Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու՝ կապված է նախկի՞ն իշխանության հետ, թե՞ ՀՀ օրենքի հետ․ Ալեն Սիմոնյան

Ես չորս ժամ տեւած նիստից ավելին էի սպասում։ Այս մասին այսօր հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությանը։

«Մենք էլ ենք մեղավոր, որ միգուցե օր առաջ պետք է էն անեինք, ինչի մասին էսօր խոսվում է: Մենք էլ ենք դրա մեջ մեղավոր, ուստի, եկեք մեղավորներ չփնտրենք: Հայաստանի Հանրապետությունում լինելու է անկախ դատարան, որը ենթարկվելու է միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ օրենքին»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ մի քանի ժամ տեւած նիստից հետո Դատավորների ընդհանուր ժողովը հրապարակեց հայտարարություն, որում կարեւորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ դրանք համարելով ընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, միաժամանակ՝ խստորեն դատապարտում դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն եւ կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից: Հայտարարությունում նշված է նաեւ, որ «Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»:

Ալեն Սիմոնյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե դատական բարեփոխումների փաթեթը օրակարգ մտցվեց միայն այն ժամանակ, երբ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

«Ես կարծում եմ, որ հիմա այն փուլն է, որ ԱԺ-ն լիակատար գործում է եւ կարող է զբաղվել այս հարցով։ ԱԺ-ում մենք իշխանություն ենք վերջին հինգ ամսվա ընթացքում։ Դուք ասում եք, որ Քոչարյանի հետ կապ ունի, բա Քոչարյանին մի անգամ էլ էին բաց թողել, բա ինչո՞ւ չարեցինք դատական բարեփոխումների փաթեթը։ Բազմաթիվ գործեր կան, պարզապես Քոչարյանի գործը աղմկահարույց է։

Եկեք չկապենք իրար։ Այսօր քաղաքական դաշտում գործում են երկու խմբի մարդիկ, առաջինը քաղաքական ուժ ներկայացնող մարդիկ են, երկրորդը՝ ովքեր վճարվում են, որ քաղաքականությամբ զբաղվելու տեսիլք ստեղծեն, ովքեր զբաղված են մեր դեմ փողով հոդված գրելով»,- Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով դատավորներին վեթինգի ենթարկելուն՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ որեւէ վատ բան չի տեսնում դրա մեջ, ավելին՝ դեմ չէ նաեւ, որպեսզի բոլոր պետական պաշտոնյաները եւս վեթթինգի ենթարկվեն, այդ թվում՝ պատգամավորները։

«Ես որեւիցե խնդիր չունեմ նման գործելաոճ կիրառելու, բոլորս էլ գիտենք, որ ՀՀ-ում բոլոր հարուստ մարդիկ եղել են պետական պաշտոնյաները։ Եթե առաջարկվի պատգամավորներին վեթթինգ անել, ես խնդիր չեմ տեսնում»։

Հարցին՝ արդյոք պե՞տք է հրաժարական տա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Ալեն Սիմոնյանն ասաց․

«Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու՝ կապված է նախկի՞ն իշխանության հետ, թե՞ ՀՀ օրենքի հետ»։ Թե ինչպես պետք է ապացուցի՝ Սիմոնյանը չմանրամասնեց։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելուն՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ակնհայտ է՝ այդ դեպքերի ժամանակ շատ հարցեր կային․

«Այդ մտահոգությունների մասով մենք պետք է ստուգենք եւ ճշտենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում անհետեւանք չմնա ոչ մի բան։ Օրինակ՝ նախկին վարչապետներից մեկն ասաց՝ տանկի մեջ վառելիք չկար, պետք է նման բաները անհետեւանք չմնան, որ այսուհետ բոլորն իմանան, որ ամեն ինչ արվել է ՊՆ կողմից, պետության կողմից, որպեսզի մեր զինվորներն աեմն ինչով ապահովված լինեն»,-ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, թե ովքեր են լինելու հանձնաժողովի անդամները։ Հարցին, թե գուցե հանձնաժողովի անդամները լինեն չծառայած անձիք, ԱԺ փոխխոսնակը նշեց․

«Բանակում չծառայած էդ բառը քիչ է պետք օգտագործել։ Ես բանակում ծառայել եմ եւ եթե առաջարկեն լինել հանձնաժողովի անդամ, կհամաձայնեմ»,-եզրափակեց Սիմոնյանը։

Տպել
21143 դիտում

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)