Բոլոր վարորդական իրավունքները չեղարկելու եւ նոր քննություն հանձնելու անհրաժեշտություն կա՞

Վերջին օրերին տեղի ունեցած ողբերգալի ավտովթարներից հետո (Արարատ-Երասխավան ճանապարհին եւ Թբիլիսիի ճանապարհին) ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մտածում է՝ հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ անհրաժեշտ է մասնագետների հետ խորհրդակցել նման հարցերով. «Վարորդական իրավունքները չեղարկելը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել մարդկանց համար՝ նյութական խնդիրներ առաջացնի: Պետք է հաշվարկել, թե այդ ամբողջ գործընթացը կազմակերպելը ինչ ֆինանսական բեռ է նստելու մարդկանց վրա ու դրա արդյունքը ո՞րն է լինելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ Թորոսյանը նման կարծիք է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական վթարներից հետո, երբ կարծես վարորդների անփութությունն է վթարի պատճառ դարձել, Բաղդասարյանն արձագանքեց. «Բոլոր պետություններում էլ վարորդների անփութության պատճառով ավտովթարներ են տեղի են ունենում: Հայաստանում շատ մեծ քանակի ավտովթարներ են լինում՝ բնակչության հետ համեմատած: Եթե չեմ սխալվում՝ տարեկան միջինը 350 մահ է արձանագրվում: Սա շատ ծանր հետեւանքներ է առաջացնում: Դրա պատճառը տրանսպորտային միջոցների, վարորդների երթեւեկության կուլտուրայի բացակայությունն է: Պատճառներից մի քանիսն էլ պետական մարմինների անփութությունը, ճանապարհների ինժեներական լուծումների խնդիրները եւմեքենաների անսարքությունն են: Միակ պատճառը վարորդների գիտելիքների բացակայությունը չէ, սա կոմպլեքս պատճառ է»:

Հարցին՝ վարորդներն ինչպե՞ս կարձագանքեն, եթե նախարարի տեսակետը սկսի լրջորեն քննարկվել, Բաղդասարյանը պատասխանեց. «Այդպիսի պրոցես դժվար թե սկսկվի: Տրամաբանական չէ, որովհետեւ, ինչպես նշեցի, ավտովթարների պատճառը միայն վարորդների գիտելիքների բացակայությունը չէ: Պիտի տիրապետել այդ ոլորտին՝ նման եզրահանգում անելու համար: Չեմ կարծում, թե Արսեն Թորոսյանն այն մասնագետն է, որ տիրապետում է այդ ոլորտին եւ կարող է ասել, թե ճիշտ լուծումը որն է: Դա ինժեներների խնդիրն է: Հատուկ մասնագետներ կան, որոնք հետազոտում, ուսումնասիրում են այդ ամենը: Պատճառներից մեկը տրանսպորտային միջոցների հին լինելու խնդիրն է, մյուս պատճառը անվտանգության խնդիրն է, որը հաճախակի չի պահպանվում: Օրինակ, բոլոր պետություններում պասիվ անվտանգության ագրեգատները փոխարինվում են, Հայաստանի Հանրապետությունում վերանորոգվում են: Ավտոմեքենաների հաճախակի վթարի պատճառ է հանդիսանում հանդիսանում պասիվ անվտանգության ագրեգատների ոչ պատշաճ վիճակի լինելը»:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը մեր զրույցում ասաց, որ Թորոսյանն ավելի շատ անձնական կարծիք է հնչեցրել. «Կա նման խնդիր, բայց այն պետք է լուծվի ոչ թե վարորդական վկայականների չեղարկմամբ եւ նոր քննություն հանձնելով, այլ պետք է ուղղությունը փոխել այլ դաշտ: Պիտի հասկանանք՝ ինչն է խնդիրը, որ մեր մոտ կան նման անկարգ վարորդներ, այսինքն, ըստ էության, երթեւեկություն չհարգող կամ կանոնները չիմացող վարորդներ: Պետք է վաղ հասակից դաստիարակել հանրությանը, որպեսզի բոլորը փոքրուց սովորեն երթեւեկության կանոնները»:

Քեյանը կարծում է, որ միայն վարորդը չի մեղավոր. «Իսկ ի՞նչ անենք այն հետիոտներին, որոնք չեն ենթարկվում հետիոտնի համար նախատեսված ազդանշաններին: Հետիոտները շատ դեպքերում ճանապարհն անցնում են չթույլատրված հատվածներով, հետիոտն էլ հո վարորդական վկայական չունի՞, իրենց ի՞նչը չեղարկենք: Այստեղ կառավարությունն ավելի շատ պետք է զբաղվի երթեւեկության կանոնների վերաբերյալ գովազդներ պատրաստելով, որպեսզի հանրությանը կարողանան կրթել: Պետք է դպրոցներից, ինստիտուտներից դա սկսվի, որպեսզի բոլոր վարորդները, որոնք արդեն վկայական պետք է ստանան, որոշակիորեն իմանան, թե ինչ պետք է անել»:

Հարցին, թե համընդհանուր կիրառելը սխա՞լ է համարում, Քեյանը պատասխանեց. «Ներկայումս արդեն գալիս է այն վարորդների դարաշրջանը, որոնք այն ժամանակ վարորդական վկայական են ստացել ոչ թե օրենքով սահմանված կարգով, այլ կոռուպցիոն այլ միջոցներով: Դրա դեմ պայքարելու միջոցներից մեկը բալային համակարգի ներդրումն է, բայց միայն դրանով չենք կարող դա կանխել: Սոցիալական լուրջ ծրագրեր պետք է իրականացվեն: Ոչ միայն չամրակապվելու հետեւանքի մասին, այլ նաեւ արագություն գերազանցելու հետեւանքի մասին, խմածության հետեւանքի մասին: Պետք չէ մարդկանց միայն վթարային իրավիճակը ներկայացնել, պետք է ներկայացնել դրանից բխող հետեւանքները: Այսինքն, մարդիկ վտանգում են ոչ միայն իրենց, այլեւ այլոց կյանքը: Հետո էլ դատապարտվելու են, իրենց կյանքը փչացնելու են: Նմանատիպ ուղղվածության հետ կապված լուրջ աշխատանքներ պետք է իրականացվեն»:

Քեյանի պնդմամբ՝ վերապատրաստում անցնելով հարցին լուծում չի տրվի. «Մեզ մոտ մարդիկ խախտումներ կատարում են հիմնականում այն վայրերում, որտեղ տեսախցիկ չկա: Պետք է քաղաքացին այնպես կրթվի, որ առհասարակ չուզենա խախտում անել: Մի շարք վարորդներ կան՝ այդ թվում ես, ում համար էական չէ տեսախցիկ կա, թե չկա: Չի թույլատրվում նման ձեւ երթեւեկել՝ չեմ երթեւեկում»:

Անդրադառնալով նաեւ Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին՝ Քեյանն ասաց․ «Ես ավտովթարի տեսանյութի նախնական վարկածը տեսա: Այ, եթե այդ հատվածում երթեւեկեին տվյալ հատվածում տեղադրված ճանապարհային նշաններով, որը որ առկա է, անձամբ եմ երեկ տեսել՝ 50 կիլոմետր է սահմանված, նման դեպքում, եթե բոլորն այդպես երթեւեկեին, անկախ նրանից հանդիպակաց դուրս կգային, թե ոչ, նման վթար տեղի չէր ունենա: Իմ գնահատմամբ՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ երկու կողմն էլ գերազանցել են սահմանված արագությունը: Եթե վարորդները հասկանան, որ ճանապարհային նշաններով է պետք երթեւեկել, այլ ոչ թե ճանապարհային լայնությամբ՝ տեսնելով, որ ազատ է ճանապարհը, ապա կարող ենք գերազանցել արագությունը տրամաբանությամբ, ապա խնդիր չի առաջանա: Այդ արագությունը հաշվարկված է, սակայն մեզ մոտ հիմնականում երթեւեկում են՝ տեսնելով տվյալ ճանապարհի ծանրաբեռնվածությունը: Եթե թեթեւ է ճանապարհը ու տվյալ հատվածում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարք չկա մինչեւ 200 կիլոմետր ժամ, ապա արագություն են զարգացնում: Շատերը ճանապարհային ոստիկանության հսկողության թուլացման մասին պատճառներ են մեջբերում, ինչը, այո՛, կա, բայց եթե անգամ իրենց ուզած քանակի ոստիկաններ լինեն, միեւնույն է՝ մենք չենք կարող այնպես անել, որ յուրաքանչյուր վարորդի կողքին 1 ոստիկան նստի: Ինչքան էլ ուզում եք՝ հսկողությունն ուժեղացրեք, փորձը ցույց է տալիս, որ դրանով ոչ մի բան հնարավոր չէ կանխարգելել»: 

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՀ ոստիկանությունից։ Ի պատասխան ասացին. «Ոստիկանությունը եւ հատկապես ճանապարհային ոստիկանությունը առաջնորդվում է գործող օրենքներով եւ նորմատիվ ակտերով»:

Տպել
19880 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ