Աշակերտները մարզից եկել են թանգարաններ ու պարզել, որ այնտեղ իրենց չեն սպասում. նախարարի պարզաբանումը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի դպրոցականները, համարելով, որ թանգարան անվճար այցելության տոմսեր ունեն, մի քանի օր առաջ ճանապարհ են ընկել դեպի Երեւան՝ համատեղելու մայրաքաղաքում էքսկուրսիան ու այցերը մշակութային հաստատություններ: Բայց պարզվել է, որ վերջիններում իրենց չեն սպասում:

Ինչպես հայտնի է, այսօր արդեն նախկին կրթության եւ գիտության նախարարությունը, մշակույթի նախարարության հետ համատեղ ներդրել է աբոնեմենտային համակարգ, ինչի շնորհիվ դպրոցականները հնարավորություն են ստանում տարեկան մեկ անգամ անվճար գնալ թատրոններ, թանգարաններ ու համերգասրահներ:

Ենոքավանի հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները նախընտրել էին Մատենադարանը, իսկ 3-րդ եւ 4-րդ դասարանցիներն այցելել էին Հովհաննես Թումանյանի թանգարան: Աշակերտների մեկ այլ խումբ էլ որոշել է Դիլիջանում գործող փողի թանգարանը տեսնել: Աշակերտների ծնողների փոխանցմամբ, բոլոր դեպքերում երեխաներին հրաժարվել են ընդունել՝ պատճառաբանելով, որ նրանց տոմսերն այլեւս չեն գործում:  

«Պատճառ են բերել, որ պետք էր մինչեւ մայիսի 20-ը այցելել, բայց չէ՞ որ դա մեզ տվել են մայիսի 22-23-ին, մայիսի 20-ին ո՞նց կարող էինք թանգարան գնալ: Մեր դպրոցում տոմսերը երեխաներին տվել էին «Վերջին զանգի» նախօրյակին եւ ասել էին՝ մինչեւ հունիսի 20-նն է ժամկետի մեջ»,- պատմեց ծնողներից մեկը:

Մատենադարանում, քանի որ ծանոթ աշխատակից է հանդիպել, կազմակերպել է, եւ երեխաներին ընդունել են: «Թողեցին, անցանք, նայեցինք, բայց անակնկալ էր, շատ վատ զգացինք, որ այդպես էր»,- ասաց նա: Մյուս թանգարաններում ծնողները ստիպված են եղել վճարել երեխաների մուտքի համար:

Նկատենք, որ մշակութային հաստատությունների այս տոմսերի հետ կապված ավելի վաղ նույնպես ծնողների եւ ուսուցիչների շրջանում անորոշություն կար, թե մինչեւ երբ են դրանք կիրառելի:

«Դա թյուրիմացություն է եղել: Մենք թանգարաններին նորից կզգուշացնենք: Տոմսերն ուժի մեջ են լինելու մինչեւ հուլիսի 30-ը, եւ օնլայն գրանցմամբ թատրոն եւ համերգասրահներ գնալու հնարավորությունը կլինի մինչեւ այդ օրը, որովհետեւ մենք համակարգը ուշ ենք գործարկել: Թանգարանների դեպքում համակարգը մեկնարկեց դեկտեմբերին, այսինքն՝ առաջին երեք-չորս ամիսները կորցրեցինք: Նույնն էլ թատրոնների դեպքում: Քանի որ համակարգը գործարկվեց, եթե չեմ սխալվում, ապրիլ ամսին, ապա մինչեւ հուլիսի 30-ը այս ուսումնական տարվա համար կգործի, իսկ հաջորդ ուսումնական տարվա համար կսկսվի սեպտեմբերին մինչեւ մայիս»,- պատասխանելով ստեղծված իրավիճակի մասին մեր հարցմանը՝ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ինչու համակարգը մշտապես չգործի նաեւ ամռանը, որովհետեւ հավանական է ամառային արձակուրդներին աշակերտներն ավելի շատ ազատ ժամանակ ունեն մշակութային հաստատություններ այցելելու համար, նախարարն արձագանքեց. «Կքննարկենք: Ուրեմն կընտրենք սեպտեմբերից սեպտեմբեր ժամանակահատվածը»:  

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն ասաց, որ աբոնեմենտային համակարգի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նոր հրաման իրենք չեն ստացել, իսկ առանց համապատասխան հիմքի այցելուներ ընդունել չեն կարող. «Հրամանը դեռ չի եկել: Երբ որ ստանանք, այդ օրվանից նորից կսկսենք ընդունել ըստ հրամանի»:

Անի Եղիազարյանը հաստատեց, որ Ենոքավանի դպրոցի աշակերտները միակը չեն եղել, որոնք իրենց տրված անվճար տոմսերով այցելել են թանգարան ու պարզել, որ դրանք արդեն ժամկետանց են:

«Այդպես էլ է պատահում: Լինում է, որ զանգում են, նախապես տեղեկանում են, հետո արդեն ճշտված գալիս են մարդիկ: Տարբեր է: Սովորաբար մենք սահմանամերձ բնակավայրերից եկածներին, անկախ այդ աբոնեմենտային համակարգից, միշտ փորձել ենք աջակից լինել, զեղչեր անել՝ նկատի ունենալով ե՛ւ հեռվից իրենց գալը, ե՛ւ փոխադրամիջոցի ծախսերը հոգալու հարցը: Այսինքն՝ անկախ այդ աբոնեմենտային համակարգից, թանգարանը միշտ այդ քաղաքականությունը վարել է: Անվճար մուտքի հնարավորություն չի տրվել այնքանով, որ այդ պահին մենք չենք կարող մուտք անել մի բան, որը հրաման չունի հիմքում դրված: Ի՞նչ հիմքով ես կարող եմ ընդունել»,- նկատեց հաստատության տնօրենի պաշտոնակատարը: Ի դեպ, պետությունը աբոնեմենտային համակարգի շրջանակներում թանգարաններին փոխհատուցում է միայն մասնակի՝ մուտքի տոմսի արժեքը, որ Թումանյանի թանգարանի դեպքում 300 դրամ է: Էքսկուրսիոն ծառայությունը թանգարանը մատուցում է անհատույց:

Անի Եղիազարյանը նույնպես կողմ է, որ աշակերտներին տրամադրվող տոմսերն ուժի մեջ լինեն ամբողջ տարին: Նա համակարգում այլ շտկումների կարիք նույնպես տեսնում է: «Ես կարծում եմ, որ տարին տասներկու ամիս կարող է գործել համակարգը, անշուշտ, որովհետեւ նպատակը շատ բարի է ու լավը: Բայց պիտի մշակվի որոշակի համակարգվածություն: Նախ արդեն նախորդ շրջանի փորձառությունը եւ փաստերը ունենալով պիտի այդ բաշխվածությունը կանոնակարգվի: Դա եղել էր խթան, որպեսզի ե՛ւ աշակերտները հնարավորություն ունենան թանգարաններ գնալ, ե՛ւ թանգարաններում առատ այցելություններ ապահովվեն: Բայց փաստը ցույց է տալիս, որ այն թանգարանները, որոնք անկախ աբոնեմենտային համակարգից, ակտիվ են եղել եւ ունեցել են մեծ հոսքով ընդունելություն, շարունակում են է՛լ ավելի ծանրաբեռնվել, իսկ այն թանգարանները, որոնց մուտքը տարվա ընթացքում քիչ է, գրեթե այդպես էլ մնացել է: Այստեղ կարծում եմ պիտի քննարկում լինի եւ պիտի հասկանալ, որ համակարգը պիտի խթանի նաեւ այն թանգարանների այցը, որտեղ այցելուների պակաս կարիք կա»,- նկատեց Հովհաննես Թումանյանի թանգարանի ներկայացուցիչը:

Տպել
7572 դիտում

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին