Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրության պահանջը:

ՀՀ գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի:

Սահմանադրական դատարանում այս պահին նախագահի աթոռն է զբաղեցնում Հրայր Թովմասյանը, սակայն փոխնախագահ Դատարանը չունի։

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում:

Նախորդ՝ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանդրությունը Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոն չէր սահմանում։ Այսինքն, ըստ էության, այդ պաշտոնը ստեղծվել եւ միանգամից թափուր է մնացել գործող՝ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018 թվականի ապրիլի 9-ից։ Այսինքն, սահմանված տասնօրյա ժամկետից անցել է արդեն մեկ տարուց ավելի, սակայն ՍԴ-ն չի ընտրել փոխնախագահ։

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը մեր զրույցում հաստատեց այս պնդումը՝ նշելով, որ թեպետ ինքը տեղեկություն չունի՝ ՍԴ-ում քանի անգամ է փոխնախագահի ընտրության փորձ արվել, բայց մինչեւ հիմա այդ պաշտոնի թափուր մնալը օրենքի խախտում է։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի՝ տարիքով ավագ դատավորը:

«Հայկական ժամանակ»-ին Սահմանադրական դատարանից հայտնեցին, որ 2018 թվականի ապրիլի 10-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Վոլոդյա Հովհաննիսյանը, որի լիազորությունները, սակայն, դադարել են 2018-ի հունիսի 15-ին՝ լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքով։

Մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝ փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասը օրվա ընթացքում, անցկացվել է ՍԴ փոխնախագահի ընտրություն, սակայն ՍԴ փոխնախագահ չի ընտրվել․ թեկնածուներ Ալվինա Գյուլումյանից, Հրանտ Նազարյանից, Աշոտ Խաչատրյանից ոչ մեկը չի ստացել ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Դրանից հետո ՍԴ փոխնախագահի որեւէ թեկնածու չի առաջադրվել, ինչպես նաեւ որեւէ ինքնառաջադրում չի եղել, իսկ համաձայն ՍԴ մասին օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանում ՍԴ փոխնախագահի ընտրությունը իրականացվում է այն ժամանակ, երբ առաջադրվել կամ ինքնառաջադրվել է ՍԴ փոխնախագահի որեւէ թեկնածու։

Սահմանադրական դատարանից մեկնաբանեցին, թե ՍԴ փոխնախագահ ընտրած չլինելու դեպքում Սահմանադրության եւ ՍԴ մասին օրենքի պահանջման չկատարման վերաբերյալ մեր ենթադրությունները հիմնազուրկ են, քանի որ ՍԴ փոխնախագահի ընտրությունը պայմանավորված է փոխնախագահի առնվազն մեկ թեկնածուի առաջադրման կամ ինքնառաջադրման փաստով, իսկ ՍԴ եւ նրա յուրաքանչյուր դատավորի անկախությունը, ի թիվս այլնի, ենթադրում է փոխնախագահի չընտրության գործընթացի իրականացում բացառապես կամավորության հիմունքներով․

«ՍԴ փոխնախագահի ընտրությունը կանցկացվի այն ժամանակ, երբ կառաջադրվի կամ կինքնառաջադրվի Սահմանադրական դատարանի փոխնախագահի առաջին իսկ թեկնածուն»,- ասված էր հարցման պատասխանի մեջ։

Թեպետ ՍԴ փոխնախագահն, ըստ էության, կարեւորագույն պաշտոն չէ, սակայն Սահամանդրությունն այնուամենայնիվ սահմանել է այդ հաստիքը, հետեւաբար թեկնածու չառաջադրելու կամ չինքնառաջադրվելու դեպքում այն չի կարող հավերժ թափուր մնալ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի կազմն այս պահին անորոշ է։ Իրավական եւ քաղաքական դաշտում բուռն քննարկումներ են ընթանում՝ ՍԴ-ն ունի 7 անդամ եւ երկու դատավո՞ր, թե՞ 9 դատավոր։ Հիշեցնենք նաեւ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ-ում առաջացած այս ճգնաժամի լուծման երեք տարբերակ էր առաջարկել, որոնք գտնվում են սահմանադիր մարմինների տիրույթում։

Առաջին տարբերակում, ըստ Գրիգորյանի, Դատարանի անդամների եւ դատավորների, ինչպես նաեւ Դատարանի դատարանակազմական լիազորություններ ունեցող մյուս սահմանադրական մարմինների կոնսենսուալ որոշմամբ հաստատված կմնա այս իրավիճակը, եւ այս տարբերակն ընտրելու դեպքում սահմանադրական մարմիններն իրենց հստակ հայտարարություններով պետք է փաստեն, որ Դատարանն իր այս կազմով եւ դրա ձեւավորման ընթացքում մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը նշանակված անդամների նշանակմամբ չի խախտում Դատարանի ձեւավորման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջները, համապատասխանում է Դատարանի ձեւավորման համար Սահմանադրի նպատակներին՝ ներառյալ Դատարանի համար կարգավորումների ուժի մեջ մտնելու համար մինչեւ 2035թ.-ը սպասելը:

Լուծման երկրորդ տարբերակը այն է, որ իրավասու մարմինները պետք է Ազգային ժողովին առաջարկեն Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների թեկնածուներ։

Երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկում է Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականների մասին, եւ առաջարկում, որ նրանց հրաժարականի դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործարկվի՝ այն նույն գումարի չափով, որն իրենք ստանում են որպես ՍԴ անդամ։

Այսինքն՝ այս պահին անհասկանալի է նաեւ, թե ՍԴ-ն ինչպես է իր կազմից ընտրելու Դատարանի փոխնախագահ, երբ բացակայում է նույնիսկ իրավական որոշակիության սկզբունքը։

Տպել
3009 դիտում

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է