Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավարը որոշել է ազատվել աշխատանքից

Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյյա Պապինյանը հեռանում է պաշտոնից: Այս մասին Պապինյանը տեղեկացրել էր ֆեսյբուքյան իր էջում՝ գրելով. «ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ Եկավ ժամը հրաժեշտ տալու սիրած ու պաշտած գործին՝ թատրոնին, ավելի ճիշտ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններին: Թատրոն, որին նվիրել եմ գիտակցական կյանքիս շուրջ 40 տարին: Ծառայել, ստեղծագործել: Ափսոս անավարտ ծրագրերը»,-գրել է Հրաչյա Պապինյանը:

ՀԺ-ի հետ զրույցում Հրաչյա Պապինյանը, խոսելով իր այդ որոշման մասին, ասաց, որ դա կապված է աշխատանքային օրենսգրքի ոչ ճշգրիտ կիրառման հետ՝ ղեկավարության կողմից. «Աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթի տարբեր ընկալումների պատճառով՝ իմ եւ ղեկավարների մասով»,-ասաց նա՝ խոստանալով պատճառների մասին ավելի մանրամասն խոսել առաջիկայում:

Հրաչյա Պապինյանը Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է 1993թ-ից:

Ալավերդու քաղաքային թատրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս Հրաչյա Պապինյանի՝ աշխատանքից ազատելու մասին որեւէ դիմում չի ստացել, ստանալու դեպքում էլ՝ չի ազատելու. «Հրաչյա Պապինյանը միանշանակ մեր ռեժիսորն է՝ իմ կողմից ընտրված, եւ նա պետք է մնա, ես երկրորդ մարդ չեմ տեսնում, նա մեզ համար անփոխարինելի ռեժիսոր է, եւ ես երկրորդ մարդ չեմ տեսնում, որը կարող է փոխարինել Հրաչյա Պապինյանին»,-ասաց նա՝ նշելով, որ պարոն Պապինյանը պահի ազդեցության տակ վրդովվել է ու նման որոշում կայացրել. «Քաղաքի ղեկավարությունը խիստ ռեժիմ է ուզում ստեղծագործական խմբում, ստեղծագործողներն էլ, ովքեր կատարում են իրենց առաջ դրված բոլոր խնդիրները, ուզում են մի քիչ ազատ լինել, ես խնդիր չեմ տեսնում, այդ մարդը իր պիեսը բեմադրում է, ամեն ինչ հասցնում է ժամկետի մեջ, ու կապ չունի, թե քանի ժամ է աշխատում, կարեւորը՝ հասցնում է»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ աշխատանքային պրոցեսի ու աշխատանքային գրաֆիկի հետ կապված քննարկումներ են եղել անգամ մարզպետարանի համապատասխան բաժնում, որ ստեղծագործական խմբերը կարող են որոշակի ազատ ռեժիմ ունենալ, նրանք էլ թույլատրել են. «Պարոն Պապինյանը դեռ ազատման դիմում էլ չի տվել, տալու դեպքում էլ ես որպես տնօրեն չեմ ընդունի, ոչ էլ կոլեկտիվը թույլ կտա… ես հույս ունեմ, որ ամեն ինչ կհարթվի, ուրբաթ օրը քաղաքապետարանում հանդիպում է լինելու, եւ ամեն ինչ հարթվելու է…»:

Մեզ հասած տեղեկություններով՝ քաղաքապետարանը պայման է դրել թատրոնի աշխատակիցների առաջ, ըստ որի՝ պարտավոր են 8 ժամ լինել ու աշխատել թատրոնում, ինչն էլ աշխատակիցներից շատերի մոտ է դժգոհություն առաջացրել: Աշխատակիցներից ոմանց խոսքով՝ իրենք կարողացել են այնպես անել, որ աշխատանքը չտուժի, հետեւաբար, ամեն օր 8 ժամ թատրոնում գտնվելը դեռեւս արդյունքի գրավական չէ:

Տնօրենը եւս փաստեց, որ աշխատանքային 8 ամիսներն պետք է 2 նոր պիես բեմադրվի, նաեւ նախորդ ներկայացումներից վերականգնվեն, ինչը եւ՝ արվում է:

Տպել
4129 դիտում

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել