Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

Ես համաձայն եմ վարչապետի մամուլի խոսնակի այն կարծիքի հետ, որ Ամուլսարի ոսկեբեր հանքի շահագործման համար կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն չկա․ նույնիսկ առաջինի անհրաժեշտությունը չի եղել, որովհետեւ ամեն ինչ ի սկզբանե պարզ էր․ անկյունաքարայինը մարդկանց լսված լինելու իրավունքն էր, մարդիկ ասում են՝ մեր տնտեսական գոտին էկոտնտեսական գոտի է, դուք բերել՝ դրա հետ լուրջ բախում ունեցող հանքարդյունաբերություն եք ուզում զարգացնել, մեր կարծիքը լսել է պետք, ինչո՞ւ չեք լսել, որ մենք էլ ասենք ուզում ենք դա, թե ոչ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը, որը նախօրեին մասնակցում էր նաեւ Ամուլսարի հանքի շահագործման դեմ։ Իսկ ակցիայի ժամանակ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լարված իրավիճակ էր ստեղծվել Ազգային ժողովի դիմաց, երբ ակցիայի մասնակիցները, խորհրդարանի մուտքի մոտ հանդիպելով հանրային դարձած այգու փակ դռներին ու ոստիկանական պատնեշին, փորձել էին փակել Բաղրամյան պողոտան։

Միքայելյանը մեր զրույցում ասաց, որ նախագահականում վարչապետի եւ խնդրի կողմերի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո անհրաժեշտություն էր առաջացել հավաքած տեղեկատվությունը քննարկելու, համադրելու ու հետագա գործողությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Եւ դրա համար ակցիայի մասնակցիները որոշել էին Ազգային ժողովի այգում, որը հոկտեմբերի երկուսից հետո հչակվել էր հանրային տարածք, անցկացնել իրենց հանրային քննարկումը․

«Եթե այսօր տեղի ունեցած գործընթացը համակարգելիս լինեին մարդիկ, որոնք ճանաչելիս կլինեին մեր հավաքների տրամաբանությունը, ապա նրանք հստակ կիմանային, որ նման իրավիճակներում մենք սովոր ենք եղել հանրային տարածքներում նստել եւ հավասար ձայնի իրավունքով կայացնել որոշում։ Նման մի ցանկություն էլ այսօր էր առաջացել եւ դա անելու անհրաժեշտություն կար։ Հարմար տարածք էր Ազգային ժողովի այգին, որը հանրային տարածք է, կամ, առնվազն, այդպիսին է հռչակվել բացվելուց հետո»,-ասաց Նահապետյանը։

Նա նկատեց, որ վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո մարդիկ դժգոհություն ունեին, որովհետեւ խոսակցությունը ամենահաճելիներից չէր եղել, սուր անկյուններ էին եղել, եւ դրսում կար որոշակի հիասթափություն, որովհետեւ նույն Բ26-ը եւս հայտարարված է եղել հանրային տարածք, որի դարպասները պետք է բաց լինեն, բայց գործընթացին ցուցարարները հետեւում էլ նույնիսկ հակառակ մայթից․

«Այդ սպասողական վիճակում ԱԺ-ում մեզ դիմավորում է ոստիկանական պատը, փորձում ենք հասկանալ, թե ինչու չենք կարող այգում քննարկել, մեզ ասում են, որ դա ոստիկանության որոշումը չէ եւ անվտանգության ծառայությունն այդպես է հարմար գտել։ Այսինքն խնդիրը տեղափոխված է Ազգային ժողովի իրավազորության դաշտ։ Դա հիասթափության երկորրդ ալիքն էր, որովհետեւ ոստիկանությունը դեռ մի կողմ, բայց ԱԺ-ի հետ կապված մարդիկ դրական հույսեր են ունեցել, մարդկանց համար երկրորդ շոկն էր, երբ այն մարդկանց, որ նույն հոկտեմբերի երկուսին մասնակցել են ԱԺ դարպասները բացելուն, հիմա չեն թողնում այնտեղ նստել, զրուցել, եւ խոսքն ամենեւին ԱԺ ներխուժելու կամ այնտեղ ցույց անելու մասին չի եղել, գնալու էինք խոսելու, քննարկելու։ Սա եւս կրքերը բորբոքեց, եւ հարցը դրվեց այնպես, որ բացեք մեր առաջ ճանապարհը եւ թույլ տվեք հանրային տարածքից օգտվել, ոստիկանությունն էլ ասաց, որ պիտի ճշտի, իսկ պատասխանն այն էր, որ ռուպր, դրոշ չտանեք մեզ հետ, եւ այլն։ Բայց, կներեք, ԱԺ անվտանգության ծառայությունը չպիտի որոշի մենք մեզ հետ ինչ, ուր տանենք, եթե մենք ինչ-որ կանոն կխախտենք, շատ լավ, այդ պայմաններում մենք պատրաստ ենք նստել, զրուցել, բայց այդ տարածքը պատկանում է հանրությանը, մեզ հետ այդպես չի կարելի խոսել։ Երբ մերժեցինք այդ ամբողջ շարքը, մարդիկ որոշում կայացրին դուրս գալ երթեւեկելեի գոտի․ պատասխանն այն եղավ, որ եթե ոստիկանությունը զավթել է հանրային տարածքը, մարդիկ ստիպված են իրենց բողոքն արտահայտելու համար օգտագործել այլ տարածք»։

Մեր զրուցակիցն ասաց, որ երբ կարմիր բերետավորների ջոկատն ու հատուկ ուժերը մոտեցել են ցուցարարներին, շատ կոպիտ վերաբերմունք են ցույց տվել, նույնիսկ արդեն մայթերին հասած քաղաքացիներին են հրել։ Նահապետյանն ափսոսանք հայտնեց, որ ոստիկանությունն ու նրանց հրահանգավորող մարդիկ իրենց մոտ հին գացողություններ առաջացրին։

ՔՈ ՍԴԿ կուսակցության գործադիր մարմնի անդամն արձանագրեց, որ, իր կարծիքով, մենք հեղափոխությունից հետո ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․

«Այսինքն ոստիկանությունը կարող է անտեսել ռեժիմային հիմնարկի տարածք ուժով մուտք գործելը, անտեսել արդարադատություն իրականացնող մարմնի՝ դատարանների շրջափակումը, բայց փոքրաթիվ մարդկանցով հանրային քննարկումը չի կարող անտեսել, որովհետեւ դա քաղաքական ղեկավարության սիմպատիաներից դուրս է։ Եթե ոստիկանությունը գործում է սիմպատիաներով, դա ռիսկային է։ Առաջ գիտինք, որ այդպես է, եւ մեր հետեւությունն այն էր, որ ուրեմն պետք է հեղափոխություն անել, հիմա մենք չենք ուզում հեղափոխություն անել, բայց այդպես է։ Եւ մենք ստիպված ենք հետեւություններ անել այս իրավիճակից դուրս գալու համար, որովհետեւ քաղաքականացված ոստիկանությունը ավտորիտար, ոչ ժողովրդավարական, ռեպրեսիվ քաղաքական համակարգի ողնաշարերից մեկն է։ Մեր ոստիկանությունն այսօր քաղաքականցված է։ Դա խնդիր է, եւ դա գալիս է այն բանից, որ ի սկզբանե ոստիկանույթան պետը հանրային վստահություն չվայելող անձնավորություն է, իր կյանքի սեփական փորձը ցույց է տվել, որ եթե ծառայի ղեկավարություններին, նույնիսկ հեղափոխությունները մազը չեն ծռի, նույնիսկ գեներալի ուսադիրներ կբերի քամին։ Եթե հետեւոյթւոններ հիմա չարվեն, հետեւանքները հետագայում վատը կլինեն»։

Նահապետյանի կարծիքով՝ Ամուլսարի բուն խնդիրը քաղաքական խնդիր է, քաղաքական է, որովհետեւ որոշումը կախված է մարդկանց արժեքներից, գաղափարներից, որոնք հռչակված են, այն մարդկանց արժեքներից, որոնք հիմա կառավարում են․

«Իրենք կարող են որոշել, որ կարեւոր է մի ընկերության շահը եւ կարող են որոշել, որ կարեւոր է տեղի բնակչության կարծիքը։ Ըստ այդմ՝ իրենք ապրելու են իրենց որոշման հետ իրենց մնացյալ քաղաքական կյանքը, դա կարող է լինել մեկ ամիս, հինգ տարի կամ տասը տարի։ Եւ որոշման քաղաքական հասունության հիման վրա որոշել հարթակ՝ ո՞վ է քո հենարանը, որի՞ իրավունքների մարտիկն ես դու, միջազգային կորպորացիաների տնտեսական գործունեությա՞ն իրավունքի, ընդ որում շատ կասկածելի պայմաններում ձեռք բերված իրավունքի, թե՞ տեղի բնակչության ինքնորոշման, սեփական միջավայրի ճակատագիրը որոշելու եւ առողջ միջավայրում ապրելու, փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվելու մարտիկն ես դու»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս հարցն ի սկզբանե է եղել քաղաքական․

«Մեզ ասում էին կկանչենք «մոլորակի ամենալավ փորձագետներին», իրենք հարցի հստակ պատասխանը կտան, իրենք կանչեցին իրենց կարծիքով «մոլորակի ամենալավ փորձագետին», որը տվեց պատասխան, որը հանգեցրել է քաղաքական որոշման անհրաժեշտության։ Այսինքն՝ այդ «մոլորակի ամենալավ փորձագետի» տված եզրակացույթւոնից կարելի է կայացնել որոշում, որ այո, պետք է շահագործել եւ կարելի է կայացնել որոշում, որ պետք չէ շահագործել։ Ըստ այդմ՝ հարցը քաղաքաակն է»։

ՔՈ ՍԴԿ գործադիր մարմնի անդամի պնդմամբ՝ որոշողը հանրությունն է, եւ պարտադիր չէ, որ կառավարող ուժը հանրության այդ իրավունքը ճանաչի, որովհետեւ իրենք ճանաչեն, թե ոչ, հանրությունն այդ իրավունքն իրացնելու է․

«Եթե հանրությունն ուզեց իրացնել այդ իրավունքը, դա իրացվելու է՝ անկախ նրանից կառավարող ուժի ներկայացուցիչները կճաաչեն, թե ոչ, բայց ինչքան չճանաչեն, իրենց վիճակը կբարդացնեն։ Մենք տարբեր ազդակներ ենք ստանում, որ իրենք սխալ են գնահատում քաղաքական իրավիճակը եւ չեն պատեկարցնում գեներացված սպասելիքի ծավալը, մասշտաբներն ու որակը, որը կարող է ունենալ հետեւանքներ»,- եզրափակեց Միքայել Նահապետյանը։

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն օրերս հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Զեկույցի համաձայն՝ հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է աղտոտման աղբյուրները եւ նրանց ազդեցությունների մոնիթորինգը եւ վերահսկումը բարելավել։

Միեւնույն ժամանակ զեկույցում նշված է, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, ազդեցություն ունենան Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սեւան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենան Սեւանա լճի վրա: Զեկույցում նշված է նաեւ, որ ապարների թթվագոյացնող պոտենցիալը սխալ է հաշվարկված, եւ որ թթվային ապարների ազդեցությունը կրող ստորգետնյա ջուրը կարող է արագ տեղափոխվել աղբյուրներ, հոսքեր, գետեր՝ հնարավոր ազդեցություն ունենալով ջրամատակարարման եւ ընտանի կենդանիների արոտավայրերի վրա։

Եզրակացության հրապարակումից հետո ծավալուն քննարկումներ են ընթանում, այդ քննարկումներին մասնակցում են կառավարության անդամները, խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները, այդ թվում նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից, Ջերմուկ համայնքի բնակիչներն ու բնապահպանները։ Քննադատություններ են հնչում, որ ե՛ւ իշխող մեծամասնության ներկայացուցիչների կողմից, ե՛ւ բնպահապնանների կողմից մանիպուլյացիոն հայտարարություններ են արվում, եւ որ եզրակացությունն ամեն կողմը ներկայացնում է այնպես, ինչպես ինքն է ուզում։

Ի դեպ, լիբանանյան ELARD ընկերությանը, որը վերջին երկու տասնամյակներին անընդմեջ, ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության, կոռուպցիայի համաշխարհային սանդղակում առաջին տեղում է, ապա վերջին քսան տարիներին անընդմեջ, միջազգային հեղինակավոր բնապահպանական «Էքոլոջիքալ ինթերնեյշնլ» կազմակերպության համաշխարհային սանդղակում Լիբանանը շրջակա միջավայրի պահպանության, հատկապես աղբահանության եւ հանքարդյունաբերության ոլորտներում, բարձր չափանիշներով, աշխարհում առաջին հորիզոնականում է՝ գերազանցելով Շվեյցարիային, Նորվեգիային, Շվեդիային։

Տպել
2122 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել