Կրթության նախարարությունը կոչ է անում ՀԱՕԿ-ին զերծ մնալ բռնցքամարտի մասին խնդրահարույց նախաձեռնություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կոչ է անում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին զերծ մնալ հայկական բռնցքամարտի վերաբերյալ այնպիսի որոշումներից, որոնք խնդրահարույց են: Այս մասին նախարարությունը պաշտոնական հաղորդարություն է տարածել: Հայտնի է, որ ՀԱՕԿ-ը պատրաստվում է այսօր՝ հուլիսի 24-ին, իր կազմից հանել Բռնցքամարտի միջազգային միության՝ ԱԻԲԱ-ի կողմից ճանաչված ու երկար տարիներ գործունեություն ծավալող ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան եւ դրա փոխարեն ընդգրկել նորաստեղծ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան: Նախարարությունը նաեւ ՀԱՕԿ-ին հորդորում է հարգել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները: ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակը, Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայում (AIBA) ու «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ղեկավար կազմում առկա խնդիրները, ինչպես նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հուլիսի 24-ին արտահերթ գլխավոր ասամբլեա կազմակերպելու որոշումը, որի օրակարգում են ընդգրկված «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին անդամությունից զրկելու ու «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ին ժամանակավոր անդամի կարգավիճակ տալու հարցերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ցանկանում է պարզաբանել իրավիճակն ու հայտարարել հետեւյալը.

  1. ՀՀ-ում բռնցքամարտի միակ ճանաչված ու հստակ քաղաքականություն վարող ֆեդերացիան «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ն է, որը ճանաչված է նաեւ սիրողական բռնցքամարտի միջազգային համակարգող կառույցի՝ AIBA-ի կողմից։ Ըստ ՀԱՕԿ կանոնադրության Հոդված 5-ի՝ ՀԱՕԿ-ի կազմի մեջ են մտնում «Բոլոր այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերը ղեկավարող միջազգային ֆեդերացիաներին, եթե այդ ազգային ֆեդերացիաները երկրում ու միջազգային մասշտաբով վարում են ռեալ եւ հստակ մարզական գործունեություն, կազմակեպում ու մասնակցում են մրցումների, իրագործում են մարզիկների պատրաստման ծրագրեր։ Յուրաքանչյուր մարզաձեւից ՀԱՕԿ-ը կարող է ճանաչել մեկ ազգային ֆեդերացիա»։ 
  2. 2019 թվականի հունիսի 26-ին Լոզանում կայացավ ՄՕԿ-ի 134-րդ հերթական ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց 2020 թվականի Օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումների կազմակերպման ու դրան նախորդող որակավորման մրցումների կազմակերպման համար ստեղծել հատուկ հանձնաժողով՝ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի ղեկավար Մորինարի Վատանաբեի նախագահությամբ։ Հանձնաժողովին մասնակիցների հայտերը ներկայացնելու են ազգային օլիմպիական կոմիտեները եւ մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները։
  3. «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ղեկավար կազմը վերջին ամիսներին ցուցաբերում է անտարբերություն ու անգործություն՝ ականջալուր չլինելով ղեկավար կազմի նոր ընտրություններ կազմակերպելու ԱԻԲԱ-ի հորդորին, ու միեւնույն ժամանակ չձեռնարկելով որեւէ գործուն քայլ իրավիճակի կայունացման համար, ինչը կարող է վտանգել ՀՀ հավաքական թիմի մրցելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կոչ է անում «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ին հարգել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով։ Ֆեդերացիայի ղեկավար կազմում տիրող իրադրությունը չի կարող առիթ հանդիսանալ մարզաձեւի միջազգայնորեն ճանաչված, տարիներ շարունակ նվաճումներ արձանագրած ու երկրի պատիվը բարձր պահած ազգային ֆեդերացիայի օրինական գործունեության խոչընդոտման համար։  Այսօրինակ գործընթացները, երբ առկա է անորոշությունների մեծ քանակ, կարող են վտանգել Տոկիոյում 2020 թվականին հայ բռնցքամարտիկների պատշաճ մրցելույթները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցել գործընթացին ու ՀԱՕԿ-ի հետ համատեղ նախապատրաստել Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմին առաջիկա Օլիմպիական խաղերին մինչեւ ֆեդերացիայի շուրջ ծագած խնդրի հանգուցալուծումը, իսկ այդ հանգուցալուծումը պետք է տրվի բազմակողմ քննարկումների արդյունքում։

Ցանկանում ենք հիշեցնել նաեւ, որ, համաձայն ՀՀ պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձեւերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման 2017 թվականի հուլիսի 24-ին հաստատված կարգի 3-րդ գլխի 3-րդ կետի 10-րդ ենթակետի, ֆինանսական աջակցություն ստանալու համար ֆեդերացիաները պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացման արձանագրությունների քաղվածքը, եթե առաջին անգամ են դիմում ֆինանսական աջակցության համար։ Ինչպես նաեւ, 3-րդ գլխի 3-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջով ֆինանսավորման համար դիմող ֆեդերացիան պետք է ներկայացնի համապատասխան մարզաձեւի միջազգային ֆեդերացիային անդամակցելու վերաբերյալ հիմնավորող փաստաթուղթը եւ դրա պատճենը։ «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ն չի բավարարում առնվազն այս երկու պահանջներին ու չի կարող ակնկալել պետական ֆինանսական աջակցություն։

ՀԱՕԿ-ը հարցի լուծումը պետք է փնտրի կառուցողական քննարկման դաշտում ու նախեւառաջ հարցը քննարկի ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների ամբողջ շրջանակում աջակցել կողմերին ու ապահովել օրենքի պահանջների կատարումը բռնցքամարտ մարզաձեւում վարվող պետական քաղաքականությունը կանոնակարգելու համար, ինչպես նաեւ որոշում կայացնել պետական ֆինանսական աջակցության տրամադրման հարցում»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

 

Տպել
2770 դիտում

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ