Մանվել Գրիգորյանը չի ներկայացվել դատարան. նրա պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը այսօր դատարան չի ներկայացվել:

Այս մասին այսօր դատավարության մասնակիցներին տեղեկացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ միաժամանակ հայտնելով, որ դատարանը որեւէ գրավոր փաստաթուղթ չի ստացել:

Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը այս առնչութամբ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով. «Մասնավորապես, իմ պաշտպանյալը բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ-ում, նրանց ասել են, որ մենք ունենք այդ հարմարությունները՝ շարունակելու բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որի հիմքով Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից դուրս են գրել, բայց պարտադիր պայման են դիտել, որ անձը ունի ծանր հիվանդություններ եւ մշտական պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: Մանվել Գրիգորյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում ստանալուց եւ քանի որ հրաժարվել էր, վերջինիս տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, այնուհետեւ երկու-երեք ժամ պահելով հիվանդ մարդուն, որոշում են կայացնում, որ նման պայմաններույմ չի կարող գտնվել այդ հիմնարկում եւ ունենալով Մանվել Գրիգորյանի անհամաձայնությունը՝ տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» գիշերը ժամը 23:00-ին: Դատարանին տեղեկացնում եմ, որ մինչեւ առավոտյան ժամը 4-5-ը պաշտպանական կողմին ուղղակի արգելել են տեսակցել մեր պաշտպանյալին: Մենք նրան կարողացել ենք տեսակցել միայն առավոտյան ժամը 6-ին, որտեղ պարոն Գրիգորյանը եւս հայտարարեց, որ ինքը հրաժարվում է այդտեղ բուժում ստանալ եւ տեղեկացնում եմ, որ վերջինս այժմ անօրինական պահվում է այդտեղ, նրա կյանքին վտանգ է սպառնում, որի պատասխանատուն ե՛ւ պետական լիազոր մարմինն է ե՛ւ անուղղակի կարծում եմ՝ նաեւ դատական իշխանությունը...: Մենք գիշերը հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել: Անձը, ունենալով տասնյակից ավելի հիվանդություններ, մոտ 12 ժամ  բուժում չի ստանում եւ պատճառը դա է, որ պարոն Գրիգորյանը այսօր ներկա չէ այս դատական նիստին»,- հայտարարեց Լեւոն Բաղդասարյանը: Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն էլ ի պատասխան ասաց, որ ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրի կարգ գոյություն ունի, եւ անձը ինքը չէ որոշելու՝ ո՛ր քրեակատարողական հիմնարկում գտնվի, դրա համար համապատասխան մարմին կա եւ ըստ նրա՝ նույն կանոնակարգի համաձայն՝ տեսակցությունների համար համապատասխան ժամեր գոյություն ունեն:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Տպել
2547 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է