Գյումրու շուկայում սարսափելի պայմաններում գործող մսի վաճառքի կետեր են փակվել (լուսանկարներ)

09/07/2019 schedule21:54

Գյումրու կենտրոնական շուկայում, հիմնականում հենց մայթերին շարված խոզի ու կովի արնաշաղախ գլուխներ, մայթերից էլ բարձր, ինչ-որ սեղանիկների վրա սարսափելի սանիտարահիգիենիկ պայմաններում վաճառվող միս-մսամթերք, ձուկ ու պանիր:  Առկա պատկերից ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը սարսափած է: Այցը Գյումրիեղել է անակնկալ: Արձանագրվածը բառերով արտահայտման ոչ ենթակա, 21-րդ դարին ոչ բնորոշ: Ըստ Ավետիսյանի, մեղքի իրենց բաժինն ունեն սպառողները: Եթե պահանջարկ չլինի, չեն գնի: Այսօրվա շրջայցի ընթացքւմ մսի վաճառքի մի քանի կետի աշխատանք ժամանակավորապես դադարեցվեց: Մինչեւ օրենքի սահմաններում պատշաճ վիճակի չգան, չեն աշխատելու: Ժամանակին ով է եկել, ինչ է նրանցից տարել, մոռանալու են: Նման մոտեցում էլ չի լինելու Շիրակի մարզում,-վստահեցրեց պատասխանատուն:«Կկասեցնենք ժամանակավորապես մինչեւ խնդիրները կլուծեն, կբերեն սառնարա-վիտրինաները կդնեն, նոր կսկսեն աշխատել: Իրականում շատ է սարսափելի, որովհետեւ սենց պայմաններում արդեն վաղուց չի կարելի որեւէ բան անել: Եվ այն պնդումները, թե մենք 40-50 տարի ըսենց ենք արել, որեւէ մեկը չի բողոքել, հարց չեն լուծում: Էդ բողոքողը չգիտի ինչից բողոքի, էդ բողոքողը էս ամենն իրա վրա կարող ա զգալ10, 20 կամ 30 տարի հետո: Անպայման զգալու ա»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը:Վաճառվող միս-մսամթերքն ունի անհայտ ծագում, պարզ չի թե ով որտեղ, ինչ պայմաններում է մորթել կենդանուն, միսն ինչպես է հայտնվել շուկայում: Շիրակում սպանդանոց չկա, սակայն մորթ կազմակերպելու օրինական տարբերակ կա: «Կենդանին պետք է անասնաբույժի ներկայությամբ մորթվի, ով կտա անասնաբուժական համապատասխան ձեւ, նոր գա շուկա, հետո շուկայի անասանբուժասանիտարական քննություն իրականացնող մասնագետները դրա հիման վրա անեն փորձաքննություն, հասկանան միսը ենթակա՞ է վաճառքի, թե՝ ոչ:  Գյումրիում ոչ մի կետ չկա, որ օրենքը պահպանված լինի: Անասնաբույժները հիմնականում էդ փաստաթուղթը չեն տալիս: Ղասաբները հիմնականում ասում են, որ անասնաբույժները չեն տալիս, անասնաբույժներն էլ ասում են, հիմնականում գիշերով են մորթում, հո չե՞մ գնալու գիշերը կանգնեմ: Նման խնդիրներ են առաջանում: Իսկ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չգիտենք, թե ովքեր են անում: Մենք նաեւ նրանց մոտ դիտարկումներ կանենք, որ հասկանանք, ինչ պայմաններում եւ  որտեղ են աշխատում»,-ասաց ՀՀ ԿԱ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:Գյումրու շուկայում նաեւ սիգ տեսակի ձկան մեծ խմբաքանակ է առկա: Արեւի տակ ձկները տաքանում, դառնում են առավել լպրծուն եւ, երբեմն հենց տեղում էլ հոտում, վերածվում են աղբի: Վաճառողներն առանց ժամանակ կորցնելու դրանք հիմնականում ոչ թե թափում, այլ շուկա են վերադարձնում արդեն որպես ապխտած ձուկ: Գնորդ՝ ինչքան ուզես:  Գեորգի Ավետիսյանն ասաց ձկներով, հատկապես, որ դրանք սիգ են, պետք է զբաղվի բնապահպանական տեսչական մարմինը: Խնդրահարույց է նաեւ պանրի շուկան:

«Պանիրների հարցին չեմ պատկերացնում, թե ոնց ենք լուծում տալու, բայց ի տարբերություն մսի, մի փոքր հանգիստ ենք, որովհետեւ աղի առկայությունը թույլ չի տալիս, որ  շուտ փչանա ապրանքը: Այս ոլորտում էլ ենք անելու մոնիթորինգ, որ հասկանանք, արդյո՞ք կաթից են սարքում, թե այլ հումք կա»,- ասաց Ավետիսյանը:

Այս իրավիճակն ունի իր պատճառը: ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի տեսչական մարմինը շատ վատ է աշխատել: «Հիմա եկել ենք, հասկանանք, թե խնդիրն ինչումն է, թույլ չենք տալու նման աշխատանք, էս պատկերը թասիբի բացակայություն է»,- նկատեց ՀՀ  ՍԱՏՄ ղեկավարը :

Տպել
2941 դիտում

Երևանում բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ