Ասել, որ Եվրո 2019-ի բացման խաղում Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականին լուրջ փորձություն է սպասվում, մեղմ կլինի: Հուլիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցակիցն ահեղ Իսպանիան է, որի կազմում հանդես են գալիս եվրոպական գրանդ ակումբների՝ մասնավորապես Հայաստանում այդքան սիրելի «Ռեալի» ու «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ: 6 հոգի «Բարսայի», 4-ը՝ «արքայական ակումբի» համապատասխան տարիքային խմբի խաղացող է: Կան նաեւ «Վալենսիայի» ու «Ատլետիկոյի» 2-ական ֆուտբոլիստներ:

Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականն այսօր՝ հուլիսի 11-ին, Երեւան է ժամանում հետեւյալ կազմով.

«Բարսելոնա» - Արնաու Տենաս, Խուան Միրանդա, Ալեխանդրո Օրեյանա, Ալվարո Սանս, Ալեխանդրո Մարկես, Աբել Ռուիս (գլխավոր լուսանկարում)

«Ռեալ Մադրիդ» - Վիկտոր Չուստ, Միգել Գուտիեռես, Անտոնիո Բլանկո, Մոա Ագմիր

«Ատլետիկո Մադրիդ»- Ռիկարդ Սանչես, Վիկտոր Մոյեխո

«Վալենսիա» - Ուգո Գիյամոն, Ֆեռան Տոռես

«Սեւիլիա» - Բրայան Խիլ

«Էսպանյոլ» - Վիկտոր Գոմես

«Մալագա» - Ալվարո Ֆերնանդես

«Ռեալ Սիսիեդադ» - Անդեր Բեռենեչեա

«Մանչեստեր Սիթի» – Էրիկ Գարսիա

«Բորուսիա Դորտմունդ» - Սերխիո Գոմես

Թիմի ավագը «Բարսելոնայի» խաղացող Աբել Ռուիսն է, որը նաեւ առաջին թիմում հանդես գալու շանս է ունեցել: Անցած մրցաշրջանում մասնակցել է 1 հանդիպման: Ընդհանրապես այս կազմում կան մի շարք ֆուտբոլիստներ, որոնք իրենց առաջին թիմերում խաղալու փորձ ունեն: Նրանք են Խուան Միրանդան, Բրայան Խիլը, Սերխիո Գոմեսը, Ֆեռան Տոռեսը: Վերջինս «չղջիկների» կազմում հանդես է եղեկ նաեւ եվրագավաթներում:

Քանի որ թիմում շատ են «Բարսայի» խաղացողները, թիմի ղեկավարությունը շատ ուշադիր է լինելու մրցաշարի նկատմամբ: Մի շարք ֆուտբոլիստների ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում նրանք հաշվի են առնելու Եվրո 2019-ի ելույթները:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունն Իսպանիայի 19 տարեկանների համար առաջինն է 3 տարի այն բաց թողնելուց հետո: Վերջին անգամ նրանք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել 2015 թ. եւ չեմպիոն են դարձել:

Եվրո 2019 մեկնարկում է հուլիսի 14-ին: Ավարտվելու է 27-ին: Հայաստա-Իսպանիա բացման խաղը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկելու է 18:45:

Տպել
2300 դիտում

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից