Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի ցուցումով առևանգված անձանց տարել են նրա մոտ և բռնություն գործադրել. գործը դատարանում է

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործը, սակայն դեռ որեւէ դատավորի չի մակագրվել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ալեքսանի Ղազախեցյանի, Արտակ Արարատի Այվազյանի և Արկադի Հրաչիկի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Մասնավորապես. Արթուր Ասատրյանը, տեղեկություններ ստանալով, որ մի խումբ անձինք նախապատրաստական գործողություններ են կատարում իրեն դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, և այդ կապակցությամբ վարձակալել են իր բնակության վայրի հարակից տարածքում գտնվող՝ Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգյան փողոցի 1Ա հասցեում տեղակայված առանձնատունը, կազմակերպել և իր ղեկավարման ներքո գտնվող, նախնական համաձայնությամբ գործող քրեական գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց հանձնարարել է առևանգել Վազգեն Ղազախեցյանին, Արտակ Այվազյանին և Արկադի Քոչինյանին՝ վերջիններիս տեղափոխելով իր մոտ:

Ի կատարումն Արթուր Ասատրյանի հրահանգի՝ 2017թ. մասյիսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արտակ Այվազյանի և Վազգեն Ղազախեցյանի կողմից «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 35GU424 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վերոնշյալ վարձակալված հասցե վերադառնալու ժամանակ, նախնական համաձայնությամբ գործող հանցակիցները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, բռնություն կիրառելով տվյալ անձանց նկատմամբ, վերջիններիս տեղափոխել են իրենց կողմից վարվող ավտոմեքենան ու, բացահայտ առևանգելով նրանց, Արթուր Ասատրյանի ցուցումով տեղափոխել են վերջինիս մոտ:

Նշված վայրում Արթուր Ասատրյանի ներկայությամբ, վերջինիս ղեկավարմամբ գործող անձինք շարունակել են բռնություն գործադրել առևանգող անձանց նկատմամբ, որից հետո, Արտակ Այվազյանը ժամը 21:21-ի սահմաններում Արթուր Ասատրյանի հրահանգով, կիրառված բռնությունների և սպառնալիքների ազդեցության տակ, զանգահարել է այդ ընթացքում իրենց կողմից վարձակալած բնակարանում գտնվող Արկադի Քոչինյանին և հյուրասիրության մասնակցելու պատրվակով, Արթուր Ասատրյանի հրահանգով մոլորեցրել է նրան, պայմանավորվածություն ձեռք բերելով իբրև իրենց մտերիմների միջոցով Արկադի Քոչինյանին մտացածին հյուրասիրության վայր տեղափոխելու վերաբերյալ:

Սպառնալիքների կիրառմամբ, Արտակ Այվազյանի միջոցով Արկադի Քոչինյանին մոլորեցնելու արդյունքում Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ գործող դեռևս չպարզված անձինք, խաբեությամբ, Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 1Ա հասցեում տեղակայված առանձնատնից, նույն օրը առևանգել են նաև Արկադի Քոչինյանին և կրկին տեղափոխել Արթուր Ասատրյանի մոտ:

Այնուհետև, Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ, նախնական համաձայնությամբ գործող հանցակիցները, շարունակելով առևանգված անձանց նկատմամբ բռնության գործադրումը, վերջիններիս տեղափոխել և պահել են Էջմիածին քաղաքի և հարակից տարածքներում գտնվող 3 տարբեր վայրերում, որոնցից Արթուր Ասատրյանի փաստացի բնակության վայրի՝ Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի 81-րդ տան կամարաձև մուտքի աջակողմյան հատվածում գտնվող պահակակետի նկուղային հարկում առևանգված անձանց պահելու ժամանակահատվածում՝ 2017թ. մայիսի 21-ին՝ ժամը 10:08-ի սահմաններում, Արտակ Այվազյանի կողմից օգտագործվող <<Apple iPhone 5s>> տեսակի բջջային հեռախոսով Արթուր Ասատրյանը կատարել է 3 րոպե 47 վայրկյան ընդհանուր տևողությամբ տեսաձայնագրություն, որի արդյունքում ստեղծվել է <<IMG_1580.MOV>> անվանումը կրող Էլեկտրոնային ֆայլը:

Այսպիսով, 2017թ. մայիսի 20-ին, Արթուր Ասատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնության գործադրելով, որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ Էջմիածին քաղաքից բացահայտ առևանգել են Արտակ Այվազյանին, Արկադի Քոչինյանին և Վազգեն Ղազախեցյանին, որի ընթացքում շարունակելով նրանց նկատմամբ բռնության գործադրումը մինչև նույն ամսի 24-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխել և ապօրինի պահել են 3 տարբեր հասցեներում՝ այդ թվում Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի 81-րդ տան պահակակետի նկուղային հարկում:

Առևանգված անձանց առողջության համար վտանգավոր բռնության գործադրումը դրսևորվել է Արտակ Այվազյանի առողջությանը՝ բութ առարկաների օգտագործմամբ գլխի շրջանի սալջարդ վերքի, քթոսկրի կոտրվածքի, քթի երկու կողմերից վերին և ստորին կոպերի, աջից գոտկային շրջանի արյունազեղումների, քթի և ձախ արմնկահոդի շրջանների քերծվածքների ձևով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով. Արկադի Քոչինյանի առողջությանը՝ ծակած կտրած վերքերը՝ սուր ծակող կտրող գործիքի, իսկ մնացած վնասվածքները՝ բութ առարկաների ազդեցությամբ՝ աջից քունքային և ձախից այտային շրջանների սալջարդ վերքի, ձախ ազդրի շրջանի ծակած կտրած վերքերի, աջից քունքային, ձախից՝ վերին և ստորին կոպերի, այտային, ձախ ուսագոտու ազդրի շրջանների և ակնագնդի արյունազեղումների և աջից հոնքի շրջանի քերծվածքների ձևով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու ձևով, իսկ Վազգեն Ղազախեցյանի առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ճակատի շրջանի ճանկռվածքի, աջից ծոծրակային, ձախից վերին կոպի, ականջախեցիների և կրծքավանդակի ձախ կեսի արյունազեղումների, ձախից ծոծորակային և հոնքի շրջանների սալջարդ վերքերի, պարանոցի, ստորին ծնոտի ձախ կեսի և ձախ նախաբազկի շրջանների քերծվածքների ձևով:

2017թ. մայիսի 24-ին, կրկին գործելով Արթուր Ասատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, վերջինիս հանձնարարությամբ, հանցավոր գործունեությանը ներգրավված անձինք Արտակ Այվազյանին, Արկադի Քոչինյանին և Վազգեն Ղազախեցյանին, վերջիններիս կողմից վարվող <<Վոլկսվագեն Գոլֆ>> մակնիշի 35 GU 424 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխել են նրանց կողմից վարձակալած Վաղարշապատ քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի 1Ա հասցեում գտնվող տուն՝ փաստացի ազատ արձակելով վերջիններիս:

Այսպիսով, Արթուր Ասատրյանին մեղսագրվում է ծանր հանցավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քր. Օր-ի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով:

Հիշեցնենք, որ Դոն Պիպոն 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տպել
5539 դիտում

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)