Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Ամուլսարի շուրջ բարձրացած ահավոր աղմուկն այդպես էլ հանրային քննարկման չվերածվեց։ Ավելին՝ աղմուկը խլացրեց այն հատուկենտ ողջամիտ տեսակետները, որ հնչում էին եւ՛ հանքավայրը շահագործելու կողմնակիցների, եւ՛ հակառակորդների ճամբարներից։ Շատերն առ այսօր նույնիսկ գլխի չեն ընկել, որ կառավարությունը Լիդիանին հանքավայրը շահագործելու թույլտվություն տալ-չտալու հարցը չի քննարկում (այդ թույլտվությունը տարիներ առաջ է տրվել), կառավարությունն այլ որոշում է կայացնում՝ հանքի շահագործումը կասեցնելու (թույլտվությունը ետ վերցնելու) հիմքեր կա՞ն, թե չկան։

Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Բանն այնտեղ է հասել, որ ֆեյսբուքաբնակ մեր հայրենակիցները «լրջորեն» քննարկում են՝ ժամանակը չէ՞ արդյոք, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի հանքարդյունաբերությունից։ Փորձենք հասկանալ։

Անգամ ԱՄՆ-ն ու Եվրոպայի գերզարգացած պետություններն՝ իրենց բնապահպանական խնդիրների վրա «շեղված» հասարակություններով, հանքարդյունաբերությունից չեն հրաժարվել։ Ուրիշ բան, որ այդ առումով աշխարհը պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ զարգացած երկրներում բնապահպանական խստագույն նորմեր են գործում, իսկ երրորդ աշխարհի երկրներում առաջնայինը համարվում է զուտ նյութական շահը, եւ բնապահպանական խնդիրները երրորդական-չորրորդական նշանակություն ունեն։ Սա նշանակում է, որ Հայաստանի խնդիրը ոչ թե հանքարդյունաբերությունից հրաժարվելն է, այլ հանքարդյունաբերության որակի առումով երրորդ աշխարհի երկրների շարքից դուրս պրծնելն ու քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելը։ Կստացվի, թե ոչ՝ այլ հարց է, բայց խնդիրը հենց այդ հարթությունում է։

Հիմա տեսեք, թե ինչ է ստացվում։ Կառավարությունը բյուջեից 400 հազար դոլար է հատկացրել արտասահմանյան մի ընկերության՝ Ամուլսարի խնդիրը մասնագիտորեն ուսումնասիրելու համար, ու հիմա շատերն աղմուկ են բարձրացնում, թե «ինչո՞ւ եք հարկատուների փողերն իզուր տեղը քամուն տվել, եթե որոշումը նախապես կայացված էր», «էդ ո՞վ են դրանք», «բայց իրանց ասածին ո՞վ ա հավատում», եւ այլն։ Բայց արդյո՞ք զուր տեղն է ծախսվել այդ գումարը։ Զեկույցի մասնագիտական կողմը թողնենք մասնագետներին, բայց փաստն այն է, որ ուսումնասիրությունների արդյունքում Լիդիանը պարտավորվում է հանքավայրի շահագործումը վերսկսելու դեպքում 16 կետերով փոխել իր գործունեության նորմերը, այսինքն՝ շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել բնապահպանական խնդիրներին։ Հիմա սա հաջողությո՞ւն է, թե հաջողություն չէ, եւ դրանից հետո կարելի՞ է ասել, որ 400 հազարն իզուր է ծախսվել։

Հիմա հարցին նայենք բնապահպան ակտիվիստների տեսանկյունից։ Ավելի քան մեկ տարի շարունակ նրանք փակել են Ամուլսարի ճանապարհները եւ թույլ չեն տվել, որ հանքը շահագործվի։ Արդյունքում՝ կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, եւ Լիդիանը 16 կետերով «խելոքացել է»։ Բնականաբար՝ միանշանակ կարելի է պնդել, որ սա նաեւ այդ բնապահպանների մեծ հաղթանակն է, եւ այս ամենի արդյունքում Հայաստանը լուրջ քայլ է կատարում քաղաքակիրթ (զարգացած երկրներին բնորոշ) հանքարդյունաբերություն ունենալու ճանապարհին։ Բավարար է այդ քայլը, թե ոչ՝ քննարկելու խնդիր է (գուցե հնարավոր էր ոչ թե 16, այլ, ասենք, 26 «մեղմացումներ» պարտադրել), բայց փաստն այն է, որ կան խնդիրներ, եւ այդ խնդիրները թեկուզ մասնակիորեն լուծելու ուղղությամբ ինչ-որ  բան արվել է։

Եվ, ի դեպ, պիտի արվի նաեւ մյուս հանքավայրերի պարագայում։ Ընդ որում՝ եթե տարիներ առաջ արվեր, Հայաստանի բնապահպանական վիճակն այսօր շատ ավելի բարվոք կլիներ։

Հ. Գ. Երեւի բնապահպան-ակտիվիստները շատ կզարմանան, եթե իմանան, որ իրենց՝ ընդհանուր առմամբ անկեղծ պայքարը սոցկայքերում ու քարոզչամիջոցներում լայնորեն լուսաբանվում է նաեւ այն գումարներով, որ նախկինները տարիներ շարունակ կուտակել են՝ Հայաստանի ընդերքը հոշոտելու եւ Արարատյան դաշտը բառիս բուն իմաստով անապատ դարձնելու հաշվին։

Տպել
4865 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել