Վենետիկի հանձնաժողովն ու Հրայր Թովմասյանի ընկերը ասել են նույն բանը՝ ոչ թե «անդամ», այլ՝ «դատավոր»

Տեւական ժամանակ է՝  հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է: Կա՞ արդյոք երկրի բարձրագույն դատարանի գործունեության շուրջ  ճգնաժամ, թե՞  բարձրացված աղմուկը ընդամենը ՍԴ-ի վերաբերյալ  մայր օրենքի դրույթների «կամայական, աբսուրդային» մեկնաբանման հետեւանք է:  

Խոսքը մասնավորապես «ՍԴ դատավոր» եւ «ՍԴ անդամ» եզրույթներին է վերաբերում,  որոնք, ըստ նախկին իշխանության ներկայացուցիչների, նույն իմաստն են արտահայտում, եւ հետեւապես՝  ՍԴ անդամ ասելով՝ պետք է նկատի ունենալ հենց դատավորին: Հետեւապես ՍԴ-ն իր ներկայիս կազմով կարող է անվրդով շարունակել իր գործունեությունը: Սահմանադրական ճգնաժամի առկայությունը հիմնավորողները, բացի այդ, հղում են անում ՍԴ ներկայիս գործող կազմին, որի մեծամասնությունը ոչ թե ընտվել է ԱԺ-ի կողմից, ինչպես ուժի մեջ մտած նոր Սահմանադրությունն է նախատեսում, այլ նշանակվել նախկին իրավակարգավորումների համաձայն՝  ԱԺ-ի որոշմամբ եւ ՀՀ նախագահի հրամագրերով: Վիճարկման առարկա է նաեւ ՍԴ նախագահի պաշտոնում Հ. Թովմասյանի պաշտոնավարման լեգիտիմությունը, որը, ըստ նոր Սահմանադրության, պետք է ընտրվեր ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ՝ ՍԴ դատավորների:

Այն, որ ՍԴ-ի շուրջ առկա է նման ճգնաժամ, պնդում է նաեւ վերջերս ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը եւ այդ ճգնաժամի լուծման բանալին առաջարկում պատկան ատյաններին իր կողմից ուղարկված նամակում: Թեեւ նամակին դեռեւս որեւէ ներպետական ատյան չի արձագանքել, սակայն փոխարենը ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկին անդրադարձ կա օրերս գաղտազերծված՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունում: Դրանում մասնավորապես ասվում է, որ «Վերանայված Սահմանադրության 213 հոդվածը հստակ եւ աներկբա սահմանում է, որ մինչեւ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը եւ անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև 2005 թվականի Սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը»։

Ի՞նչ էր ասում Վենետիկի հանձնաժողովը 2015-ին

Վենետիկի հանձնաժողովը իր՝ ՀՀ  Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 եւ 10-րդ գլուխների վերաբերյալ նախնական կարծիքում (Ստրասբուրգ, 2015 թ, սեպտեբերի 10) անդրադառնալով նախագծին՝ մասնավորապես դատարաններին, այդ թվում եւ ՍԴ-ին վերաբերող դրույթներին «Հատուկ նկատառումներ» խորագրի ներքո անդրադարձել է նախագծի 166 հոդվածով սահմանված ՍԴ դատարանի կազմին ու կազմավորման կարգին: Ըստ այդմ՝ ՍԴ-ն բացկացած է 9 դատավորներից, որոնցից երեքն ընտրվում են ՀՀ նախագահի, երեքը` ՀՀ  կառավարության, եւ երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: ՍԴ դատավորներին ընտրում է ԱԺ-ն` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: «Այսպիսի համակարգը ՍԴ-ի համար ապահովում է անհրաժեշտ ժողովրդավարական լեգիտիմություն»,- նկատում է ՎՀ-ն, եւ, ինչպես տեսանք՝ կիրառում ոչ թե անդամ, այլ՝ դատավոր տերմինը: Հաջորդիվ, ՎՀ-ն անդրադառնում է նաեւ նախագծի այլ դրույթների: «ՍԴ ատավորները պաշտոնավարում են տասներկու տարի՝ մինչեւ յոթանասուն տարին լրանալը, եւ չեն կարող վերստին ընտրվել ՍԴ  դատավորի պաշտոնում»: Այս դրույթն, ըստ կարծիքի հեղինակների, «համապատասխանում է եվրոպական պրակտիկային»: Իսկ այն, որ  ՍԴ-ն իր կազմից ընտրում է ՍԴ նախագահ եւ փոխնախագահ, եւ որ վերջինններս ընտրվում են վեց տարի ժամկետով առանց վերընտրվելու իրավունքի, կարծիքի հեղինակները նկատում են՝ սա «լավ երաշխիք է դատարանի անկախության համար», այսպիսով կարեւորելով ՍԴ-ի անկախության հանգամանքը, եւ դրա երաշխիք որպես, փաստորեն, դիտարկում ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրության նոր ընթացակարգը: Ենթադրում ենք, որ այդ կարգավորումներին հավանություն տալով՝ հեղինակավոր հանձնաժողովը նկատի է ունեցել, որ դրանք կյանքի կկոչվեն ոչ թե հեռավոր ապագայում, ասենք՝ խորհրդարանական կառավարման անցնելուց 20-30 տարի հետո, այլ՝ փոխված Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելուն զուգընթաց: 

«Դատավոր», այլ ոչ թե «անդամ»  

Միայն Վենետիկի հանձնաժողովը չէ, որ իր նկատառումներն է հայտնել ՍԴ-ի խնդրահարույց դրույթների վերաբերյալ: «ՀՀ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը. Համառոտ պարզաբանումներ» գրքում, որը հրատարակվել է 2016-ին եւ պատրաստվել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ջանքերով, նույնպես ներկայացված են գրեթե նույնական դիտարկումներ: Գրքի համահեղինակը այս կազմակերպության «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ղեկավարն է ՀՀ-ում, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Անդրադառնալով մասնավորապես ՍԴ-ին վերաբերող պարզաբանումներին, նկատենք, որ այստեղ նույնպես գործածված է ոչ թե ՍԴ անդամ, այլ՝ ՍԴ դատավոր եզրույթը, բացի այդ՝ ուշագրավ մեկնաբանություն է ներկայացված ՍԴ-ի ձեւավորման առնչությամբ: «Վերափոխվել է ՍԴ-ի ձեւավորման կարգը: 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված` Հանրապետության նախագահի եւ ԱԺ-ի մասնակցությամբ ՍԴ-ի կազմի ձեւավորման փոխարեն փոփոխված Սահմանադրությամբ դատավորներին ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ...: Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում առաջնային մանդատով օժտված միակ ներկայացուցչական մարմնի որոշումը ՍԴ դատավորների ընտրությանը հաղորդում է ժողովրդավարական բարձր լեգիտիմություն: Միեւնույն ժամանակ, կարեւոր նորույթ է դատավորների ընդհանուր ժողովի մասնակցությունը այս գործընթացին, որը առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի դատավորներին եւս հնարավորություն է տալիս դառնալ ՍԴ դատավոր եւ իրենց պրակտիկ փորձառությամբ նպաստել դատարանի գործունեությանը»,- ասված է գրքում:

Իսկ ի՞նչ ունենք այսօր. ԱԺ-ի կողմից ընտրված միայն երկու դատավոր՝ Ա. Դիլանյան, Վ. Գրիգորյան, մնացածը ինչպես ընդունված է ասել՝  «նախկին ռեժիմի» օրոք նշանակված անդամներ են: Պարզաբանումներում այնուհետ նշվում է. «2015 թ. փոփոխություններով Սահմանադրությունը սահմանափակում է ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով՝ առանց վերընտրման իրավունքի: Նման ժամկետային սահմանափակումը բնորոշ է եվրոպական բազմաթիվ երկրների: Առանց վերընտրվելու հնարավորության պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը առավել նպաստում է ՍԴ դատավորների անկախության ամրապնդմանը` միեւնույն ժամանակ հնարավոր դարձնելով սերնդափոխություն եւ գաղափարական փոփոխություններ»: Նկատենք, որ ՍԴ անդամներից Ալվինա Գյուլումյանը ՀՀ նախագահի հրամանագրով ՍԴ անդամ է նշանակվել 2014-ին, Արայիկ Թունյանը՝  ԱԺ որոշմամբ, 2014-ին, Հրանտ Նազարյանը ՀՀ նախագահի հրամանագրով 1996-ին, Ֆելիքս Թոխյանը՝ ՀՀ նախագահի հրամանագով՝ 1997-ին, Աշոտ Խաչատրյանը՝ 2010-ին, ԱԺ որոշմամբ, Արեւիկ Պետրոսյանը նույնպես՝ 2010-ին, ՀՀ նախագահի հրամանագրով: Եթե ելնեք պարզաբանումների տրմաբանությունից, ապա կտեսնենք, որ ՍԴ-ում այսօր առկա իրավիճակը չի արտացոլում Սահմանադրության ուղիղ «պարտադրանքը», եւ ընտրված չլինելով ԱԺ-ի կողմից, ՍԴ կազմի որոշ անդամներ իրենց գործունեությամբ դուրս են ՍԴ-ի իրավակարգավորումների համատեքստից (ինչպե՞ս կարող են միեւնույն մարմնի պաշտոնյաները պաշտոնավարել տարբեր կարգով` մի դեպքում նշանակված, մյուս դեպքում՝ ընտրված լինելով, եթե նրանք ի պաշտոնե ունեն հավասար իրավունքներ եւ լիազորություններ:

Ինչ վերաբերում է ՍԴ-ում սերնդափոխությանը, ապա, դարձյալ ելնելով վերոհիշյալ պարզաբանումերից, ՍԴ գործող կազմի մեծամասնության hետայսու պաշտոնավարումը անորոշ ժամկետով առկախում է այդ մարմնում սերնդափոխության  հեռանկարը: (ՍԴ անդամներից  Ֆ. Թոխյանը արդեն շուրջ 22 տարի է՝ պաշտոնավարում է, Հ.Նազարյանը՝ 23 տարի): Ինչ մնում է ՍԴ-ում գաղափարական փոփոխություններին, ապա այն եւս մշուշոտ է գործող հին կազմով պաշտոնավարելու դեպքում, քանի որ այդ կազմը հանգամանքների բերումով կայացրել է օրվա իշխանության շահերից բխող եւ քիմքին հաճո որոշումներ եւ ոչ մի երաշխիք չկա, որ այսուհետ եւս չի շարժվելու հին իներցիայով, ինչպես կասեր դասականը՝ «դիլխոր» չթողնելով նրանց, որոնց օրոք իրենք ՍԴ անդամ են նշանակվել:    

ՍԴ աճպարար նախագահը       

Ըստ 2015 թ. Սահմանադրության՝ ՍԴ նախագահը եւ փոխնախագահն ընտրվում են ՍԴ դատավորների կողմից: Դա, ինչպես նշված է սույն պարզաբանումներում, «հնարավորություն է տալիս տարբեր դատավորների պաշտոնավարելու որպես դատարանի նախագահ եւ կանխում է դատարանի նախագահի գերակայությունն այլ դատավորների հանդեպ: Որպես դատարանի նախագահ պաշտոնավարելու հնարավորությունը հավելյալ խրախուսման հնարավորություն է ստեղծում դատավորների համար»: Պարզաբանումների այս հատվածը ըստ էության հուշում է, որ ՍԴ գործող նախագահը ոչ միայն լեգիտիմ չէ, այլ բարեփոխված սահմանադրական պահանջի խախտմամբ է ընտրվել: Վերհիշեք, թե ինչպես Հ. Թովմասյանն ընտրվոց ՍԴ անդամ, ապա եւ նախագահ: ՀԺ-ն ժամանակին գրել էր, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրության «ճարտարապետ» Թովմասյանին հավերժացնել ՍԴ նախագահի պաշտոնում՝ նրան այդ պաշտոնում ընտրելով ՀՀ-ի՝  խորհրդարանական համակարգին անցնելու վերջին ամսում, երբ դեռ գործում էին 2005 թ. Սահմանադրության իրավակարգավորումները: Դեպքերն ընթացան այնպես, ինչպես կանխատեսել էինք:

Հ.Գ. Հաշվի առնելով վերոշարադրյալը եւ դրանք համադրելով առկա իրավիճակի հետ՝ կարծեք առարկայական է դառնում ՍԴ-ի շուրջ ճգնաժամը: Հիշյալ պարզաբանումների հեղինակներին, որոնցից մասնավորապես Վ. Պողոսյանը ՍԴ նախագահ Թովմասյանի վաղեմի գործընկերն է, հազիվ թե որեւէ մեկը մեղադրի մայր օրենքը «աբսուրդային մեկանաբանման» ենթարկելու մեջ, ինչում մեղադրվում է գրեթե նույնաբովանդակ մեկնաբանություններով հանդես եկած ՍԴ դատավոր Վ. Գրիգորյանը:

Հեղինե Մանուկյան

Տպել
5280 դիտում

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել