Եթե համամիտ չեն, թող դիմեն դատարան. Ռոստոմյանը՝ կրթության նախարարությանը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա ռոստոմյանը վստահ է, որ իրենք բռնցքամարտի վերաբերյալ ճիշտ որոշում են կայացրել: Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀԱՕԿ արտահերթ ասամբլեայի ժամանակ ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան, որը գործում է երկար տարիներ եւ ճանաչված է Բռնցքամարտի միջազգային միության կողմից (ԱԻԲԱ) հեռացվեց, եւ որպես ՀԱՕԿ ժամանակավոր անդամ ընդունվեց նորաստեղծ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան, որը միջազգային կառույցի կողմից ճանաչում չունի: Մինչեւ ասամբելայի մեկնարկը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարություն էր տարածել: Ասամբլեայից հետո ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը այդ եւ այլ հարցերի շուրջ խոսեց լրագրողների հետ:

- ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն արձագանքել է: Հաղոդագրությունում մասնավորապես ասված է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կոչ է անում «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ին հարգել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով»: Համամի՞տ եք այս ձեւակերպման հետ եւ ի՞նչ եք պատրաստվում խոսել նախարարության հետ որպես այս հայտարարության արձագանք:

- Եթե իրավական առումով նայենք, խնդիր չկա: Եթե իրենք համամիտ չեն կարող են դիմել դատարան: Դատարանն էլ միայն Լոզանի արբիտրաժանին դատարասնն է: Խնդրեմ, պատրաս ենք: Վստահ եմ, որ մենք որեւէ բան չենք խախտել, քանի որ այս ամենը քննարկել ենք: Եթե խնդրահարույց լիներ, 1 տարի չէր տեւի այս ամենը: Քննարկել ենք, մենք բոլոր պատասխաններն ունենք: Ինչ վերաբերում է այդ երկար նախարարության ասածին, կասեմ հետեւյալը. այնտեղ նաեւ կետ կա, որ կոչ են անում քննարկելք համագործակցել, ի սեր Աստծո, 1 տարի է՝ տեւում է: Եթե չեմ սխալվում, հունիսի 1-ից նախարարը նշանակվել է: Դե յուրե է հունիսի 1-ից նշանակվել, բայց դե ֆակտո, որքան գիտեմ, ավելի շուտ: Խնդիր չկա, այս 4 ամիսների ընթացքում չ եղել 1 անգամ, որ ասեն՝ եկեք խոսանք մենք... հակառակը, միշտ մենք ենք ասել՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք նստենք հասկանանք՝ ոնց է լինելու, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են այս օրի հասել: Մենք որեւէ արձագանք չենք ստացել: Եվ գլխավոր ասամբլեայից ընդամենը 1 ժամ առաջ հայտարարություն տարածել... ուղղակի իմաստը չեմ հասկանում, մանավանդ պարոն Հարությունյանի հետ իմ հարաբերությունները միշտ ջերմ են եղել եւ շատ նորմալ, չեմ կարծում, որ դժվար էր... Նախարարը քաղաքական պաշտոն է, ուղղակի ով, որ պատասխանատու է այդ նախարարությունում, նրանք պետք է ժամանակին զեկուցած լինեին: Իմ կարծիքով՝ դա ավելի ճիշտ է: Եթե ժամանակին զեկուցած լինեին, այսօր իրենք ոչ այդ հայտարարությունը կանեին... ավելի ասեմ, այսօր նրանք լրիվ տեղեկացված կլինեին խնդրի իրական էությանը: Եթե մենք սխալ ենք, պատրաստ ենք պատասխանատվություն կրել, բայց մենքս սխալ ենք:

-  Նախարարության մեջ նաեւ ասված է, որ պատեւատ են համագործակցել օլիմպիական կոմիտեի հետ: Դուք պատրա՞ստ եք:

- Մենք միշտ ենք պատրաստ: Որեւէ խնդիր չկա, մենք քաղաքական ինչ-որ բաներով չենք զբաղվում: Մեզ մոտ հստակ է. եկեք աշխատենք, մեզ օգնեք-չօգնեք, մենք մեկ է մեր գործն անելու ենք: Այսօր, օրինա, այս ամբողջի մեջ մեզ անհասկանալի է այդ ֆինանսավորումը, մեզ փողով պետք չէ վախեցնել, փողով վախեցնում են, մթոմ ի՞նչ: Ամեն ինչ հասկանալի է, եկեք համագործակցենք, բայց ոչ թե նիստից կես ժամ կամ 40 րոպե առաջ... այս հարցը 1 տարի է՝ արծարծվում է:

- Բազմաթիվ փաստարկներ առաջ բերեցիք, բայց որքան Դուք եք փաստարկներ բերում, այնքան էլ մյուս կողմը հակափաստարկներ է բերում: Կարծո՞ւմ եք, Ձեր փաստարկներն ավելի հիմնավոր են, քան նրանցը:

- Ես չեմ կարծում, ես վստահ եմ: Երբեք այնպիսի քայլ չեմ անում, որ վնասեմ առաջինը իմ երկրի պատիվը, իմ երկրի հեղինակությունը: Չեք կարող գտնել 1 անգամ որեւէ քայլ:

- Քանի որ նշեցիք, որ թող դիմեն դատարան, ինչո՞ւ դուք կամ մյուս ֆեդերացիան (նորաստեղծը) չի դիմել դատարան ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունների հետ կապված:

- Մենք չէինք կարող դիմել, կանոնադրությամբ՝ մենք այդ իրավունքը չունեինք:

- Իսկ մյուսը ֆեդերացիան ինչո՞ւ դատարան չի դիմել:

- Գնացեք մյուս ֆեդերացիային հարցրեք:

Այլ հարցե կա՞ն (խմբ. ասաց դիմելով լրագրողներին):

- Ըստ Ձեզ՝ ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան Եվրոպական խաղերում այդ 4 մեդալակիր բռնցքամարտիկներին պատրաստելու գործում ի՞նչ ավանդ է ունեցել:

- Մենք որեւէ մեկի ավանդը չենք թերագնահատում, մարզիչների աշխատանքը՝ բարձր, ֆեդերացիայի աշխատանքը... իսկ դուք գիտե՞ք՝ վերջին ամիսներին ով է ֆինանսավորել նրանց, տեղյա՞կ եք միջազգային ֆեդերացիայի հետ ով է աշխատել: Մարզիչներից շատ գոհ ենք, ֆեդերացիայից՝ միանշանակ ո՛չ:

- Ձեր խոսքում նշեցիք, որ երբ Գագիկ Ծառուկյանը ստանձնել է ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, որեւէ բան չի եղել, եւ շատերը ժամանակավոր ամնեզիա ունեն: Խնդրում եմ՝ ասեք՝ ում է վերաբերում:

- Ով հասկացել է, թող հասկանա, ով չի հասկացել, իր խնդիրն է: Ում համար էր, ինքը, վստահ եմ, հասակցել է:

- Մի քանի ամիս առաջ այն ժամանակ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը հրապարակել էր ԱԻԲԱ-ի գրությունը, որում ԱԻԲԱ-ն պահանջեց, որ 3 ամսվա ընթացքում ՀԲՖ-ն նախագահի նոր ընտրություններ անցկացնի: 3 ամիսներն անցել են, ընտրություն չի եղել, ինչո՞ւ այդ դեպքում չկա ԱԻԲԱ-ի որեւէ արձագանք:

- ԱԻԲԱ-ն մեզ խնդրեց Արթուրը (խմբ. նկատի ունի ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանին) նամակ էր գրելմ ինձ ուղարկեցին այդ նամակը, գրել էր իբր քվեարկության հարցը դիտարկվում է դատարանում, բայց դատարանում ոչ թե քվեարկության հարցն էր, այլ այն, որ նախարարությունը դադարեցրել է ֆինանսավորումը: ԱԻԲԱ-ն խնդրեց մինրեւ հունիսի 10 բան չանեքն: Ինչու ձգվեց, որովհետեւ Եվրոպական խաղեր եւ այլն: Ինչ վերաբերում է ԱԻԲԱ-ին, ԱԻԲԱ-ն իր խնդիրների մեջ է: Նույնը, ինչ այստեղ է կատարվում, գումարած, փառք Աստծո, այստեղ խնդիրը չկա, բայց այնտեղ մեծ կոռուպցիոն, խայտառակ կոռուպցիոն բաներ են հայտնաբերվել, դրա համար ՄՕԿ-ը որոշել է «քոքից կտրել»: ԱԻԲԱ-ի գլուխը խառն է, ասածը դա էր:

- Ի բերջո ԱԻԲԱ-ի տեսակետն է լինելու վճռական: Երբ իրենց ներքին հարցերը կարգավորեն, ա՞յդ ժամանակ կլինի կողմնորոշումը՝ Ձեր կարծիքով:

- Չեմ կարծում, որ ԱԻԲԱ-ն իր ներքին հարցերը կկարգավորի, խիստ կասկածում եմ: Իմ անձնական կարծիքն է, որ կստեղծվի միջազգային նոր ֆեդերացիա:

- Ի՞նչ է լինելու, ի՞նչ գործողություններ են Սպասվում:

-  Շատ լավ է լինելու: Որեւէ խնդիր լինելու: Նշեցի, որ ժամանակավորապես ենք ընդունե այս ֆեդերացիան (խմբ. նորաստեծ ֆեդերացիան): Հին ֆեդերաիցնա հիմա հետ ենք կանչում ԱԻԲԱ-ից: Նաեւ նոր ֆեդերացիայի թղթերը կուղարկենք ե՛ւ ԱԻԲԱ, ե՛ւ ՄՕԿ: Այնտեղից պատասխան ստանալուց արդեն կդառնա լիիրավ անդամ, եթե դա է ձեզ հետաքրքրում: Եթե հետաքրքրում է Տոկիո 2020-ը, ապա ֆեդերացիան հանձնաժողովի հետ համատեղ կղեկավարեն թիմը մինչեւ 2020 թ. օլիմպիական խաղերը ներառյալ: Դրանից հետո ըստ արդյունքների. արդյունքներ ցույց կտան, ֆեդերացիան կմնա, մարզիչները կմնան, ցույց չեն տա, կքննարկենք բոլորս միասին:

- Ուրիշ ֆեդերացիաների նախագահների ընտրությունները արդյո՞ք օրենքով են եղել:

- Եղել է ջրագնդակը, էլի մի ֆեդերացիա տասնըքանի թվականին, նույն ընթացակարգով արել ենք: Եթե չկա բողոք, որտեղ՞ից պետք է իմանանք: Եթե կա տվյալ ֆեդերացիայի ժողովրդի բողոք եւ եթե իրական են բողոքները, ապա կստանա այս նույն գործընթացի հայելային պատկերը:

- Թաեքվոնդոյում...

- Թաեքվոնդոյի հետ կապված մինչեւ այսօր ՀԱՕԿ բողոք չի եղել:

- Մինսկում բռնցքամարտի կազմը ընտրելու մասին. ՀԱՕԿ կանոնադրությունն ասում է, որ ՀԱՕԿ-ը պետք է հաստատի ՄՕԿ-ի կողմից ճանաչված ֆեդերացիայի (տվյալ դեպքում ԱԻԲԱ-ի) ներկայացրած կազմը: ՀԱՕԿ կանոնադրության միակ դրույթը, որ թույլ է տալիս չհաստատել այն է, որ մարզիկները չեն համապատասխանում օլիմպիական խարտիային: Ֆեդերացիայի կազմը փոխելուց առաջ նման հիմք ունեցե՞լ եք:

- Չգիտեմ՝ ինչ եք կարդացել, բայց բոլոր... ճիշտ եք աում, բայց, եթե ֆեդերացիան մեր կողմից կասեցված է, մենք որեւէ հարաբերություն ֆեդերացիայի հետ չենք ունեցել: Ստացել ենք 2 ֆեդերացիայի թիմերի կազմեր, Գեւորգյան Արթուրի ֆեդերացայից 10-ից 8 քաշ է ներկայացված եղել՝ 81-ն ու 52-ը ընդհանրապես ներկայացված չեն եղել:

Տպել
2061 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով