ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը զբաղեցնող Հրայր Թովմասյանը երեկ ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում ասել է, թե պետք է հարգել դատավորների անփոփոխելիության սկզբունքը եւ որ քաղաքական իշխանության փոփոխությունը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել դատական իշխանության փոփոխմանը․

«Քննադատությունը դատական համակարգի նկատմամբ եւ պատասխանատվության տարածումը պիտի լինի հասցեական ու կոնկրետ»,-հավելել է Թովմասյանը։

Ինչ վերաբերում է հասցեական ու կոնկրետ քննադատությանը՝ բազմիցս եւ շատ կոնկրետ ու փաստարկված տարբեր իրավաբանների կողմից հայտարարվել է, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակվել է Սահմանադրության խախտմամբ։ Իրավաբան.net-ը վերջերս մանրամասն պարզաբանել էր, որ նա պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում չէր ներկայացրել, միեւնույն ժամանակ չէր կարող պաշտոնավարել թե՛ ՍԴ անդամի, թե՛ պատգամավորի պաշտոնում, հետեւաբար, պետք է դադարեցվեին նրա պատգամավորական լիազորությունները:

Պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիությունը սահմանվում է Սահմանադրության 95-րդ հոդվածով. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից»:

Եւ ըստ այդմ՝ Հրայր Թովմասյանի պատգամավորի լիազորությունները պետք է ոչ թե դադարեին, այլ դադարեցվեին: Կդադարեին, եթե նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածով սահմանված կարգով հրաժարական տար եւ դիմում գրեր (տես օրենքի 154 եւ 154-րդ հոդվածները), ինչը չի արել եւ ինչի մասին Իրավաբան.net-ին գրավոր հայտնել էին Ազգային ժողովից:

Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան այն ժամանակվա ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը նշել էր. «…Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այդ հարցը կարգավորվել է 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածով եւ ՀՀ Ազգային ժողովի 2018թ. մարտի 2-ի ԱԺՈ-օօ8 որոշման համաձայն»:

Որպես լուծում Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել էր արձանագրություն՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: 

Սակայն պարզվում է, որ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չուներ լիազորություն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն կազմելու:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածը վերաբերում է պատգամավորի լիազորությունների դադարման (եւ ոչ դադարեցման) կարգին: Այսպիսով, հոդվածի 1-ին մասում սահմանվում է. «Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝  1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը. 2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 3) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն. 4) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնել. 5) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել. 6) նա տվել է հրաժարական»:

Նույն հոդվածի 3-րդ մասում նշվում է. «Սույն հոդվածի 1-ին մասի 2-ից 6-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:

Այսինքն, Արա Բաբլոյանը կարող էր արձանագրություն ստորագրել միայն լիազորությունների դադարման եւ այն էլ միայն վերոնշյալ հիմքերի դեպքում:

Մինչդեռ, պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մի ամբողջական գործընթաց է սահմանվում օրենսդրությամբ, որն, իրականում, չի իրականացվել:

Այսպիսով, Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է. «Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում»:

Իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետում հստակ նշվում է, որ պատգամավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունում է սահմանադրական դատարանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածը նվիրված է հենց Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացին: Այս հոդվածի 1-ին մասից տեղեկանում ենք, որ այս դեպքում սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

Ինչպես արդեն իսկ նշեցինք, Սահմանադրությամբ ամրագրված ճանապարհով անցնելու փոխարեն փորձ է արվել այլ, ավելի անաղմուկ եւ կարճ «լուծում» գտնել: Եվ Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է վերոնշյալ համար 2 արձանագրությունը: Այնինչ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի լիազորությունների մեջ չկա պատգամավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որեւէ կետ:

Այսպիսով, Հրայր Թովմասյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար Ազգային ժողովի խորհուրդը պետք է դիմեր Սահմանադրական դատարանին, որպեսզի վերջինս դրա վերաբերյալ որոշում ընդուներ: Եվ քանի որ այս գործընթացը չի կատարվել, իսկ ԱԺ նախագահը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու լիազորություն չունի, ապա կարող ենք եզրակացնել, որ Հրայր Թովմասյանը շարունակել է պաշտոնավարել թե՛ պատգամավորի, թե՛ ՍԴ անդամի պաշտոններում մինչեւ 2018-ի նոյեմբերի 1-ը, երբ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց:

Իսկ հիմա, անդրադառնալով Թովմասյանի այն մտքին, թե պետք է հարգել դատավորների անփոփոխելիության սկզբունքը եւ որ քաղաքական իշխանության փոփոխությունը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել դատական իշխանության փոփոխմանը, հիշեցնենք, որ  «Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ ներկայացրել էր, որ գործող Սահմանադրության այդքան վիճահարույց 213-րդ հոդվածը 2005 թվականի խմբագրությամբ ՍԴ անդամ ընտրվածների՝ որպես ՍԴ դատավոր հետագա պաշտոնավարումը չի հստակեցնում։ Ըստ այդմ, Սահմանադրական դատարանն այսօր ունի ընդամենը երկու ընտրված դատավոր՝ Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը։ Իսկ ՍԴ նախագահի լիազորությունները կատարող Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրությունը ոչ միայն օրենքի խախտումով է կատարվել, այլ, ինչպես ավելի վաղ իր ծավալուն նամակում պարզաբանել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, մեկ քաղաքական կուսակցության բացարձակ հայեցողությամբ։

Գրիգորյանը սահմանադրական մարմիններին ուղղած իր բաց նամակում, մասնավորապես, գրել էր․

«ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր պրն. Հրայր Թովմասյանը, նույն կուսակցության անդամ, ԱԺ նախագահ պրն. Ա. Բաբլոյանի կողմից 2018թ.-ի մարտի 1-ին առաջադրվել է Դատարանի անդամի պաշտոնում, որում ընտրվել է հաջորդ օրը՝ 2018թ.-ի մարտի 2-ին՝ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր կանխատեսելիորեն 40 օր: Այսինքն, իր կուսակցության առաջադրմամբ եւ իր կուսակցության նշանակմամբ պրն. Թովմասյանն իր կուսակցության ծանրակշիռ մասնակցությամբ մշակված սահմանադրական փոփոխությունների նախագծում նախատեսված դատավորի պաշտոնավարման համար 12-ամյա սահմանափակման վրա հասնելուց 40 օր առաջ նշանակվել է Դատարանի անդամ, ինչով նա, ընկնելով 213 հոդվածի ազդեցության տիրույթ՝ դուրս է մնացել իր պաշտոնավարման 12-ամյա սահմանափակման ազդեցությունից: Սրանով իսկ իր կյանքի տեւողությամբ շարունակելով Դատարանը պահել անցումային կանոնների ազդեցության տակ՝ իր եւ իր նախկին կուսակցության համագործակցությամբ հետաձգելով Սահմանադրի նախանշած եւ սահմանած ընթացակարգով եւ տեսքով Սահմանադրական դատարանի վերջնական ձեւավորման պահը՝ գրեթե կրկնակի ավելի ժամկետով (մոտ 17 տարի), քան հենց Սահմանադրությունների կյանքն է Հայաստանում.

Այնուհետեւ՝ Դատարանի անդամ նշանակվելուց հետո 20-րդ օրը, երբ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր կանխատեսելիորեն 20 օր, Դատարանի անդամ պրն. Հ. Թովմասյանը, իր նախկին (20-օրյա վաղեմությամբ հրաժարված) կուսակցության առաջադրմամբ եւ իր նախկին կուսակցության նշանակմամբ իր կուսակցության ծանրակշիռ մասնակցությամբ մշակված սահմանադրական փոփոխությունների նախագծում նախատեսված Դատարանի նախագահի պաշտոնավարման համար 6-ամյա սահմանափակման վրա հասնելուց 20 օր առաջ նշանակվել է Դատարանի նախագահ՝ դրանով իսկ օգտվելով 213 հոդվածի իր կողմից տրված մեկնաբանությունից՝ դուրս մնալով այս կարգավիճակում իր պաշտոնավարման 6-ամյա սահմանափակման ազդեցությունից: Այսու, իր նախկին կուսակցության կողմից նշանակվելով Դատարանի նախագահի պաշտոնում, իսկ Սահմանադրության 213 հոդվածի իմ կողմից մերժելի մեկնաբանությամբ իր պաշտոնավարումը դիտարկվելով որպես Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Դատարանի նախագահի պաշտոնավարում ցմահ ժամկետով՝ մինչեւ իր 65 տարեկան լրանալը (ըստ 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված ժամկետ), ոչ միայն սրանով Դատարանը մեկ մարդու կյանքի տեւողությամբ արգելափակվել է անցումային դրույթների ազդեցության տիրույթում, փաստացի նաեւ՝ Սահմանադրի նախնական եւ իրական նպատակներին հակառակ (ունենալ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Դատարան՝ դատավորների կողմից ընտրվող նախագահով), այլ սրանով փաստացի արգելափակվել է մեկ մարդու կյանքի տեւողությամբ Հայաստանի սահմանադրական արդարադատության ատյանի դատավորների կողմից Դատարանը ներկայացնող պաշտոնատար անձին ընտրելու իրավունքը՝ նվազագույնը 3 անգամ՝ առանց որեւէ ողջամիտ պարզաբանման դատավորների այս՝ ներդատարանական ինքնավարության կարեւորագույն եւ ընդգծված հարգանք պահանջող իրավունքը մեկ առանձին վերցրած կուսակցության եւ իր նախկին անդամի կողմից սահմանափակելու մասին»,-գրել է Գրիգորյանը։

Ազգային ժողովի նախագահ Ա. Բաբլոյանը 2018 թվականի մարտի 2-ին հայտարարել էր. «Համաձայն «ԱԺկանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդհոդվածի 1-ին մասի՝ հայտարարում եմ, որ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել»: Վահե Գրիգորյանն ամենեւին էլ պատահական չի համարում ժամանակագրական պատահականություններն այս իմաստով.

«ԱԺ հերթական նիստերն ավարտվում էին 2018թ.-ի մարտի 23-ին, ինչը համընկնում էր պրն. Գ. Հարությունյանի պաշտոնավարման վերջին օրվա հետ, իսկ հաջորդ հերթական նիստը պետք է տեղի ունենար 2018թ.-ի ապրիլի 10-ին, այսինքն՝ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց մեկ օր հետո (երբ Դատարանի նախագահը պետք է ընտրվեր դատավորների կազմից եւ կողմից): Մինչդեռ, անհասկանալիորեն 22 օր տրված հրաժարականի փաստի հետաքրքիր զուգադիպմամբ, պրն Հ. Թովմասյանը ձեռք էր բերել Դատարանի նախագահ ընտրվելու հնարավորությունը ոչ միայն ցմահ պաշտոնավարման ժամկետով (այսինքն՝ 3 անգամ ավել, քան մի քանի օր անց ուժի մեջ մտնող Սահմանադրությամբ էր նախատեսվում), այլ նաեւ՝ իր կուսակցության կողմից այս պաշտոնում ընտրվելու հնարավորությունը, դատավորների կողմից ընտրվելու կարգի փոխարեն: Արդ, այսպիսի գործելաոճով եւ մեխանիզմների գործադրմամբ Դատարանի դատավորների կողմից Դատարանի նախագահ ընտրելու Դատարանի ներքին ինքնավարության դատավարական մեխանիզմը չեզոքացնելը, որը տեղի է ունեցել, եթե պատահականություն համարել, ապա խիստ անհավանականորեն ճշգրիտ զուգադիպած փաստերի հերթականության բերումով, լիովին խոցելի են դարձնում Սահմանադրության 213 հոդվածի մինչ այսօր ներկայացված մեկնաբանությունը, որը, այս իրողությունների փաստմամբ, ոչ միայն չի բխում Սահմանադրի կամքից, այլեւ՝ ուղղակիորեն դրա իրագործմանը դեմ «փաստերի պատահական հաջորդականությունների» հարուցմամբ ուղղակիորեն հանդիսանում է Սահմանադրի նպատակների իրագործման խոչընդոտ»:

Վահե Գրիգորյանը նշել էր, որ որեւէ ողջամիտ կասկածից վեր է, որ Սահմանադրության 213 հոդվածին տրված մեկնաբանությունը հիմք է ծառայել եւ փաստված իրողությամբ հանգեցրել է այնպիսի գործողությունների, որոնք հետաձգել են Սահմանադրի կամքի օր առաջ իրագործումը, առնվազն 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցությամբ, երբ հաստատապես հայտնի է եղել Սահմանադրի կամքը Դատարանի ձեւավորման սկզբունքների եւ գործունեության, ինչպես նաեւ ներդատարանական ինքնավարության հարցերի վերաբերյալ:

Այսպիսով՝ երեկվա իր հարցազրույցում ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանն ըստ էության հայտարարում է, թե ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել:

Տպել
14433 դիտում

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)