Վարդավառի տոնին Գյումրի է այցելել 5000-ից ավելի հյուր, չի գրանցվել ոչ մի միջադեպ (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանների եւ ջրցանների շարքերն այսօր բարի նպատակով էին  տեղակայված: Ջրցանները ջուր էին մատակարարում տոնի մասնակիցներին, ոստիկաններն ու շտապբուժօգնության անձնակազմն ապահովում բոլորի անվտանգ ուրախությունը:  

Վաղ առավոտյան տոնի մեկնարկը տրվել էր Թատերական հրապարակից՝ արձանների լվացմամբ: Այնուհետ, կեսօրից  շարունակվել Գյումրու Վարդանանց հրապարակում: Տոնի «մեղավորը» Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հեղինակած «Տարբերեք թացը չորից․ ճիշտը թացն է» չելենջը:

Թացը չորից տարբերելու համար Գյումրի էր եկել 4300-ից ավելի հյուր: Ռուբեն Մխիթարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, մինչ տոնի մեկնարկը պատկերացրել էր, որ ամեն ինչ ավելի համեստ էր լինելու, քանի որ առաջին անգամն էր Գյումրիում նման միջոցառում կազմակերպվում: «Բոլորս էլ գյումրեցիներ ենք, գիտենք, որ Վարդավառը Գյումրիում ամեն մեկն իր թաղում է խաղացել, մարդիկ էլ եղել են իջել են հրապարակ, շատրվանների մոտ են խաղացել: Եվ ես մտածում էի, որ սկսեմ նախաձեռնությունը, իմ ընկերներին միացնեմ այս նախաձեռնության PR-ին, ինչ-որ զգալի հատված, մոտ 2000 մարդ եթե առաջին անգամվա համար կարողանանք կենտրոնացնել Գյումրու հրապարակում, կարելի էր հաջողություն համարել: Մեջս այդ պահին խոսում էր մեդիա-պրոդյուսորի ինտուիցիան: Բայց այսօր սպասելիքներս ոչ թե արդարացան, այլ աննորմալ ձեւի  արդարացան, որովհետեւ մենք դրոնով նկարել ենք, եւ միջոցառման պիկի ժամանակ՝ 13:45-ի սահմաններում հաշվել ենք 4300 մարդ: Բայց շատերն էլ եկել, ջրվել, ուրախացել, գնացել են: Մենք ճանապարհային մոնիտորինգ ենք արել, թե ինչքան նոր մեքենա է մտել Գյումրի: Մեր հաշվարկով թիվը հասել է 5000-ի: Սա Գյումրու համար ֆենոմենալ ցուցանիշ է: Ես էդ ընթացքում խոսել եմ բոլոր սրճարանատերերի հետ, ասել են իրենց մոտ ասեղ գցելու տեղ չկա: Խոսել եմ հին ընկերներիս հետ, ովքեր ռեստորանային բիզնեսի մեջ են: Ասում են այս երկու օրերին ռեստորան մտնող մարդիկ բոլորը նոր դեմքեր են, այսինքն մշտական այցելողները չեն:  Հանդիպել եմ այսօր մարդկանց, ովքեր Լիոնից են եկել, Փարիզից, Մոսկվայից, Ամստերդամից ու Պետերբուրգից: Մարդ էլ կար, հաղորդագրություն էր ուղարկել, թե իր չվերթը չի հմապատասխանում,  ԱՄՆ-ից են գալիս, կարո՞ղ են արդյոք վաղը Գյումրիում Վարդավառի տոնակատարության մասնակցել»,-ասաց Մխիթարյանն ավելացնելով՝ պետական ռեսուրսից ծախսվել է միայն ջուր, մնացած ծախսերը հոգացել է ընկերների հետ:

Տոնի մեկնարկին 2200-ից ավելի դույլ է նվիրվել հյուրերին, գյումրեցիները հրապարակ են եկել սեփական դույլերով: «Ոչ թե իմ սպասելիքներն, այլ իմ քաղաքի սպասելիքներն արդարացան: Մենակ էն, որ ջրի բարձր շիթը ջրում էր, ու իմ քաղաքի երիտասարդները, մոտ հազար մարդ պարում էր ժամանակակից երաժշտության տակ, ինձ համար ամենամեծ գնահատականն էր դա: Իմ քաղաքի տոնը ստացվեց, իմ քաղաքի ցավը տանեմ: Բոլոր նրանք, ովքեր եկան, անսահման ուրախություն պարգեւեցին բոլոր երիտասարդներին ու երեխաներին: Ավելին, մի պահ քաղաքապետարանի մոտ ինձ թվաց, թե Գոռ Հակոբյանը կարող է խեղդվի:  Մոռ քառասուն դույլով ջրում էին, նկարում էին, Աղասը նույն ձեւի, ես ասի խեղդվում է, Ամարասի Վիկան: Բայց ամենաշատն այսօր ջրվել եմ ես, նշանակետի տակ էի»: 

Ինչպես որոշվեց Գյումրիում նման տոն անցկացնել: Ռուբեն Մխիթարյանն ասաց պատճառը եղել է արձակուրդն ընտանիքի հետ Գյումրիում անցկացնելու որոշումը: «Որոշեցի չգնալ Եվրոպա, չգնալ ռուսական կուրորտ, որոշեցի էս տարի տասը օր ընտանիքով մնալ Գյումրիում: Եվ մտածեցի, եթե եվրոպայի տարբեր երկրներում ամառային տոներ կան եւ հետաքրքիր միջոցառումներ են անցկացվում, ինչու հնարավոր չէ Գյումրիում եւս անցկացնել այնպիսի Վարդավառ, որ ամբողջ աշխարհն այդ մասին խոսի: Եվ փառք Աստծո, էն ինչ-որ նախատեսել էի, մեդիա-պրոդյուսորի նյուխն աշխատեց, հլը չեմ ծերացել»,-կատակեց Ռուբեն Մխիթարյանը:

Ի դեպ, ամենակարեւոր ընդգծումը: Վարդանանց հրապարակում  մոտ հինգ հազար մարդ կար, որեւէ պատահար ու միջադեպ չի գրանցվել: Գյումրին, ըստ Ռուբեն Մխիթարյանի, մեկ անգամ եւս ապացուցեց, որ իսկապես մշակութային մայրաքաղաք է: Գյումրին ու գյումրեցին ուրախանալիս ուրախանալ, տխրելիս, ցավոք, տխրել գիտի: Այսօրվա երիտասարդությունն ապացուցեց. ոչնչով չի տարբերվում եվրոպական ամենազարգացած երկրների երիտասարդներից: 

Տպել
28124 դիտում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել