակությանը բերել հաշտեցման, եթե հասարակության մեջ կա դիսոնանս կամ առճակատում։

Վարդապետյանը նշեց, որ ԱԱ-ի գործիքակազմը հստակ սահմանված է․ քրեական մեղադրանքներ, վեթինգ՝ գնահատման գործընթաց եւ այլն։ Փոխնախախարը խնդրեց վեթինգը լյուստրացիայի, զտման հետ չշփոթել, այն միայն հստակ գնահատման գործընթաց է։

Տպել
2049 դիտում

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա