Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողի բուժման համար պետք է 35 000 եվրո, առայժմ հանգանակվել է 375 դոլար

Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանի ընկերներն արդեն մի քանի օր է՝ հանգանակություն են սկսել, որպեսզի նա հնարավորություն ունենա մեկնել Գերմանիա՝ անհրաժեշտ բուժումը ստանալու համար: Կառավարությունից սպասելիքներ կարծես թե այլեւս չկան:

«Ես սովորաբար իմ կյանքում ոչ մի բան չեմ սպասում, առավելեւս կառավարությունից, պետությունից: Սա ասում եմ ոչ թե որովհետեւ հիասթափված եմ կամ ինչ-որ բան, այլ ընդհանրապես չեմ սպասում: Դրա համար ընկերներս նախաձեռնեցին այդ հանգանակությունը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Հայկը: Անհրաժեշտ գումարը 35 հազար եվրո է: Այս ընթացքում նրա հաշվեհամարին փոխանցվել է ընդամենը 375 դոլար:

Հայկը, որ սկզբում ինքնուրույն նույնիսկ տեղաշարժվել չի կարողացել, Հայաստանում երկու վիրահատությունից ու վերականգնողական բուժումից հետո քայլում է ձեռնափայտի օգնությամբ: Ասում է՝ ըստ գերմանացի եւ իսրայելցի բժիշկների՝ դա բացառիկ երեւույթ է վերջին 70-75 տարիներին. «Իրենք ամենամեծ հրաշքը, որ պատկերացնում են, այն է, որ ես պետք է նստեի»:

Հայկ Սելխիյանը ապրիլի 4-ին Թալիշում վիրավորվել է գրադի ականի պայթյունից: Մարմնում մնացած բեկորներ կան: Դրանցից մեկն ընդհուպ մոտեցել է ողնուղեղին: Այժմ, արդեն, ըստ նրա, հայաստանցի մասնագետները հրաժարվում են իր հետ աշխատել, որովետեւ այդ վիճակում ռիսկային է, քանի որ յուրաքանչյուր շարժում կարող է բեկորը ճակատագրան ուղղությամբ տանել:

«Երեք տարի փորձել եմ Հայաստանի պայմաններում բուժվել, բայց վերջին մի տարին մեր բժիշկներն էլ գրեցին, որ իրենք չեն կարողանում այստեղ բուժել: Անցյալ տարի նոյեմբերին գնացել եմ Գերմանիա հետազոտման, մասնագետների եզրակացությունը հետեւյալն է եղել, որ իրենք վեց շաբաթում վերականգնողական բուժման միջոցով պետք է ոտքի կանգնեցնեն, ես առանց ձեռնափայտի ազատ տեղաշարժվեմ: Իսկ բեկորին, որը ողնուղեղիս մոտ է, ասացին՝ չենք համարձակվի դիպչել: Խորհուրդ տվեցին գնալ Շվեյցարիա՝ Ցյուրիխ քաղաքում գործող կլինիկա: Գերմանիայում ասացին՝ վերականգնողական միջոցներով քեզ կկանգնեցնենք ոտքի, հնարավոր է նաեւ օրգանիզմի վնասված ֆունկցիաներն էլ վերականգնվեն: Օրինակ տաքի ու սառի զգացողություն ընդհանրապես չունեմ»,- ասաց 33-ամյա Հայկը:

Ցյուրիխում վիրահատությունն, ըստ նրա, իհարկե նախընտրելի կլիներ, բայց տվյալ բուժհաստատությունից առաջարկել են նախ երկու օր հետազոտություն անցնել, որի համար պահանջվում է 6 680 եվրո: Իսկ թե վիրահատության գործն այստեղ ստանձնելու դեպքում որքան կարող է լինել դրա արժեքը, հայտնի չէ: «Նոյեմբերին էլ որ գնացի Գերմանիա, իմ հրամանատարի շնորհիվ եմ գնացել»,- հավելեց պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը: Հրամանատարը տրամադրել է երեք հազար դոլար:

Հայկ Սելխիյանը դիմել է առողջապահության նախարարություն: Գերմանիա տեղափոխվելու հարցում այստեղից, գոնե առայժմ, աջակցություն չի ստացել: Զինծառայողի փոխանցմամբ, պատասխանել են, որ Հայաստանում նույնպես վերականգնողական բուժում ստանալու հնարավորություն կա: Իսկ վիրահատական միջամտություն, փաստորեն, գերմանացի մասնագետներն էլ չեն ստանձնում:

Հայկը նկատում է, որ եղել է մեր երկրի բոլոր վերականգնողական կենտրոններում. «Ասում են՝ վերականգնողական բուժում այստեղ էլ հնարավոր է: Վերականգնողական կենտրոնը հանձնաժողով է ստեղծում, հանձնաժողովի բժիշկները ասում են՝ չենք կարող: Բժիշկները երեք անգամ թե գրավոր, թե բանավոր ասել են՝ մենք հրաժարվում ենք: Առողջապահության նախարարության գրության մեջ մերժում է, որովհետեւ այդ բուժումը Հայաստանում էլ կա: Ասում եմ՝ երեք տարի բոլոր վերականգնողական կենտրոններում եղել եմ: Առաջընթաց ունեմ, հիմա հասել է այն ստադիային, որ այլեւս չեն կարողանում ոչ մի բան անել: Եթե ութ ամիս առաջ գնացած լինեի Գերմանիա, ես բոլորի նման հավասար կքայլեի: Ես մտածում էի՝ թող մի տարի ուշ լինի, բայց Հայաստանում լինի: Որ քայլում եմ, դա առաջընթաց է: Սրանից ավելին այստեղ հնարավոր չէր հասցնել: Ուղղակի Աստծո կամքով, իմ համառ բնավորության շնորհիվ քայլում եմ»,- ասաց Հայկը:

Հայաստանում, ըստ նրա, իր հետ չեն համարձակվել աշխատել, երբ բեկորը ողնուղեղից հեռու էր դեռ մեկ միլիմետր, իսկ Գերմանիայում աշխատելու են նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների միջոցով: Նա, սակայն, չի բացառվում, որ արդեն ողնուղեղին հասած բեկորի դիրքը նրանց էլ թույլ չտա վերականգնողական բուժում իրականացրել:

«Երեկ եմ անձամբ հետները խոսել: Իրենք հարցնում են՝ ցավեր կա՞ն, ես ասում եմ՝ չէ: Ասացին՝ ուրեմն դա չի խանգարում, բայց ամեն դեպքում պետք է նորից հետազոտենք»,- հույսը չի կորցնում երկու երեխաների հայրը:

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ ուսումնասիրվում են Գերմանիայում կատարված վերջին հետազոտությունների պատասխանները` հասկանալու, թե նախարարությունն իր լիազորության սահմաններում ինչով կարող է աջակցել Հայկ Սելխիյանին: Մեր ճշտող հարցին, թե վերը նշված մերժումն արդյոք չի՞ եղել նոյեմբերին Հայկի անցած հետազոտությունից հետո, թե՞ նախարարությունը կրկնակի է ուսումնասիրում գործը, պատասխան չստացանք:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից նույնպես փորձեցինք պարզել, թե Հայաստանում առաջարկվող վերականգնողական բուժումն ինչով է զիջում Գերմանիայում առաջարկվողին, եթե զիջում է: Այստեղի լրատվական ծառայությունից էլ պատասխանեցին, որ Գերմանիայում Հայկ Սեխլիյանին վերականգողական բուժում տրամադրելուց առաջ պետք է որոշակի միջամտություն արվի, որը ենթադրում է պոմպի տեղադրում ողնուղեղում: Դա չի մտնում այս կենտրոնի գործառույթների մեջ, ի  տարբերություն վերականգնողական բուժման:

Հ.Գ. Հայկ Սեխլիյանին օգնել ցանկացողները կարող են ցանկացած արժույթով գումար փոխանցել ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի հետեւյալ հաշվեհամարին՝ 220098610326001։

Տպել
8986 դիտում

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)