Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը երկար ցուցակ է հաստատել, թե որ պաշտոնյաներին են հրավիրելու նիստերին

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը սկսում է ակտիվ աշխատանքային փուլը․ արդեն որոշել ու հաստատել են ներկա ու նախկին պաշտոնյաների բավականին մեծ անվանացանկ, որոնց անհրաժեշտ փաստատթղթերի ուսումնասիրման ընթացքում հրավիրելու են հանձնաժողովի նիստերին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է մեկ ամիս առաջ։ Այն ստեղծվել է վեց ամիս ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ավելացնել եւս վեց ամիս։ Նիստերը լինելու են դռնփակ, քանի որ պատգամավորներն աշխատելու են պետական գաղտնիք պարունակող նյութերի հետ։ Նիստերն էլ անցկացվելու են հատուկ աշխատասենյակում, որտեղ արվել են անվտանգությանն առնչվող բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր բոլոր արտահոսքերը կանխվեն։

Անդրանիկ Քոչարյանը մեր զրույցում ասաց, որ թեեւ հաստատել են հրավիրյալների ցանկը, բայց թե առաջինը ով պետք է ներկայանա նիստերին եւ պատասխանի պատգամավորների հարցերին՝ կորոշվի փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո։ Իսկ ուսումնասիրության առարկան ձեւակերպել են որոշակի հարցերի մեջ, օրինակ, թե 2016 թվականի ախրիլյան գործողությունների արդյունքում մարդկային ռեսուրսների, տեխնիկայի, սպառազինության կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք մաքսիմալ նվազեցնել տարածքների ու զինծառայողների կորուստը, որո՞նք են տարածքների ու զինծառայողների կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանման ղեկավարներն են հիմնական թերացողներն ու մեղավորները, ինչպե՞ս շտկել իրավիճակը զինված ուժերում եւ այլն։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս ամիս արդեն կլինեն մարդիկ, որոնց իրենք կլսեն։ Հանձնաձողովի անդամները կոնկրետ հրավիրյալներին լսելու են ամբողջ կազմով, հընթացս առանձին-առանձին աշխատելու են փաստաթղթերի վրա։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ իրենց աշխատանքի հիմնական նպատակն է նախ հասկանալ՝ ապրիլին ընդհանրապես ինչ է տեղի ունեցել, եւ եթե ունեցել ենք թերացումներ, ապա հիմա՝ տարիներ հետո, պետք է այդ պատճառներն ի հայտ բերելով ձեռնամուխ լինել դրանց վերացմանը։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ որպեսզի ուսումանսիրությունը լինի էֆեկտիվ, բացի հիմնական կազմից՝ տարվելիք աշխատանքներում ներգրավված են նաեւ հանձնաժողովի փորձագետները, անհրաժեշտության դեպքում հրավիրելու են նաեւ լրացուցիչ այլ փորձագետների, այդ թվում՝ գուցե հենց պաշտպանության նախարարությունից։

Մեր հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ՊՆ-ում այս տարիների ընթացքում կարող էին որոշ փաստաթղթեր ոչնչացնել, ինչպես, օրինակ, վարչապետը հայտարարել էր, որ ԱԱԾ-ում ինչ-որ փաստաղթղեր արդեն ոչնչացվել են, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․

«Մենք գիտենք, թե ինչ փաստաթղթեր պետք է ուսումնասիրենք, դրա համար ՊՆ-ի հետ համագործակցելու ենք ու պահանջելու ենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ես մի բան գիտեմ իմ փորձից, որ եթե ոչնչացնում են, դրանց հետքերը չեն կարող ոչնչացնել,դա արդեն քրեական հետապնդման հիմք կարող է հանդիսանալ։ Պետք է հասկանալ, որ ինչպես մարտի մեկին փորձում էին կոծկել փաստաթղթերը, կեղծել եւ այլն, չէին մտածում, որ գալու է մի օր, երբ պետք է պատասպան տան։ Նույն Վահագն Հարությունյանը կեղծիքների համար փախել է, չէ՞, նախաքննական մարմնից, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը ապօրինի որոշումների համար փախած է, դա էլ հենց այսօրվա իրողությունն է, որ մնացած բոլորի համար պետք է դաս լինի, որ պետական ինստիտուտները պետք է ծառայեն իրենց նպատակներին եւ որեւէ խոչընդոտ պետք է չլինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընգծելով, որ այս հանձնաժողվներն աշխատում են ի նպաստ համապատասխան կառույցների եւ ոչ թե մահակի դեր են ստանձնում, այլ առողջացման դեր են կատարելու, ինչին պետք է օգնի նաեւ նախարարությունը։

Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ուսումնասիրությունների արդյունքում քրեական գործեր հարուցվեն։ Վերջինս արձագանքեց, որ կարող է ե՛ւ քրեական գործեր լինեն, կարող է՝ խրախուսման առաջարկներ, բայց մինչ այդ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել․

«Հստակ գնահատական դեռ չկա, չնայած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իր հանձնարարությամբ կատարված են ուսումնասիրություններ, չնայած հասկանալի չէ՝ ինչու են գաղտնի պահվել։ Դա պետք է ներկայացնեին հասարակությանը, որպեսզի պատկերացումները լինեին հստակ։ Այսօր էլ շատ ծնողների մոտ հարցականներ կան, դրանք պետք է չլինեն, դրանք խոչընդոտ են բանակի առաջընթացին, որովհետեւ հասարակությունն է բանակի ամենակարեւոր ռեսուրսը, հասարաությունն է երեխաներին տալիս բանակին եւ պետք է վստահ լինի, որ իր երեխաներին տալիս է շատ կայուն, հիմնավոր ձեռքերի»։

Նշենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Անդրանիկ Քոչարյանի մատնանշած՝ Սեյրան Օհանյանի ուսումնասիրությունը կա, նախարարությունում է ու այն կտրամադրեն քննիչ հանձնաժողովին։

Ինչ վերաբերում է հարցին՝ հրավիրյալները տեղյա՞կ են, որ իրենք պետք է պատասխանեն հանձնաժողովի անդամների հարցերին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղյակ չեն, բայց պետք է որ ենթադրեն․

«Իրենք պետք է հասկանան, որ հիմնական պատասխանատուները, որոնք առնչվել են ապրիլյան գործողություններին, այդ ցուցակում կլինեն։ Պետք է նայենք՝ ինչպիսի ընթացակարգ են անցել այդ ժամանակ կայացրած ոոշումները, ինչքանով են համապատասխան եղել իրավիճակին։ Իհարկե, մենք ունեցել ենք հերոսապատում, դա եղել է անպայման, ոչ մեկը չի կասկածում, որ մեր զինված ուժերն արել են անհնարինը, կարողացել են դիրքերի մեծ մասը պահել, ինչը դա մարտական խնդիր է եղել։ Բայց ունեցել ենք նաեւ կորուստներ, հանրության մոտ բազմաթիվ հարցրեր են առաջացել, մենք պետք է կարողանանաք դրանք բարձր մակարդակով ի հայտ բերել մեր  եզրակացությունների մեջ»։

Մեր հարցին՝ եթե հրավիրյալներից որեւէ մեկը հրաժարվի ներկայանալ նիստերին կամ պատասխանել հուզող հարցերին, ապա այդ դեպքում ի՞նչ պետք է արվի, հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրավական առումով կարող են չներկայանալ, բայց հարցն այնպիսին է, որ չներկայանալը բարոյական տեսանկյունից բացառվում է․

«Բացառում եմ, որ չներկայանան, այսինքն՝ խոչընդոտ հանդիսանալ նման հանձնաժողովի աշխատանքների՞ն։ Եթե պաշտոնյա է, նշանակում է, որ չի աջակցում մի պրոցեսի, որը հանդիսանում է բացահայտման անհրաժեշտ գործընթա՞ց, բարոյական առումով չեմ պատկերացնում, որ չգան։ Բարոյական պատասխանատվությունն ավելին է, քան իրավականը, ավելի հեշտ է խուսափել իրավական պատասխանատվությունից, քան բարոյական։ Այս հարթության մեջ սա առաջին անգամ է, որ հանձնաժողվն ուսումասնիրում է մի բան, որը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, մեր երեխաներին, զոհվածներին»։

Մեր դիտարկմանը, որ, ինչպես ինքն է նշում, Միքայել Հարությունյանը արդեն իսկ փախած է, չե՞ն կարող այլ պաշտոնյաներ էլ ուղղակի փախչել, չներկայանալ, չպարզաբանել տարբեր հարցեր, Քոչարյանն արձագանքեց․

«Դա պատիվ չի բերում ոչ իրեն, ոչ իր ընտանիքին։ ՀՀ պաշտպանության նախարարը փախած է․․․ Այսինքն, մարդը պետք  հպարտանար, որ աստված իրեն շանս է տվել մասնակցել մեր երկրի հերոսապատմանը, օր առաջ պետք է գար նախաքննական մարմիններին բացատրություններ տար, բայց հիմա ի՞նչ, ամբողջ կյանքը փախավ, կենսագրության մեջ գրելու են՝ մենք 1990-ականներին ունեցել ենք ՌԴ-ից Հայաստան եկած զինվորական, որն ունեցել է մասնակցություն մեր հաղթանակների կամ բանակաշինության մեջ, մեկ էլ փախել է, որովհետեւ բանակն օգտագործել է սեփական ժողովրդի դե՞մ։ Դա պատվաբեր չէ, այսօր փախնելու ժամանակներն անցել են, եկել է ճիշտը գտնելու եւ ֆիքսելու ժամանակը»։

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց՝ այս տարիներին ապրիլյան պատերազմի վերաբերյալ բոլոր հրապարակումները, բոլոր ֆիքսված տեսակետները ուսումնասիրելու են, եւ եթե նույնիսկ որեւէ հրավիրյալ չներկայանա, իրենք կարողանալու են գտնել հանրությանն այս տարիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները․

«Եթե ես կարողացել եմ նախորդ իշխանության ժամանակ փաստեր գտնել հենց մարտի մեկի վերաբերյալ, ապա այսօր, երբ իշխանության ներկայցուցիչ եմ եւ կարեւոր հանձնաժողովի նախագահ, չկասկածեք։ ՀՀ վարչապետի կողմից այս հանձնաժողովի անհրաժեշտության մասին ձեւակերպում կա, այս աշխատանքների կարեւորությունը քաղաքական առաջանահերթություն է, դրանից հետո կգտնվի որեւէ պաշտոնյա, որն այս կարեւոր քաղաքական գորընթացին դե՞մ կգնա, հնարավոր չէ»,- եզրափակեց ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Տպել
12639 դիտում

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ