Երևան
12 °C
Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում խնդիրները գնալով խորանում են: Ընդամենը մեկ օր առաջ էր ֆաբրիկայի ղեկավարությունը աշխատակիցներին իրենց կամքին հակառակ դուրս հանել գործարանից եւ մինչեւ երկուշաբթի ուղարկել տուն: Այսինքն, մատնել հարկադիր պարապուրդի: Պատճառը եղել էր լրագրողների հետ հանդիպումն ու ֆաբրիկայում առկա խնդիրների բարձրաձայնումը:
«Սասստեքսում», սակայն, չսպասեցին մինչեւ երկուշաբթի: Այսօր ժամը 10-ին զանգել, բոլորին կանչել են, բայց ոչ թե աշխատելու, այլ արհմիության ժողովի: Թե եկողն ով է, աշխատակիցները չգիտեին, բայց վստահ ասեցին, որ չեն վստահում նրան, քանի որ ընդհանուր զրույցից հասկացել, հյուրն էլ չի թաքցրել, որ պաշտպանում է սեփականատիրոջ, եւ ոչ թե աշխատակցի շահերը:
«Մեզ ասել են՝ կգաք երկուշաբթի, բայց զանգեցին, թե ժողով է, Երեւանից մարդ է եկել, արեք, հաշվապահն է գալու, բացատրելու է: Մենք էլ եկանք: Բայց ի՞նչ: Ասում են՝ վատ եք աշխատել, քիչ եք վաստակել»,-ասացին ֆաբրիկայի բակում հավաքված աշխատակիցները:Նրանց մեծ մասն այսօր խուսափում էին զրույցից, ասացին՝ վախենում են: Նաեւ տեղյակ պահեցին, որ իրենց վախեցրել են, դրա համար էլ այլեւս չեն ուզում իրենց խնդիրներից խոսել:«Ես մենակ գուզեմ հասկնամ, թե ինչի համար եմ քիչ աշխատավարձ ստացել, երբ որ աշխատել եմ նորմալ, իմ պատճառով ոչ մի խնդիր չի եղել: 55.000-ի տեղը տվել են 27.962 դրամ, ու անհասկանալի է, թե դա ինչ հաշվարկ է: Նախապես չեն ասել, որ գործարքային է լինելու, կամ, եթե գործարքային է, էդ թիվը ո՞նց են ստացել: Կամ ինչպես եղավ, որ բոլորը աշխատեցին նույն գումարը, մի մասն էլ ավելի պակաս, 15000, 20.000»,-բողոքեց աշխատակիցներից մեկը:
Ես էս գումարով չեմ շարունակի աշխատել, մենակ 15.000 դրամ ես ամիսը տրանսպորտին կուտամ, գուկամ, չհաշված պեռեռիվը, ես ո՞նց կամ ինչի՞ համնար պետք է գամ: Ներսում խոհանոց չկա, օդափոխիչ չկա, խոստացան, որ կապահովեն, բայց չարեցին»:
Նաեւ պատմեցին, որ ներսում կա մեկն, ով լիազորված է ղեկավարության կողմից եւ ամբողջ օրը հեռախոսով նկարում է աշխատակիցներին: «Երեւի էդ նկարներն էլ իրանց կուղարկե էլի, նույնիսկ, նստե հաշվարկ է էրել, թե 3, 4 անգամ տուալետ են գնում: Այ քեզ բան, գուցե 10 անգամ գնանք»:
Աշխատակիցներն իրենց աշխատանքային պայմանագրերը շատ ուշ են ստացել, դրանք, ըստ իրենց, ստորագրել են առանց նորմալ ծանոթանալու: «10 րոպե տվեցին, որ գրասենյակում կարդայինք ու ստորագրեինք, մարդ կա չի էլ հասկնա, թե ինչ պայմանագիր է»:
Նրանք, ովքեր իրենց արդեն գործազուրկի կարգավիճակում են պատկերացնում, իսկ պատկերացնում են, որովհետեւ գործատուի մոտ առկա անհնազանդների ցուցակում իրենց անունները տեսել են, մանրամասնեցին, թե ինչպես են ապրել եւ աշխատել անցնող ամիսներին եւ ինչ պահանջ ունեն հիմա:
«Մենք Գելիջիին 2 անգամ ենք տեսել (Քրիստիան Գելիջին «Սասստեքս»-ի սեփականատերն է), մի անգամ եկել է շատ սիրալիր, երկրորդ անգամ եկել է շատ կոպիտ, թե՝ ձեռք չի տալիս՝ դրսի դուռը էս է, ձեր տեղն ուրիշը կգա, կաշխատի, ու էլ չենք տեսել, շատ կոպիտ վերաբերմունք է եղել իր կողմից:
«Ըսիգ աշխատանքի տեղ չէ, Նուբարաշենի կանանց գաղութն է, հլը ընդեղ երեւի մարդիկ ավելի շատ իրավունքներ ունին, քան մենք՝ ըստեղ: Էս գործարանը նորմալ մեքենաներ չունի: Բոլորը փչացած են, անընդհատ չեն աշխատի: Բայց տված է, որ պետք է կարենք օրական 230 հատ կամբինիզոն, ուզենաս էլ, ֆիզիկապես ու էդ չաշխատող մեքենաներով չես կարող դա անել: Տուն կերտանք ուսերս կորացած, մենք տունը ոչ պիտանի մարդ ենք»:
«Քարե դարի, հոգեդարձ եղած մեքենաներ են: Հին են, չեն աշխատի: Երրորդ հարկում մի քիչ որակով մեքենաներ են, երկրորդում արդեն վատ են, առաջին հարկի մեքենաները հեչ չեն աշխատում: Էդ դուրս գրված մեքենաները բերեցին ու ուզում են դրանցով Եվրոպա ուղարկվող ապրանք ունենալ: Բայց կարելու ընթացքում էդ եվրոպացի մասնագետները տեսնում, նայում են, եթե սխալ լիներ, կասեին, չի եղել նման բան: Եթե սխալ են կարված, բռակ են, թող բերեն, քանդել տան, թող ապացուցեն, էդ ուղարկած ապրանքը ետ չի եկել: Իրանք բռակ ապրանքի սերիաներ են ուղարկել, բայց դրանք մերը չեն, մեզ հետ կապ չունեն»:
«Օրական 2 հատ շտապօգնություն է եկել, թթվածնային թունավորում ենք ստացել, մենք մինչեւ էդ ինֆեկցիան բուժեցինք, ինչ ստացել էինք, դրա վրա ծախսեցինք: 29.500 դրամ էին տվել, ամբողջությամբ տվել եմ դեղերին: Քանի որ բուլիտենը չեն վճարե, ես ոչ էլ բերել եմ, քանի որ՝ ով բերում է անաշխատունակության թերթիկը, իրենք չեն վճարում, ասել են, որ բուլետինը չի անցնի»:«Էդ կտորները հրակայուն են, ներծծված ինչ-որ քիմիական նյութերով: Նույնիսկ ասեղը մեջը չէր մտնում: Գոլորշիով որ արդուկում էինք, հոտած մսաջրի հոտ էր գալիս կտորից: Ուղղակի անհնար է, մարդկանց բերանների մեջ վերքեր եղան, աչքերի մեջ վերքեր եղան, կոճգամները խփողն էնպես ալերգիայի մեջ ընկավ, աչքերը դուրս էին գալիս: Իրանք էլ տեսան, ասեցին՝ հիվանդ եք, չեք կարող աշխատել, մի արեք աշխատանքի»,-պատմեցին սասստեքսցիները:
«Կըսեն՝ փետրվարին բացեք, օդափոխեք Ձեր սենյակը, հնարավո՞ր է անընդհատ պատուհանը բաց թողնել, հա՞: Բացել ենք, ու անընդհատ հիվընդցել: Մենք անընդհատ նստած ենք: Օդափոխության համար իրար հակադիր պատուհաններն ու դուռն էլ բացում ենք, ներսը՝ տաք, դուրսը՝ սառնամանիք»:
«Մուտքի դուռը փակում են, բաց են թողնում կադրերի բաժնի դուռը, որ ուշացողին տեսնեն, բայց եթե ցնցում լինի, ես պիտի ֆռռամ, կադրերով դուրս գամ, այսինքն, էլ դուրս չեմ գա, չեմ փրկվի»:
Ըստ աշխատակիցների, չեն կարողանա փրկվել նաեւ հրդեհի դեպքում: Կրակայրիչներ չկան: Այսինքն, հակահրդեհային կանոնները եւս պահպանված չեն: «Մե բալոնըմ կա, էն էլ կախած է դրսի դռան դեմը, ոչ էլ տեղն իմացել ենք: Բայց ամեքի կողքը չկախվի՞: Քանի անգամ է պլիտաները փչացել, մուխը, ծուխը կապվել է: Մեքենա է վառվել, պայթել: Եկել նորոգել են, անցել, գնացել են: Նույնիսկ էդ պայմաններին ենք հարմարվել, աշխատել ենք»:
Կարողները, վարպետներն ու տեխնոլոգները նաեւ բանվորի աշխատանք են արել: Մեքենաներ են բեռնաթափել ու բարձել, պատրաստի արտադրանքն արկղերով կրել, պահեստ են տարել: Ասում են՝ ղեկավարությունը հաշվի չի առել, որ իրենք կին են, հետո էլ այդ աշխատանքի համար չէ, որ եկել են «Սասստեքս»:
Այսօր աշխատակիցներին տեղյակ պահեցին, որ սկսած երկուշաբթի օրվանից աշխատելու են գործավարձային տարբերակով: Հաշվարկից, սակայն, որեւէ մեկը գլուխ չէր հանել, քանի որ հստակ չէր, թե մեկ րոպեի արժեքն ինչքան է, կամ թե ինչ կարգով է ձեւավորվելու աշխատավարձը:
Աշխատակիցների մեծ մասն այդ պայմաններով չեն շարունակի աշխատել, քանի որ, ըստ իրենց, այն, ինչ պահանջում է գործատուն, ֆիզիկապես կատարելն անհնար է, անգամ, եթե կաշվից դուրս գան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT