Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հուլիսի 9-11-ը տարածաշրջանային այցով հյուրընկալվել էր կովկասյան երեք հանրապետություններում: Հուլիսի 9-ին նա Բաքվում էր, որտեղ, հաջորդ օրը Երեւանում, իսկ հուլիսի 11-ին արդեն Վրաստանում: Սա Տուսկի՝ ԵԽ նախագահի կարգավիճակում վերջին այցն էր տարածաշրջան. նոյեմբերին նա հեռանալու է պաշտոնից:

Ուշագրավ է, որ երկրներից յուրաքանչյուրում Տուսկը հաճելի շեշտադրումներ է կատարել տվյալ երկրի համար: Բաթումիում, որտեղ մեկնարկում էր Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը, նա հեռակա եւ փոքր ինչ ուշացած պատասխանել է  2005 թ. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին ուղղված խոսքում նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած այն պնդմանը, թե ԽՍՀՄ փլուզումը նախորդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետն էր: ԵԽ նախագահը մասնավորապես նշել է, որ «Խորհրդային Միության փլուզումը օրհնություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ինչպես նաեւ ամբողջ կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի», ինչպես նաեւ ռուսների համար: Սպասելի էր, որ Վրաստանում՝ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում տարվող խոսակցությունները եւ արվող հայտարարությունները, առավել եւս ռուս-վրացական հարաբերությունների վերջին լարման ֆոնին պետք է հակառուսական երանգ կրեին, եւ Տուսկը չհիասթափեցրեց վրացիներին:

Երեւանում ԵԽ նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Տուսկը իհարկե չէր կարող շրջանցել Արցախի թեման: Եվրոպացի պաշտոնյան կարեւոր եւ ականջահաճո շեշտադրումներ է կատարել Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում: Տուսկը մասնավորապես ԵՄ աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ արդար եւ տեւական հանգուցալուծում գտնելու գործում, կարեւորել բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձեւավորումն ու պատրաստակամություն հայտնել դրա ստեղծման գործում ունենալ իր ներդրումը: Նա նաեւ նշել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Այս շեշտադրումները համապատասխանում են մի կողմից ԵՄ չեզոք եւ հավասարակշռված դիրքորոշմանը, մյուս կողմից՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին շրջանում  խորացող հարաբերությունների ոգուն: Հայ-եվրոպական հարաբերությունների ջերմությունը նկատվում էր նաեւ ՀՀ նախագահի հետ հանդիման ընթացքում, որի ժամանակ Տուսկը նշել էր, որ Հայաստանում զգում է իրեն «ինչպես տանը»:

Այդուամենայնիվ, նախօրեին Տուսկի՝ Բաքվում արված հայտարարությունները որոշակի տարակուսանքի տեղիք էին տալիս: Հարեւան երկրի մայրաքաղաքում նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո նա մասնավորապես նշել էր, որ «ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը»: Սա առաջին անգամ չէ. եվրոպացի պաշտոնյաների խոսքում, կամ ԵՄ-Ադրբեջան տարբեր փաստաթղթերում նման ձեւակերպումներ եւս հնչել են, ուստի որեւէ աղետալի բան, համենայն դեպս այդ օրը, տեղի չի ունեցել: Եւ ոչ այն պատճառով, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, մեղմ ասած, քիչ ընդհանրություն ունի: Խնդիրը նրանում է, որ ԵԽ հեռացող նախագահի կողմից հայտարարության այդ մասը դիտարկվում է մնացած հայտարարությունից զատ: Բանն այն է, որ իր խոսքում ԵԽ նախագահը նշել է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնց թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ Երեւանում, փակ դռների հետեւում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Տուսկի՝ Բաքվում հնչեցրած հայտարարության այս դրվագին անդրադարձ եղել է:

Վերադառնալով Հելսինկյան սկզբունքների վերաբերյալ Տուսկի խոսքերին, հարկ է նշել Ադրբեջանական մամուլն, ինչպես միշտ, շրջանցել է անդրադարձն այդ սկզբունքներին եւ իրավիճակը ներկայացրել միակողմանի: Տուսկի՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ տեղեկատվության սկզբնաղբյուրներում քիչ էր շրջանառվում նաեւ այն, որ ԵԽ նախագահը արցախյան խնդրի մասին խոսելիս հատուկ ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ պետք է լուծվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքին ու սկզբունքներին համապատասխան։  Ամփոփելով այս ամենը՝ կարելի է փաստել, որ արցախյան խնդրի շուրջ եվրոպական մոտեցումներում փոփոխություն չկա:

Տուսկը պատրաստվում է նոյեմբերին փոխանցել պաշտոնը Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին, եւ այս այցը յուրահատուկ նախապատրաստություն է պաշտոնի փոխանցման գործընթացին: Այլ կերպ ասած՝ ԵԽ հեռացող նախագահի տարածաշրջանային այցի բուն նպատակը հարավկովկասյան երեք հանրապետությունների հետ ԵՄ հարաբերությունների ամփոփումն ու ներկա իրավիճակի ամրագրումն էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5708 դիտում

Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան

Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ

Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին

Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ

Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել

Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը

Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել

Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ինչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում

Փարաքարում ավտոմեքենա է այրվել

Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում

Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը. լուսանկար

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին. ինչպես մասնակցել. տեսանյութ

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյանն ասել է՝ ինչու

Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը

Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել

Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել

Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան, բարձր գնահատել կապերը խորացնելու՝ Բենուա Պայանի ջանքերը

Կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը. ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը. ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ ազգային զեկույցը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը

Մահացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 30 հարց է ընդգրկված

Քոչարյանը՝ գործակալ. ինչո՞ւ չի դիմում դատարան. Վահագն Ալեքսանյանը ձայնագրություն է վերահրապարակել

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

«Եվրատեսիլ 2025»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Բազել. երբ տեղի կունենան Պարգի առաջին բեմական փորձը

Ընդդիմության քաղաքական սնանկության մասին. խոսել վարչապետի հրաժարականի մասին և խոստովանել՝ հիմքեր չկան. Չախոյան

Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Բրիգիտտե Հաասին

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 5-ին

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ նաև կարկուտ

Ամփոփվել են 2024-ի ընթացքում Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները

Սիմոնյանը հայտնել է՝ սպասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան