Հայկական 4 ֆուտբոլային ակումբներից 3-ը 2019-20 մրցաշրջանում իրենց եվրագավաթային «կյանքը» երկարաձգելու հնարավորություններ ունեն: Նրանից 2-ը հաղթել են, մեկը ոչ-ոքի է խաղացել: Պարտվել ու գրեթե շանսերը կորցրել է միայն մեկը:

Եվրոպայում հայկական թիմերից առաջինը պայքարի մեջ մտավ «Արարատ-Արմենիան», որը Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքը ստացել է ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում իր նորամուտի՝ 2018-19 մրցաշրջանի ընթացքում չեմպիոն դառնալով: ՉԼ 2019-20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում ԱԻԿ-ի հետ դիմակայությունում ՀՀ չեմպիոնն ամենեւին էլ ֆավորիտ չէր, սակայն հենց առաջին խաղում ցույց տվեց, որ իրեն չի կարելի թերագնահատել:

Հուլիսի 9-ին Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկային ճնշման շնորհիվ նախ 11-մետրանոցի հնարավորություն ստացավ եւ իրացրեց այն, ապա Շվեդիայի չեմպիոնին թողեց 10 հոգով: Ճիշտ է՝ խաղի ընթացքում կորցրեց առավելությունը, սակայն չընկճվեց, խփեց հաղթական գնդակն ու պահեց հաշիվը: ՉԼ-ում եւ ընդհանրապես եվրագավաթներում իր առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց 2:1:

Այդ խաղում իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին հայկական թիմի բոլոր ֆուտբոլիստները, սակայն հատկապես առանձնացավ ՀՀ հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Նա դարձավ եվրագավաթներում «Արարատ-Արմենիայի» պատմության առաջին 2 գոլերի հեղինակը: Բացի այդ՝ դրվագներից մեկում թեթեւ կպնելով գնդակին շեղեց ուղությունն ու հանեց անկյունային՝ թույլ չտալով մրցակցին գրավել դարպասը:

Իհարկե, թե հաշիվը, եւ թե մրցակցի կարգը թույլ չեն տալիս թուլանալ ու մտածել, որ հաջորդ փուլում հայտնվելու շանսերը մեծացել են, սակայն հայկական թիմը ցույց տվեց, որ կարող է ռացիոնալ օգտագործել իր հնարավորություններն ու պոտենցիալը:

«Արարատ-Արմենիայի» նախաձեռնությամբ հայկական ֆուտբոլում եզակի երեւույթ արձանագրվեց. ՀՀ-ում հայկական ակումբի հանդիպման մուտքը ոչ թե ազատ էր, այլ տոմսեր էին վաճառվում (2000 դրամ): Մոտ 1500 հանդիսական ընդունող մազադաշտն էլ լեփ-լեցուն էր: Եկել էին նաեւ մրցակցի երկրպագուներ, ու ֆուտբոլային մթնոլորտ էր տիրում:

Այնուհետեւ հերթը Եվրոպա լիգայի թիմերինն էր, որտեղ առաջինը փոխչեմպիոն «Փյունիկն» էր: Երեւանյան թիմը հուլիսի 11-ին որակավորման առաջին փուլի իր տնային հանդիպումն անցկացրեց ոչ թե մայրաքաղաքում, այլ Գյումրիում, որին կարողացավ ֆուտբոլային մթնոլորտ հաղորդել: Ակումբը կազմակերպել էր Երեւանից Գյումրի թիմի երկրպագուների ուղեւորությունը: Գյումրում կազմակերպել էր ֆան-գոտի, խաղարկություններ:

Գյումրին ֆուտբոլային էր

Ֆուտբոլային երեկոն Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքում շարունակվեց մակեդոնական «Շկուպիի» դեմ թրիլերային սցենարով խաղով: Գյումրիի քաղաքային մարզադաշտում խփվեց 6 գոլ: Հաշիվը խաղի սկզբում բացեց «Փյունիկը», սակայն դրանից հետո 3 անգամ գնդակ ընդունեց: Պարտությունից խուսափեց խաղի վերջում՝ 80-85-րդ րոպեներին, 2 անգամ խոցելով մրցակցի դարպասը:

3:3, ու թեեւ պատասխան արտագնա խաղից առաջ «Շկուպին» փոքր առավելություն ունի՝ մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ, «Փյունիկը» ցույց է տվել, որ ի վիճակի է հետ բերել կորցրածը:

Եվրագավաթաների որակավորման փուլի առաջին հանդիպումներից հետո հայկական թիմերից ամենաբարենպաստ վիճակում թերեւս ՀՀ գավաթակիր «Ալաշկերտն» է: Երեկ՝ հուլիսի 11-ին, Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում տնային խաղում հարմար առավելությամբ՝ 3:1 հաշվով, հաղթեց «Մակեդոնիայի» նկատմամբ: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինել Մելենդեսն էլ, որը մշտապես մեծ ուշադրությամբ հետեւում է ՀՀ ֆուտբոլային իրադարձություններին ու ներկա էր խաղին, նշեց, որ «Ալաշկերտը» կազմակերպված ֆուտբոլ էր ցուցադրում ու աչքի էր ընկնում կարգապահությամբ:

Գավաթակիրը բարձր տրամադրություն ապահովեց լեփ-լեցուն մարզադաշտի համար: Մթնոլորտը չխաթարեց նաեւ այն, որ մարզադաշտի հետեւում հրդեհ էր բռնկվել, այրվում էր չոր խոտը, ու երկրպագուները ստիպված էին խաղավարտին մոտ մի քանի րոպեով դուրս գալ մարզադաշտից կայանած մեքենաներն անվտանգ վայր տեղափոխելու համար:

Հայկական թիմերի դրական արդյունքներով տեսարանը փչացրեց «Բանանցը»: Իհարկե, ՀՀ-ում ֆուտբոլասերների շրջանում գիտակցում էին սերբական «Չուկարիչկիի» կարգը ու հենց մրցակցին էին ֆավորիտ համարում, բայց ամեն դեպքում ընդհանուր առմամբ դրական արդյունքների ֆոնին պարտությունը ցավալի էր: Մի շարք դեպքերում «Բանանցին» վերահաս գոլից փրկեց ՀՀ հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը, սակայն ի վերջո նրա թիմը հյուրընկալվելիս պարտվեց խոշոր հաշվով՝ 3:0, ու գրեթե կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու շանսերը:

4 խաղերում հայկական ակումբները խփեցին 8 գոլ: Նույնքան էլ բաց թողեցին: «Արարատ-Արմենիայի» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին: «Բանանցը» պատասխան հանդիպումը կանցկացնի հուլիսի 16-ին, «Փյունիկը» եւ «Ալաշկերտը»՝ 18-ին: «Բանանցը» մրցակցին կընդունի «Բանանց» մարզադաշտում: Մյուս թիմերը կհյուրընկալվեն:

Տպել
2155 դիտում

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ