Այսօր միասնական քննություն անցկացվեց երկու առարկայից. քննակենտրոնի բակում էր նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը

Այսօր՝ հունիսի 21-ին, անցկացվեցին հերթական միասնական քննությունները, այս անգամ՝ հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից:

Ինչպես ավանդաբար բուհերի ընդունելության բոլոր քննությունների ժամանակ ու բոլոր քննական կենտրոններում, Երեւանի համար 11 դպրոցում տեղակայված քննակենտրոնի բակում էլ բազմաթիվ ծնողներ էին հավաքված, որոնք կիզիչ արեւի տակ ժամեր շարունակ սպասում էին դիմորդ երեխաներին՝ փորձելով իրենց այդ ներկայությամբ հեռակա աջակցել ու ոգեւորել նրանց: Դպրոցի տարածքում հանդիպեցինք նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանին: Նա ասաց, որ դուստրը նույնպես քննություն է հանձնում: Դիմել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Նախորդ երկու առարկաների քննությունից՝ հայերենից ու անգլերենից, ստացել է համապատասխանաբար 20 եւ 19 միավոր:

«Մասնավոր պարապել է: Դպրոցի գիտելիքները եւս եղել են շատ բարձր, բավարար: Բուհի համար լրացուցիչ պարապում են, իհարկե: Դպրոցում ըստ էության ստանում են իրենց գիտելիքները, բայց, բնական է, ավելի խորը գիտելիքներ ունենալու համար լրացուցիչ պարապելն այսօր առկա է»,- մեր դպրոցներում ստացած գիտելիքի ու բուհի ընդունելության քննությունների բովանդային խզվածքին անդրադառնալով՝ ասաց Տիգրան Մուկուչյանը:

Նրա ղեկավարած մարմնի կողմից կազմակերպվող ընտրությունների ընթացքին բնորոշ ձեւակերպմամբ՝ հետաքրքրվեցինք՝ քննություններն ազատ, արդար ու թափանցի՞կ են: «Թափանցիկ չե՞ն: Թափանցիկ են»,- պատասխանեց նա:

Ինչ վերաբերում է մեզանում առկա մշակույթին, որ ծնողները երեխաներին անպայման ուղեկցում են քննության, ԿԸՀ նախագահը, որն, ի դեպ, ծառայողական մեքենայով էր, արձագանքեց. «Մեզ մոտ այնպես է ձեւավորված, որ յուրաքանչյուր պարագայում էլ ծնողները միշտ երեխաների հետ են՝ անկախ տարիքից: Եվ թերեւս դա է պատճառը, որ քննությունների ժամանակ ծնողներն ուղեկցում են երեխաներին, սպասում անհամբեր: Բնական է, դրսում երեխաների հետ ըստ էության նույն ապրումներով սպասում են նրանց: Գուցե նրանց համար շատ ավելի հեշտ է լինում քննասենյակում, քան սպասողների համար»:

Քննական կենտրոնից դիմորդները դուրս էին գալիս՝ հուզմունքը հիմնականում դեռ չհաղթահարած: Թեստային առաջադրանքների վերաբերյալ շատերի գնահատականը նույնն էր՝ միջին բարդության էին:

Սլավոնական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ դիմած Լաուրա Ալեքյանն ասաց. «Թեստերը նորմալ էին, առաջադրանքները շտեմարանից էին, բայց ինչ-որ բարդություն ունեին, տարբերություններ կային: Նաեւ բարդերն էին ընտրվել համեմատաբար: Ու ընտրված էին այն հարցերը, որոնք առարկայի գիտելիքի ստուգման համար մի քիչ սխալ է թեստում ընդգրկելը: Օրինակ՝ զորքի թվի մասին, որ ընդհանրապես պետք չէ: Ասենք մ.թ.ա. տեղի ունեցած պատերազմների ժամանակ զորքի քանակը դժվար թե պատմական գիտելիք ստուգելու համար անհրաժեշտ տեղեկություն լինի: Այդ տեսակ հարցերը բավականին շատ էին: Իսկ ընդհանուր առմամբ լավ էր»:

Կրկնուսույցի մոտ նա հայոց պատմություն է պարապել երեք տարի: Դիմորդը նկատեց, որ դասագրքերը թերի են, հակառակ դեպքում սա այն առարկան է, որ հնարավոր կլիներ քննության ներկայանալ առանց մասնավոր պարապելու:

«Տրամաբանական կապը վերջին տարիների, հատկապես՝ 11-12-րդ դասարանի դասագրքերում, չի պահպանվում, սովորողները պետք է պատմական հոտառություն ունենան, որ կարողանան գլուխ հանել դասագրքերից: Մասնավոր պարապելը այնքանով է օգուտ, որ այդ դասագրքում գրվածը բացատրվում է ավելի հանգամանալից ու ավելի հասանելի է դառնում»,- փաստեց ապագա իրավաբանը:

Մեկ այլ դիմորդ Էլինա Հովհաննիսյանը, որն, ի դեպ, մասնավոր դասեր չի առել, նկատեց. «Թեստերը միջին բարդության էին: Առաջադրանքները բոլորը շտեմարանից էին: Դասագիրքն, իհարկե, շտկումների կարիք ունի, բայց հիմնականում նորմալ է: Նախորդ տարվա թեստերը շատ հեշտ էին թե պատմություն, թե անգլերեն առարկայից: Ամեն առումով շատ հեշտ էին: Ինձ թվում է՝ դա կապված էր այդ տարի քիչ դիմորդ լինելու հետ»: Էլինան դիմել է ԵՊՀ տուրիզմի բաժին: Կարծում է, որ Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է ու դա պահանջված մասնագիտություն է: Թե հետագայում հատկապես ինչ գործունեություն է ծավալելու զբոսաշրջության ոլորտում, կորոշի բուհում ուսումնառության տարիներին:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ դիմած Գեւորգ Մադաթյանն էլ կարծիք հայտնեց, որ հայոց պատմություն առարկայի դասագրքերը չեն համապատասխանում շտեմարաններին, որովհետեւ առաջինները ծավալուն են: «Որ ասեմ՝ թեստը շատ հեշտ էր, սուտ կլինի: Նորմալ աստիճանի վրա էր: Ամեն ինչ նորմալ էր ընթանում: Բայց որոշ առաջադրանքներ կային, որ փոխված էին: Թեստերը շտեմարանից են, իսկ շտեմարանը չի համապատասխանում դասագրքին, որովհետեւ շատ ծավալուն է: Առարկան շատ ծավալուն է մեզ ներկայացվում, կան ավելորդ բաներ, որ կարող էին այդքան չմանրանալ: Դրա համար դժվար է, պիտի մի քիչ թեթեւացնեն դասագրքի ծավալը, որպեսզի համապատասխանի շտերամարանին, եւ ըստ դրա էլ կազմեն քննությունների թեստերը: Քննությունը շտեմարանով պիտի լինի, ուրիշ կերպ դժվար լինի»,- կարծիք հայտնեց դիմորդը:

Այսօր անցկացված երկու քննությունների համար մարզերում ու Երեւանում գործել է 18 քննական կենտրոն: 1289 հոգի հայտագրվել է հայոց պատմություն հանձնելու համար, իսկ 978-ը՝ քիմիա:

Տպել
6645 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի