Երևան
12 °C
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է երկու անձ, եւս երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Ձերբակալվածներն են Արցախի բնակիչներ Ալեքսեյ Բալայանը եւ Ռոլանդ Այդինյանը. գործով մյուս երկու կասկածյալներն են Վրեժ Ապրեսյանը եւ Հայկ Մկրտչյանը:
Ալեքսեյ Բալայանը Արցախի հայտնի ազատամարտիկներից Վլադիմիր Բալայանի որդին է, Ռոլանդ Այդինյանը՝ Քարվաճառի նախկին քաղաքապետը։ Նրանք ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաեւ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարել էր, որ մայիսի լույս 29 գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհին կրակահերթ են արձակել Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ, որում հիշատակել էին Ալեքսեյ Բալայանի եւ Ռոլանդ Այդինյանի անունը՝ նրանց ներկայացնելով որպես ԱՀ նախկին վարչապետ, այժմ ԱՀ նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակիցներ:
Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հարուցված քրեական գործի շրջանակներում զննվել է տուժող կողմի մեքենան, որի վրա հայտնաբերվել է կրակվածի հետք։ Այն մանրակրկիտ ուսումնասիրվել է ոստիկանության փորձաքրեագետների կողմից։ Վերցվել են համապատասխան հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մեր տեղեկություններով, այդ մեքենայի մեջ եղել են Բաբայանի համակիրներ Արամ Հովակիմյանը եւ Արմեն Մեժլումյանը:
Ոստիկանությունը նաեւ շեշտել է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջադեպը անձնային հարաբերությունների դաշտում է: Արդեն երկու օր է, սակայն, Սամվել Բաբայանի գրասենյակն ու նրա համակիրները փորձում են կատարվածին քաղաքական աստառ տալ: Շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Սամվել Բաբայանի համակիրներին հետապնդող մեքենաներում եղել են մարդիկ, որոնք Սամվել Բաբայանի հետ փողային խնդիրների մեջ են երկար ժամանակ: Նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը առանց անուններ նշելու հայտարարել էր, որ միջադեպի պատճառը ֆինանսական հարցերն են եղել։
Մեզ հաջողվեց, սակայն, պարզել, որ իրավապահները քննում են մեկ այլ վարկած եւս. ըստ այդմ՝ թիրախում ոչ թե Սամվել Բաբայանն ու նրա համակիրներն են եղել, այլ՝ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գուրջյանի որդին, որը Արցախում հայտնի է Ապեր անունով: Մեր տեղեկություններով, գործով ձերբակալված Ալեքսեյ Բալայանը շուրջ երկու տարի է՝ լարված հարաբերությունների մեջ է Ապերի հետ: Նույն այդ տեղեկություններով, վերջինս դեպքի օրը Սամվել Բաբայանի համակիրների հետ նույն մեքենայի մեջ է եղել, սակայն մինչ դեպքը նրան իջեցրել են Սեւան, ապա եկել Երեւան եւ կրկին փորձել Արցախ վերադառանալ. Սեւան-Մարտունի ճանապարհին հետապնդողները, կարծելով, թե Ապերը մեքենայի մեջ է, կրակոց են արձակել մեքենայի ուղղությամբ: Մեզ նաեւ հաջողվեց ճշտել, որ զինված միջադեպից հետո իրավապահները փորձում են գտնել Ապերին:
Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գուրջյանից, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Մինչ Սամվել Բաբայանը լռում է (նրա հեռախոսահամարը երկու օր է՝ անհասնելի է, նրա գործով դատական նիստն այսօր նրա բացակայության պատճառով չի կայացել), «խոսում է» նրա գրասենյակը՝ իրավապահներին խորհուրդ տալով հետաքննությունը ճիշտ ուղղությամբ տանել: Հետաքրքրական է, որ գրասենյակն իր հայտարարությունում նշել է, որ Սամվել Բաբայանը եւ իր կողմնակիցները որևէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի, չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն: «Սիրելի հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը եւ իր կողմնակիցները որեւէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն: Կոչ ենք անում Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ: Սա որեւէ կենցաղային մակարդակի վեճ չէ, սա կրում է քաղաքական բնույթ, ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը եւ փնտրել սրա հիմքերը ճշգրիտ ուղղությամբ: Մենք ինքներս հետամուտ ենք լինելու սրա բացահայտմանը: Հիսունից ավելի մարդիկ են ընդգրկված եղել այս հանցագործության մեջ: Ուստի շրջանակը բավականին լայն է»,- նշված է հայտարարության մեջ:
Պատասխան հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ քննչական կոմիտեն: Մասնավորապես ՔԿ-ի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ:
«Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, միջադեպին նրանցից յուրաքանչյուրի առնչությունը: Այս պահին քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ միջադեպի շարժառիթը կենցաղային բնույթ է կրում, հրապարակման ենթակա չէ՝ նախաքննության շահերից ելնելով: Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ ԶԼՄ-ներով տարածված հայտարարությունները այն մասին, որ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը: Քրեական գործով պարզված հանգամանքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է Հարությունյանը:
Մեր տեղեկություններով, իրավապահները դեռ չեն հայտնաբերել այն զենքը, որով կրակոց է արձակվել մեքենայի ուղղությամբ:
Մեր զրույցում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ ճանաչում է Ալեքսեյ Բալայանին եւ Ռոլանդ Ավագյանին: «Տաքարյուն հայրենասեր տղա է»,- այսպես բնութագրելով Ալեքսեյ Բալայանին՝ ասաց Հարությունյանը: Նա մեր զրույցում հաստատեց, որ Բալայանը եւ Մարտակերտի քաղաքապետի որդին լարված հարաբերությունների մեջ են: Նա նաեւ չբացառեց, որ միջադեպը հենց սրա հետ կապ ունի: «Քաղաքական ենթատեքստ մի փնտրեք»,- ասաց Հարությունյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲացումը՝ կախված հայ շինարարից. ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել
Ժողովրդավարության ուղով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները. ԲԴԽ նախագահ
Հրդեհ Երևանում. մասամբ այրվել է 2 տուն
Սյունիքում զինվորական ծառայության են ճանապարհել ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին
Կիրակնօրյա զբոսանք Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ձեր առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Գալյանը՝ դատավորներին
Բախվել են «Տոյոտա»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը, վերջինը մտել է խանութի մեջ. կա 12 վիրավոր
Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով․ ՀՀ նախագահ
Երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը
Բայդենը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով
Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում
Դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից. վարչապետը՝ դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ և մերկասառույց
Արևիկ գյուղում այրվել է 2000 հակ անասնակեր
Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփ-Պուտին հանդիպումը
Դոլարն ու ռուբլին թանկանում են․ ինչպիսին է տարադրամի փոխարժեքը
Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինծառայության են մեկնել առաջին նորակոչիկները. լուսանկարներ
Ռուբինյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ
Հինգերորդ օրն է՝ շարունակում է այրվել ԱԹՍ-ի հարձակումից բռնկված Էնգելսի նավթի պահեստը
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. վարչապետը ներկայացրել է այն
Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
Մեքենային հարվածելուց հետո առաջացած վեճի ժամանակ հայրն ու 15-ամյա որդին դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Սոչիում իրար հաջորդող 2 երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները
Թրամփի գործով հետաքննությունը վարող հատուկ դատախազը հրաժարական է տվել
Խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. վարորդը զրկված է վարելու իրավունքից
Վերին Խոտանանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է թռիչքները
Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմակետներից մեկում
Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Թալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունը
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեկ օրվա ընթացքում վթարի է ենթարկվել 27 մեքենա
Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված և անտառում մոլորված լեռնագնացներին
Անկախության և ինքնիշխանության մասին. վարչապետը նոր գրառում է արել
Կարևորը, որ զինվորը սնունդը սիրով վայելի․ ՊՆ տեսանյութը՝ նոր վերանորոգված ճաշարանից
ՀՀ բազմաթիվ բնակավայրերի ավտոճանապարհներին մառախուղ է
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա
Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT