«Արարատ-Արմենիան» կարողանում է վաճառել ՉԼ տնային խաղի տոմսերը. ասում է գլխավոր տնօրենը

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը չի բողոքում Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի տնային հանդիպման տոմսերի վաճառքի ընթացքից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը: Շվեդական ԱԻԿ-ի դեմ դիմակայության առաջին խաղը կայանալու է հուլիսի 9-ին Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում: Սկսվելու է 18:00-ին: Տոմսերն արժեն 2000 դրամ: Հայ ֆուտբոլասերների համար հայկական թիմի հանդիպման համար գումար վճարելն անսովոր երեւույթ է, սակայն Գալստյանը վստահ է, որ իրական ֆուտբոլասերները պատրաստն են գումար տալ:

«Կտան, իհարկե, կտան: Լավ մրցակից է, ֆուտբոլ սիրողներն անպայման, ես համոզված եմ, որ կտան: Ու տոմսերը մեզ մոտ վաճառվում են իմիջայլոց: Նորմալ վաճառվում են»,- ասաց նա:

Ակադեմիայի մարզադաշտը, ինչպես Գալստյանը նշում է, տեղավորում է 1500 հանդիսական: Մոտ 100 տոմս, նրա խոսքով, տվել են շվեդական կողմին: Նշում է, որ մրցակիցը բավական լավն է, ու, եթե հանկարծ մարդիկ ավելի շատ լինեն, ու իրենք չկարողանան նրանց տեղավորել, փաստի առաջ կկանգնեն: Այդ պատճառով էլ, որոշել է, որ մուտքն ազատ չլինի:

«Անշլագ չլինելու համար, քանի որ մարզադաշտը փոքր է՝ 1500-տեղանոց է: Եթե անվճար լինի, կարող է ժողովուրդն ավելի շատ լինել, ու այդ ժամանակ տուգանքների կենթարկվենք: Բացի այդ՝ նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից են մեզ խնդրել են, որ կարողանանք վաճառքով անել, որպեսզի անշլագ չլինի»,- ասաց նա:

Գալստյանը չի բացառում, որ, եթե հանդիպման օրն ազատ տեղեր լինեն, իրենք տոմս չունեցող երկրպագուներին թույլ կտան ներս մտնել: Մյուս կողմից, սակայն, խնդրում է ըմբռնումով մոտենալ որոշմանը: Կրկին ընդգծում է, որ մարզադաշտը փոքր է:

«Տվել ենք հայտարարություն, եթե տեղեր լինեն, իհարկե կթողնենք, բոլոր երկրպագուներն էլ թող գան նայեն: Բայց պետք է հասկանանք, եթե օրինակ 5 հազար մարդ գա, ինչպե՞ս ենք տեղավորելու, պահանջարկը մեծ է, մեր մրցակիցն էլ՝ ԱԻԿ-ը, լավ թիմ է»,- ասաց նա:

Այս թիմերի պատասխան հանդիպումը Շվեդիայում կայանալու է հուլիսի 17-ին: Դիմակայության ելքի վերաբերյալ Գալստյանը կանխատեսումներ չի անում: Սակայն վստահեցնում է, որ «Արարատ-Արմենիան» առավելագույնն է անլու:

«Ոչ մի թիմ երբեք 100%-ով չի կարող ասել կկարողանա շրջանցել մրցակցին, թե՝ ոչ, բայց կարող եմ 100%-ով ասել, որ մենք մաքսիմալ խաղալու ենք ու լավատեսորեն ենք տրամադրված»,- ասաց նա:

Երեւանյան խաղի տոմսերը կարելի է ձեռք բերել Ֆուտբոլի Ակադեմիայի տոմսարկղից (գլխավոր մասնաշենքի մուտքի հարեւանությամբ): Կարելի է գնել նաեւ «Տաշիր» առեւտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված «Արարատ-Արմենիայի» նորաստեղծ վաճառակետից կամ էլ հնարավոր է պատվիրել առցանց այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2866 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս